ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովը հայտարարում է հոբելյանական խորհրդանիշի /լոգոյի/ և հուշամեդալի լավագույն էսքիզների մրցույթ Էսքիզները պետք է պատրաստվեն իրական չափերով, A-4 ձևաչափի թղթի վրա: Էսքիզի վրա անպայման պետք է ներկայացված լինեն հուշամեդալի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը: Հուշամեդալի էսքիզը պետք է ունենա “Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ϳ٠Արցախի Հանրապետություն և 1991-2011ÃÃ. […]
Մարտ 2011
Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի–Ռեյի խոսքը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Խարո՛ն Նախագահ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Շնորհակալություն այս հրավերի համար: Պետք է ասեմ, որ սա Շվեյցարիայի Համադաշնության նախագահի առաջին պաշտոնական այցն է Հայաստան, և մենք երկուստեք դրսևորում ենք ամուր կամք Շվեյցարիայի և Հայաստանի միջև ակտիվորեն զարգացնելու գործակցությունը: Պետք է ասեմ, որ […]
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մեծարգո՛ տիկին Նախագահ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ինձ համար մեծ հաճույք է Հայաստանում հյուրընկալել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ տիկին Միշելին Կալմի-Ռեյին: Թեպետ սա Շվեյցարիայի Համադաշնության նախագահի առաջին պաշտոնական այցն է Հայաստան, սակայն տիկին Կալմի-Ռեյը առաջին անգամ չէ այստեղ: Մեր հանրությանը լավ հայտնի են […]
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երեկ երեկոյան երկօրյա պաշտոնական այցով Երևան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյը: Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են նախագահներ Սերժ Սարգսյանի և Միշելին Կալմի-Ռեյի առանձնազրույցը և երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Նշելով, որ Նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ հանդիպելու և […]
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրել է հացադուլը: Այդ մասին նա հայտնել է լրագրողներին մարտի 30-ին: Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր հացադուլն սկսել էր մարտի 14-ից: 9 օր շարունակ ոստիկանները թույլ չէին տալիս նրան վրան տեղադրել, ցրտից ու անձրեւից պաշտպանվելու համար, սակայն հետո թույլ տվեցին: Դրանից հետո «Ժառանգության» առաջնորդին սկսեցին այցելել բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական ու […]
Գուցե ժամանակն է, որ մենք էլ, չվախենալով հարցի շուրջ «հարեւանցի ծանոթության» եւ «հայրենասիրության» մեջ մեղադրվելուցՙ «տեղներիցս շարժվենք», որպեսզի հանրությանը կարողանանք մատուցել ավելի «ստույգ» տեղեկություններ:
Սիրելի Րաֆֆի Հովհաննիսյան, Սույն ուղերձը ստորագրած մտավորականներս բարձր ենք գնահատում Ազատության հրապարակում Ձեր 15-օրյա հացադուլ-քաղաքացիական բողոքը ու կարեւորում ենք դրա հասարակական արձագանքը: Այն վերստին ապացուցեց, որ ոչ միայն ժողովուրդը չի վստահում իշխանություններին, այլեւ իշխանությունն է անհաղորդ ժողովրդի հավաքական բողոքին: Ձեր քայլով քաղաքականությունը դրվեց բարոյական հիմքի վրա` նոր դիմագիծ հաղորդելով ընդդիմությանը: Դուք համաժողովրդական բողոքն ու պահանջները […]
Քրդերը պետք է հրաժարվեն Արևմտյան Հայաստանում հայոց մշակույթը ոչնչացնելուց, հայոց ունեցվածքին տեր լինելուց, գոնե դադարեցնեն ոսկի փնտրելու սին հույսով ավերել հայկական մշակութային կոթողները:
Ցավոք, մենք մեր հայրենիքի մի մեծ հատվածից տեղեկացված չենք: Ճարտարապետներից մեկն իր զեկույցում ասաց` «Արևելյան Անատոլիա…», մոտեցա, ասացի` Արևմտյան Հայաստանը Արևելյան Անատոլիա չէ, ի՞նչ կարիք կա հնչեցնել թուրքական հորինվածքը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին այցելել է Ստեփանակերտի տուն-ինտերնատ, որտեղ ծանոթացել է հաստատության պայմաններին: Այնտեղ երկրի ղեկավարն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված տուն-ինտերնատի վերանորոգման եւ վերակառուցման հետ կապված հարցերին: Բակո Սահակյանը նշել է, որ վերակառուցողական աշխատանքներից հետո մայրաքաղաքի տուն-ինտերնատը պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին՝ ապահովելով տարեցների կենցաղային անհրաժեշտ պայմանները եւ նրանց լիարժեք ինտեգրվածությունը […]




