Թուրքը հասկանում է միայն ուժի լեզուն: Այդ զսպող հակընդդեմ ուժը կա, ինչը մենք առանց վարանելու գործի կդնենք, եթե դիվանագիտական ջանքերը արդյունք չտան:
Զինված ուժեր
Առաջին Հանրապետությունը ծնվեց ազգային-ազատագրական պայքարի շնորհիվ: 1918 թ. դրվեցին պետականության, հայկական գաղափարի շուրջը ազգային միասնության հիմքերը
«Հայաստանի Առաջին Հանրապետության մասին խոսելիս պետք է նշել, որ այն հռչակվեց շատ ծանր ու խառը ժամանակներում, երբ վերափոխվում էր ամբողջ աշխարհը: Այդ պայմաններում կարողացան իրենց ապագան հաստատել միայն այն ժողովուրդները, որոնք գործեցին՝ պահպանելով իրենց ինքնությունը: Հայ ժողովուրդը դրանցից մեկն էր: Մեր անկախության գլխավոր գրավականը հայկականությունն էր: Եթե մենք գործեինք այլ տրամաբանությամբ, մեծագույն կորուստներ կունենայինք: Սակայն […]
“Շատ լուսաբանողներ մեր բանակը սեւացնելը, բանակի հասցեին քար նետելը նորաձեւության միտում են դարձրել, շատ երիտասարդների համար զբաղմունք է դարձել միանգամից արձագանքել բանակում առկա երեւույթներին, եւ այն նոր է տեղի ունենում` գրում են, թե հերթական դեպքն է եղել: Ի՞նչ են ուզում դրանով ընդգծել, թե մեր բանակում հաճա՞խ են նման բաներ լինում եւ դրանք շարունակակա՞ն են լինելու”. Սեյրան Օհանյան
Թեև Դավութօղլուն ժխտում է Թուրքիայի մասնակցությունը սիրիական հակամարտությանը, բայց կոնկրետ Քեսաբի դեպքում այնքան շատ են փաստերը, որ ակնհայտ է՝ Թուրքիան անմիջական մասնակցություն է ունեցել բուն օպերացիային. այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը, ով ասուլիսին էր եկել համացանցում հայտնված տեսանյութի փաստերով։ Թուրքագետը տեսանյութը ներկայացնելով՝ ընդգծեց, թե այնտեղ երևում են, թե ինչպես են Թուրքիայի […]
Մի քանի օր է, որ համացանցում մեկը մյուսի հետևից տարածվում են դաժան սպանությունների մասին պատմող լուրեր, արյունոտ տեսարաններ պատկերող լուսանկարներ ու տեսանյութեր, որտեղ իբրև թե զանգվածաբար խոշտանգվում, գնդակահարվում են քեսաբահայերը: Մինչ սարսափելի տեսարաններ պատկերող այս լուսանկարներն արագընթաց տարածվում են սոց. ցանցերում, արժանանալով աշխարհասփյուռ հայության վրդովմունքին ու բողոքին, զուգահեռաբար, շրջանառվեց մեկ այլ տեղեկատվություն, որով հայության ուշադրությանն է հրավիրվում այն փաստի վրա, որ հիշյալ տեսանյութերը, լուսանակարները ոչ մի առնչություն չունեն Քեսաբի ու քեսաբահայության հետ, դրանցում պատկերված անձինք հայեր չեն:
Ս. թ. մարտի սկզբին փարիզյան «Սիժեստ» (Sigest) հրատարակչությունում լույս է տեսել Ա. Այվազյանի «Հայ զինվորականությունը Բյուզանդական կայսրությունում. հակամարտությունն ու դաշնությունները Հուստինիանոս և Մավրիկիոս կայսրերի օրոք» (The Armenian Military in the Byzantine Empire: Conflict and Alliance under Justinian and Maurice, Alfortville: Ed. Sigest, 152 pages) անգլերեն մենագրության երկրորդ, վերանայված և ընդլայնված հրատարակությունը։ Գրքի առաջին հրատարակությունը հրապարակվել […]
Անտեսելով հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման միջազգային հանրության և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բազմաթիվ կոչերը` մասնավորապես` Սոչիում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում հայտարարված ավանդական զինադադարի պահպանման կապակցությամբ, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են կրակոցներ արձակել հայկական դիր¬քերի և բնակավայրերի ուղղությամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Ըստ ՊՆ–ի՝ սա հիմք է տալիս […]
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր պատերազմը էապես կտարբերվի 90-ականների Ղարաբաղյան պատերազմից. կարծիք է հայտնել Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի` Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով վերլուծաբան Ուեյն Մերին. հայտնում է Голос Америки-ն: Մերիի խոսքով՝ կողմերը հավանաբար ուզում են սկսել մի կարճ պատերազմ՝ սպասելով մեծ տերությունների միջամտությանը։ «Սակայն ռազմական եղանակով խնդիրը լուծելու համար ավելի դաժան պատերազմ է հարկավոր` կողմերը […]




