28 Փետրվար 2011

Փետրվար 28, 2011թ. 23:53

Договаривающиеся стороны, Принимая во внимание, что Генеральная Ассамблея Организации Объединеонных Наций в своей резалюции 96 (1) от 11 декабря 1946 года объявила, что геноцид является преступлением, нарушающим нормы международного право и противоречащим духу и целям Организации Объединеонных Наций, и что цивилизованный мир осуждает его, Признавая, что на протежении всей истории геноцид приносил большие потери человечеству, […]


Փետրվար 28, 2011թ. 17:30

Փետրվարի 27-ին` կիրակի առավոտյան, Հալեպում Հայ Առաքելական Սբ. Քառասնից Մանկաց, Սբ. Մարիամ Աստվածածին, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եւ Սբ. Գեւորգ եկեղեցիներում պատարագ է մատուցվել քսաներեք տարի առաջ Սումգայիթում Ադրբեջանի ջարդարարների ձեռքով ցեղասպանության ենթարկված հայ անմեղ զոհերի հիշատակին: Սբ. Աստվածածին եկեղեցում կրոնական արարողությանը ներկա են գտնվել Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Աշոտ Մանուկյանը եւ հյուպատոսության անձնակազմը:


Փետրվար 28, 2011թ. 17:12

Փետրվարի 27-ին Անթիլիասի Մայրավանքի Մայր տաճարում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի նախագահությամբ տեղի ունեցավ հոգեհանգիստ` նվիրված 1988թ. Սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակին: Այնուհետեւ Մայրավանքի Վեհարանի սրահում կազմակերպված հանդիսության ժամանակ ելույթներով հանդես եկան Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը եւ Կաթողիկոս Արամ Ա-ը: Հռետորներն իրենց ելույթներում անդրադարձան 23 տարի Ադրբեջանի […]


Փետրվար 28, 2011թ. 16:59

Փետրվարի 27-ին Սիրիայում Հայաստանի դեսպանության կազմակերպմամբ Դամասկոսի Հայ Առաքելական եւ Կաթողիկե առաջնորդների հովվապետությամբ Դամասկոսի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ ոգեկոչման պատարագ` նվիրված Սումգայիթյան ջարդերի 23-րդ տարելիցին, ապա եկեղեցու բակում գտնվող Ցեղասպանության հուշարձանի մոտ` հոգեհանգստյան պաշտոն: Արարողությանը մասնակցեցին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը, դեսպանության անձնակազմը, Հայաստանի քաղաքացիներ, Դամասկոսի հայ համայնքի մշակութային, կրթական ու մարզական միությունների […]


Փետրվար 28, 2011թ. 16:38

Գեորգի Պետրոսյանը կարևորել է ղարաբաղյյան հիմնախնդրի արդարացի լուծման համար Հայաստանի, Սփյուռքի և Արցախի ջանքերի միավորման անհրաժեշտությունը:


Փետրվար 28, 2011թ. 13:30

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  մինչև մարտի 1-ը  հանդիպումների շարք կանցկացնի Գերմանիայում և Բելգիայում: Գերմանիա կատարվելիք այցի շրջանակներում Էրդողանը Հաննովերում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կմասնակցի CeBIT տոնավաճառի շնորհանդեսին: Գերմանիայում քննարկվելու են տնտեսական, առևտրային, քաղաքական հարցեր, Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին, զարգացումները Կիպրոսում և այլ խնդիրներ: Մարտի 1-ին Էրդողանը Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հրավերով կմեկնի […]


Փետրվար 28, 2011թ. 12:51

Վրաստանի` Եվրոպական և Եվրաատլանտյան կառույցներ ինտեգրման հարցերով պետնախարարության տեղեկության համաձայն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի փոխնախարար Յան Ֆիշերը հայտնել է, որ Վրաստանը ամենահակակոռուպցիոն երկիրն է Եվրոպայում: Այս հայտարարությունը նա արել է Ուկրաինայում Վրաստանի փոխվարչապետ Գեորգի բարամիձեի հետ հանդիպման ընթացքում: “Համաձայն ամբողջ աշխարհում ՎԶԵԲ-ի իրականացրած անկախ հետազոտության, Վրաստանը ամենից հակակոռուպցիոն երկիրն է”,- նշվում է նախարարության հաղորդած […]


Փետրվար 28, 2011թ. 10:30

Մեր պահանջը ոչ թե տարածքի է, այլ Հայրենիքի: Թուրքիային Հաագայի դատարան բերելու համար լրջագույն, տևական և հետևողական աշխատանք է հարկավոր թե’ Սփյուռքում, թե Հայաստանում:


Փետրվար 28, 2011թ. 10:00

Պաքուի եւ Սումգայիթի հայկական ջարդերը նշող օրերը այս տարի թէ՛ պետական քաղաքականութեան եւ թէ՛ հասարակական մօտեցումներով նկատառելի նորութիւն արձանագրեցին։ Խօսքը դէպքերուն քաղաքական գնահատականներ տալու եւ քարոզչաքաղաքական գործողութիւններու ձեռնարկելու մասին կը վերաբերի։ Կարելի է մտածել անշուշտ, որ հայկական կողմի այս առումով արձանագրած աշխուժացման մէջ դերակատար եղաւ հակառակորդ կողմը։ Ազրպէյճանական ապատեղեկատուութիւնը իրե՛նց իսկ կազմակերպած եւ գործադրած ջարդերուն […]


Փետրվար 28, 2011թ. 09:48

Генеральная Ассамблея, помня о решимости, провозглашенной народами мира в Уставе Организации Объединенных Наций…