14 Դեկտեմբեր 2010

Դեկտեմբեր 14, 2010թ. 19:00

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր»  հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի Կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Մինչ օրակարգին անդրադառնալը վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ նախորդ նիստից հետո կառավարությունը բավական աշխատանքներ է կատարել, որպեսզի «Հազարամյակի մարտահրավեր»  ծրագրով նախատեսված գումարներն ամբողջությամբ իրացվեն։ Նա նշել է, որ ամերիկյան կողմն իր հերթին օժանդակում […]


Դեկտեմբեր 14, 2010թ. 18:40

Սեյրան Օհանյանը նշել է, որ Արցախյան փառավոր պատերազմում ՀՕՊ զորքերի ստեղծած ավանդույթների պահպանմամբ, ինչպես նաև գերազանց ծառայությամբ է հնարավոր անառիկ պահել մեր հայրենիքի խաղաղ երկինքը:


Դեկտեմբեր 14, 2010թ. 17:45

Էրեբունին ուրարտական բերդաքաղաք էր` ներկայիս Երևանի տարածքում: Այն Ուրարտու պետության հյուսիսային սահմանի երկայնքով մի քանի քաղաք-ամրոցներից կառուցված, կարևորագույն քաղաքական, տնտեսական ու մշակութային կենտրոններից մեկն էր:


Դեկտեմբեր 14, 2010թ. 15:20

«Համոզված եմ, որ այս հանդիպումը, մի կողմից, հնարավորություն կտա ավելի հստակ պատկերացումներ ունենալ ձեր խնդիրների և այն հարցերի մասին, Նաև հնարավորություն է մեզ համար ձեզ ներկայացնել, թե ինչպիսի ռեֆորմների փաթեթ ենք մենք այսօր պատրաստում»:


Դեկտեմբեր 14, 2010թ. 14:30

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդ կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցիչ պարոն Լուկա Բահինին և Հայաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի ղեկավար տիկին Իլոնա Տեր-Մինասյանին: Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդը և Միգրացիայի միջազգային կազմակերպությունը Հայաստանում իրականացնում են ականներից տուժած անձանց օժանդակության ծրագրեր: Պարոն Բահինի Հայաստան կատարած այցի նպատակն էր մարդասիրական ականազերծման և ականներից տուժածներին […]


Դեկտեմբեր 14, 2010թ. 14:00

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց դեկտեմբերի 10-ից 14-ը Երևանում գտնվող Լեհաստանի ազգային ռազմական արդյունաբերության պալատի նախագահ Սլավոմիր Կուլակովսկու գլխավորած պատվիրակությանը: Լեհաստանի ռազմական արդյունաբերության ոլորտի պատվիրակությունը, որի կազմում էին Լեհաստանի ռազմական արդյունաբերության գործարանների, օդուժի տեխնոլոգիայի ինստիտուտի, արդյունաբերական օպտիկայի կենտրոնի ներկայացուցիչներ, Հայաստան կատարած այցի ընթացքում այցելել է ՀՀ ռազմական արդյունաբերության գործարաններ և հանդիպել ոլորտի պատասխանատուների հետ: […]


Դեկտեմբեր 14, 2010թ. 13:30

Հայոց ցեղասպանության իրավական ու բարոյական արձագանքները հիմք հանդիսացան, որպեսզի դրանց վրա խարսխվեր ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունումը:


Դեկտեմբեր 14, 2010թ. 13:00

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է դեկտեմբերի 14-15-ը Երևանում անցկացվող «Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովին, որը նվիրված է ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունմանը: Գիտաժողովին մասնակցում են շուրջ 20 երկրից Հայաստան ժամանած բազմաթիվ գիտնականներ, այդ թվում` ցեղասպանագիտության բնագավառի ճանաչված հեղինակություններ: Գիտաժողովին մասնակցում է նաև դիվանագետ, դոկտոր Լեանդրո […]


Դեկտեմբեր 14, 2010թ. 11:37

Ժամանակին Ադրբեջանից գաղթած հույն համայնքի նախաձեռնությամբ ստեղծվել է Ադրբեջանից կրոնական, քաղաքական, ազգային, փախստական խմբերի լիազոր ներկայացուցիչների համակարգող խորհուրդ, որին անդամակցել են նաեւ Հայաստանի ադրբեջանահայերը: Նրանց հիմնական նպատակն է աշխարհին ներկայացնել Ադրբեջանում ապրող եւ ապրած ազգային փոքրամասնությունների խնդիրն ու ապացուցել, որ այդ երկիրը այնքան էլ քաղաքակիրթ չէ ինչպես ներկայանում է, եւ ազգային փոքրամասնությունների հետ երկխոսելու խնդիր […]


Դեկտեմբեր 14, 2010թ. 11:02

Աստանայի հռչակագրում նշել այդ մասին «Ազգի» հարցազրույցը ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Աշոտ Հովակիմյանի հետ – Պրն Հովակիմյան, որպես Աստանայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ակտիվ մասնակից` ինչպե՞ս կբնութագրեք իրավիճակը` գագաթաժողովի հռչակագրի ընդունման առումով: – Նոր ենք եկել Աստանայից, աշխատանքը ծանր էր այն առումով, որ չգիտեինք` ինչ արդյունք է լինելու: Մեր առաքելության համար Աստանան, առաջին հերթին, այն փաստաթուղթն […]