17 Դեկտեմբեր 2010

Դեկտեմբեր 17, 2010թ. 13:29

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Գարեգին Ազարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանը, քննարկվել են հայկական երկու պետությունների ընտրական հանձնաժողովների միջեւ կապերի խորացման եւ մասնագիտական վերապատրաստմանն առնչվող հարցեր,- տեղեկացնում է Արցախի Հնրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր […]


Դեկտեմբեր 17, 2010թ. 13:22

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գինտս Ապալսին (նստավայրը` Վիեննա): Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթելով արդյունավետ աշխատանք` վարչապետը համոզմունք է հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում նա կնպաստի հայ-լատվիական հարաբերությունների խորացմանը և ամրապնդմանը: Կառավարության ղեկավարը կարևորել է երկու երկրների միջև համագործակցության զարգացման նոր ուղղությունների […]


Դեկտեմբեր 17, 2010թ. 11:00

Վերակառուցման աշխատանքներն ավարտելուց հետո օդանավակայանը կկարողանա ընդունել CRG 200 մակնիշի կանադական օդանավերը:


Դեկտեմբեր 17, 2010թ. 10:19

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է խորհրդատվական առաքելությամբ Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմակրթական ոլորտի փորձագիտական խմբին: Ներկայացնելով ռազմական կրթության բնագավառում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից վարվող քաղաքականությունը` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է այդ ուղղությամբ իրականացված բարեփոխումները, ինչպես նաև դրանց արդյունքում ստեղծված ՀՀ ռազմական կրթության հայեցակարգի նախագծի առանձնահատկությունները: Կարևորելով ռազմական կրթության ոլորտում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը` Սեյրան Օհանյանը […]


Դեկտեմբեր 17, 2010թ. 10:13

«Վրաստանի նախագահ Սահակաշվիլին իր պաշտոնական կայքէջում «գեղեցկացրել» է սեփական կենսագրությունը, հաղորդում է «Գեորգիեն նախրիշթըն»-ը` հենվելով Ինտերպրեսնյուզի աղբյուրների վրա, որն էլ իր հերթին վկայաբերում է վրացական մի թերթի տվյալները: Ըստ աղբյուրի, մեկ ամիս առաջ Վրաստանի նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված կենսագրական տվյալները կեղծ են: Խոսքն առավելապես վերաբերում է 1990-ականների կովկասյան հակամարտություններին: Վրացական Ինտերպրեսնյուզը մանրամասնում է` Սահակաշվիլին մի […]


Դեկտեմբեր 17, 2010թ. 10:00

Այս տարի դեկտեմբերի 18-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի տոնը: Տոնի առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Ս. Էջմիածնի Գանձատնից Արարատյան Հայրապետական թեմի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ս. Հակոբ եկեղեցի կտեղափոխվի Սքանչելագործ Հակոբ Մծբնա Հայրապետի Ս. Մասունքը: Կան բազմաթիվ հրաշագործություններ` կապված Ս. Մասունքի հետ: Այդ օրը Հակոբ անունը կրող անձանց […]


Դեկտեմբեր 17, 2010թ. 09:59

Ալիեւը հասցրել է նաեւ դժգոհել «Բրիթիշ պետրոլիումից», թե վերջինս «թեթեւակի շանտաժի է ենթարկում» Արդրբեջանին:


Դեկտեմբեր 17, 2010թ. 09:46

Քննարկվեցին նաեւ Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերությունների տարբեր ուղղությունները