2 Դեկտեմբեր 2010

Դեկտեմբեր 2, 2010թ. 19:35

Դեկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին: Բարձր գնահատելով պաշտպանական ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցության արդյունավետությունը` Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ պարոն Ռենոյի պաշտոնավարումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև պաշտպանական ոլորտի համագործակցության զարգացմանը` նպաստելով տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդմանը: Հանդիպման […]


Դեկտեմբեր 2, 2010թ. 16:57

<Մենք հայ մարզիկներին կարող ենք մղել հաղթանակի ձգտման և ջանք չենք խնայի աջակցելու նրանց` այդ ձգտումն իրագործելու համար>. Ռալֆ Յիրիկյան:


Դեկտեմբեր 2, 2010թ. 15:29

Այսօր տեղի է ունեցել ՀՀ  կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետը մի քանի հանձնարարականներ է տվել նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներին (վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը ներկայացված է առանձին)։ Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2011թ. պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններ կատարելու մասին արձանագրային որոշման նախագծին. ՀՀ Ազգային Ժողովի […]


Դեկտեմբեր 2, 2010թ. 14:24

Դեկտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Ասկերանի ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը/Հունգարիա/ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնական Քրիստո Քրիստովը/Բուլղարիա/: Հակառակ կողմից դիտարկումն […]


Դեկտեմբեր 2, 2010թ. 13:05

«Anadolu» գործակալության փոխանցմամբ Աստանայում թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ  Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլnն ասել է. <Ես հանդիպում եմ ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ>,- ու  նշել, որ ինքն ու Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ հետաքրքրվել են միմյանց առողջությամբ։ Հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնալով՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ իրենք շարունակում են աշխատանքներն այդ ուղղությամբ. -Ոչինչ էլ չի մահացել։ […]


Դեկտեմբեր 2, 2010թ. 12:57

Սակայն հայերը դարերի ընթացքում ունեցել են բանակի կազմավորման հայկական մոդել…


Դեկտեմբեր 2, 2010թ. 12:50

Նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում այսօր շարունակել է երկկողմ հանդիպումներ ունենալ գագաթնաժողովին մասնակցող երկրների և պատվիրակությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Սերժ Սարգսյանը հանդիպել է Հունգարիայի Նախագահ Պալ Շմիթի և ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի հետ: Հայաստանի և Հունգարիայի նախագահներն ընդգծել են երկու երկրների միջև գոյություն ունեցող ջերմ և բարեկամական հարաբերությունները, որոնք […]


Դեկտեմբեր 2, 2010թ. 12:30

Հարցազրույց ‹‹Նորավանք›› գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի հետ


Դեկտեմբեր 2, 2010թ. 11:58

Օրերից մի օր Թուրքիան ընդունելու է Հայոց Ցեղասպանության փաստը` դրանով իսկ մաքրվելով պատմության ահավոր կեղտաբծից:


Դեկտեմբեր 2, 2010թ. 11:19

ԵԱՀԿ գագաթաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Աստանայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը գագաթաժողովի շրջանակներում ունեցավ մի շարք երկկողմ հանդիպումներ: Դեկտեմբերի 1-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդիպեց Ավստրալիայի նախկին վարչապետ, ԱԳ նախարար Քեվին Ռուդի հետ: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարեւորվեց ավստրալահայ համայնքի դրական դերակատարությունը […]