Երեկ ամերիկյան հեղինակավոր «The Washington Times» կայքն իր ընթերցողներին է ներկայացրել Արամ Բախշյանի «Գրքեր. Հայաստանի երեխաները» խորագրով հոդվածը, որը պատմում է Մայքլ Բոբելյանի` «Հայաստանի երեխաները. մոռացված ցեղասպանություն և հարյուր տարվա պայքար՝ արդարության համար» նորընծա գրքի մասին: Գիրքը տպագրվել է Նյու Յորքի «Սիմոն և Շուստեր» հրատարակչության կողմից, 2009 թվականին: Մինչ գրքին անդրադառնալը, Արամ Բախշյանն իր ընթերցողներին […]
Արևմտյան Հայաստան
Ինչպես հայտնի է, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել՝ ընդդեմ Կովկասյան ինստիտուտի (տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյան)՝ Հայոց Ցեղասպանությունը ժխտող գրականություն տարածելու համար։ Այս խնդրին անդրադարձել է նաև «Ֆրանս- Արմենիա»-ն նկատելով, թե Կովկասյան ինստիտուտը հրապարակել է «Կովկասյան հարևանություն` Թուրքիա և Հարավային Կովկաս»հոդվածը, որտեղ թուրք հեղինակը բացահայտորեն կասկածի տակ էր առնում […]
ArmAr.am-ի թղթակիցը Պոլսո «Ակոս» թերթի խմբագիր Արիս Նալջիի հետ խոսել է պոլսահայության ներկայիս վիճակի մասին: Արիս Նալջին գտնում է, որ այսօր որոշակի` դրական տեղաշարժեր են նկատվում Թուրքիայում ապրող հայերի իրավունքների հարցում. «1955-ից հետո պոլսահայերը պատգամավոր չունեին Թուրքիայի մեջլիսում: 2007-ի ընտրությունների ժամանակ հայերն ասացին, որ իրենք պետք է քվեարկեն իրենց նախընտրած անկախ թեկնածուների օգտին: Իհարկե, այդ […]
«Շատ քրիստոնյա համշենահայեր զարմանում են, երբ իրենց անվանում ենք համշենցի, քանի որ իրենք իրենց կոչում են այն տեղանունով, որտեղից եկել են: Նրանք իրենց անվանում են օրդեցի, ջնիկցի, տրապիզոնցի, ունիեցի. Դրանք այն բնակավայրերն են, որտեղից գաղթել են Աբխազիա, Կրասնոդարի երկրամաս, Հունաստան, Ֆրանսիա, մի մասն էլ եկել է Հայաստան»,- ասաց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, […]
Այս օրերին թուրքական Մեջլիսում քննարկվում է քրդերենի հետ կապված բարեփոխումների իրականացման ծրագիրը, որը ներառում է նաև թուրքացված տեղանունների վերափոխումը հին անվանումներով: Որոշ դեպքերում քրդական անվանման վերադարձը կարող է նաև նշանակել վերադարձ հայկական տեղանուններին, սակայն ոչ անաղարտ ձևով: Վերջերս Արևմտյան Հայաստանից վերադարձած պատմաբանները հետաքրքիր փորձ են անցկացրել. վերցնելով Թուրքիայի պետական քարտեզը` Արևմտյան Հայաստանում բնակվող քրդերից փորձել […]
Թուրքերը շարունակաբար փորձում են աշխարհին հավատացնել` միաժամանակ իրենք էլ իրենց ասածին հավատալով, թե Ուրարտուն կարող է ինչ-ինչ կապ ունենալ միայն միջնադարում Հայկական լեռնաշխարհ ներթափանցած իրենց քոչվոր նախնիների հետ: Սա հայկական մշակույթը յուրացնելու թուրքական հայտնի ձեռագիրն է: Բայց, դե, օդում հնչած նման անպատասխանատու հայտարարություն բավարար հիմք չի կարող հանդիսանալ հայկական մշակույթի յուրացման համար: Այսօր թուրքերը բավական […]
Դեռ մեկ տարի առաջ Թուրքիայի վարչապես Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե քանի դեռ ողջ է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը, նոր պատրիարքի ընտրության մասին խոսք լինել չի կարող: Սակայն մեզ զարմացրեց այն լուրը, որ Էրդողանն օրերս Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին հանդիպման էր հրավիրել քննարկելու հենց պատրիարքի ընտրության հարցը: Եվ այսօր պատրիարքարանն […]
Կալիֆորնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի ղեկավար, հայագետ պրոֆեսոր Փիթեր Քաուին պատասխանել է ArmAr.am-ի թղթակցի հարցերին` կապված թուրքերի կողմից հայկական մշակույթի ոչնչացման ու յուրացման փաստի հետ: -Պարո’ն Քաուի, ArmAr.am-ին տված Ձեր նախորդ հարցազրույցի ժամանակ անդրադարձել եք այս տարածքներում հայկական էթնոսի բնիկ լինելու անհերքելի փաստերին: Մինչդեռ այսօր թուրքերն ամեն կերպ խոսում են իրենց` ուրարտական ծագման մասին և փորձում […]
Ավերելու սովոր ձեռքը ընդունա՞կ է նորոգել Թուքիայի հայատյաց քաղաքականությունը չավարտվեց միայն 1915-ի Ցեղասպանության իրագործմամբ: Այն չսահմանափակվեց միայն հայության բնօրրանում` Արևմտյան Հայաստանում, հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջմամբ: Թուրքական քաղաքականությունն ուղղվեց Արևմտյան Հայաստանում հայության հետքերն իսպառ ոչնչացնելուն: Ահա թե ինչու ֆիզիկական ոչնչացմանը հաջորդեց մշակութային Ցեղասպանությունը: Սկսվեց Արևմտյան Հայաստանի մշակութային կոթողների, եկեղեցիների համատարած ավերումը: Նման քաղաքականության հետևանքը եղավ այն, […]
Երեկ` նոյեմբերի 8-ին, պատարագով ազդարարվել է ԹուրքիայիԿայսերի քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նորոգման ավարտը, որը սկսվել էր մեկ տարի առաջ: Կայսերին հնագույն Կեսարի քաղաքն է, որտեղ երկար տարիներ ապրել է Հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը: Նա այստեղ է ամուսնացել, ունեցել երեխաներ ու օծվել որպես եպիսկոպոս: 1045 թ. Անի թագավորության կործանումից հետո հայոց Բագրատունիների վերջին թագավոր […]




