Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին ստորագրել է <<Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին>> օրենքը: Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է նաեւ <<Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին>> օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, <<Նվազագույն ամսական աշխատավարձի մասին>> օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքները:
16 Դեկտեմբեր 2010
<<Արցախի աշնանային գույները>> խորագիրը կրող ցուցահանդեսը Երևանում ՀՀ նկարիչների միությունում կբացվի շաբաթ օրը, դեկտեմբերի 18-ին, ժամը 14-ին և կգործի մինչև դեկտեմբերի 30-ը: Ցուցահանդեսը արդյունք է Մարտակերտի և Շահումյանի (Քարվաճառ) վարչական շրջաններում <<Լոռվա ձոր>> հայրենակցական միության և <<Փյունիկ>> հիմնադրամի կազմակերպած նկարչական փառատոնի: Նկատենք, որ <<ՙԱրցախի աշնանային գույները>> խորագրով ցուցահանդեսը երևանյան ցուցադրությունից առաջ հանգրվանել է Ստեփանակերտում, ներկայացվել […]
Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Մոսկվայի Մանեժնայա հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ Դեկտեմբերի 11-ին Մոսկվայի Մանեժնայա հրապարակում ազգայնամոլ ծայրահեղականների կազմակերպած միջադեպերի առնչությամբ Ռուսաստանի հայերի միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է. «Ռուսաստանի հայերի միությունը հայտնում է իր լուրջ անհանգստությունը` կապված «ֆուտբոլային երկրպագուների» իրականացրած անհավասարակշիռ ցույցերի հետ, որոնք ընթացել են ազգային-ծայրահեղական լոզունգներով եւ կարգապահների հետ բախումներով: […]




