Այսօր` ժամը 13:00-ի դրությամբ, Քարվաճառում ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում` խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ-ն:
Զինված ուժեր
Արցախի Ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ (ԱԳՈ) -Պատերազմը չի դադարել, երբեք: Մինչև 1988-ն էլ Արցախը պատերազմի մեջ էր ու կռիվ էր տալիս խորհրդային Ադրբեջանի դեմ: ԽՍՀՄ տարիներն էին, գուցե չեք էլ իմացել, բայց արցախցին կռվում էր: Իսկ այսօր ասել, թե հրադադարի մեջ ենք, համարում եմ շատ վտանգավոր, կործանարար, մեր զգոնությունը թուլացնող խոսք: –Իսկ սահմանային […]
Մեկմեկու հետ փոխկապակցված նման սադրիչ գործողությունների ակտիվացումը ադրբեջանա-ղարաբաղյան ու հայ-ադրբեջանական սահմանագծում, արդյոք, հիմք չե՞ն տալիս ասելու, որ հարևան ագրեսոր երկիրը պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմական գործողությունների մեր երկրի դեմ:
Պետք է հենց այդ լեզվով խոսենք նրա հետ «Մենք շատ դեպքերում միայն արձագանքողի դերում ենք լինում, մինչդեռ Ադրբեջանն ամեն օր ակտիվ գործունեության մեջ է: Մեր քաղաքականությունը պետք է փոխվի, մենք պետք է լինենք հակադարձողի դերում ինչպես սահմանին, այնպես էլ բանակցային գործընթացում: Եթե մեր հակառակորդը միայն ուժի լեզուն է հասկանում, ուրեմն պետք է հենց այդ լեզվով […]
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները դիմել են փախուստի
Նախքան սահմանին հերթական լարվածության վերաբերյալ հանձնարարություն տալը, գնահատել իրադրությունն ու սթափ որոշումներ կայացնել: Այսօր ՀՀ հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված հենակետեր այցի ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին նման խորհուրդ տվեց ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը: «Հանձնարարությունը կարող է ձնագնդի էֆեկտ ունենալ և հակառակ կողմից եռապատկվել ու բումերանգի պես հարվածել իրենց դիրքերին»,-զգուշացրեց նախարարը: Սրան հետևեցին նախարար […]
Ամեն օր սահմանում հայ զինվորն ու հրամանատարն սխրանքներ են գործում: Զինվորականի մասնագիտությունը հերոսական է, բայց մեր զինվորները համեստ են իրենց կեցվածք-պահվածքով, նրանք իրենց պարտականությունները կատարում են փայլուն եւ անտրտունջ, առանց որեւէ ակնկալիքի:
ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ. ԿԱՊԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ Դեռ Մարտակերտի նահանջի օրերին ԼՂՀ-ում սկսվեց կանոնավոր բանակի հաստիքային կառուցվածքի մշակումը, ինչը, կյանքի կոչվելով անմիջապես մարտերի ժամանակ, ենթադրում էր փոխել գործող կապի ողջ համակարգը: Եվ ստեղծվեց զինվորական կապի կազմակերպման դասական կառուցվածք: Սա առավելապես կազմակերպական հարց էր, որի լուծման համար հարկ էր հստակեցնել զորքերի ենթակայությունը, որից հետո միայն պարզ կդառնար, թե որ […]
Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի դեպքում ավտոմատ կերպով խորհուրդը քննակում է վտանգի չափն ու օգնում Հայաստանին: Մինչդեռ առ այսօր, չնայած սահմանային միջադեպերի, ՀԱՊԿ-ի կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել ի պաշտպանություն Հայաստանի անվտանգության: Ինչո՞ւ
Yerakouyn.com-ը գրում է, որ Քեսաբն ազատագրվեց իսլամ զինյալներից, սիրիական զորքերը մտան Քեսաբի հրապարակ: Քաղաքի մեծ մասը կառավարական զորքերի վերահսկողության տակ է, իսկ կենտրոնական հրապարակում բարձրացվել է Սիրիայի դրոշը: Քեսաբի բնակիչներն արդեն տունդարձի ճանապարհին են, բայց բանակը առայժմ արգելում է բնակչությանը մտնել քաղաք՝ իրականացնելով ականազերծման աշխատանքներ: Կայքը նաև տեղեկացնում է, որ ոչ պաշտոնական աղբյուրնեի փոխանցմամբ գրոհայինները […]




