Ի տարբերություն Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի՝ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանին ընդհանրապես չի հետաքրքրում «Ֆորբս» հեղինակավոր ամսագրում տպագրված «Աշխարհի վատագություն տնտեսություններ» հոդվածը: Հիշեցնենք, որ համաձայն այդ հոդվածի՝ Հայաստանը երկրորդ տեղն է զգաղեցրել Մադագասկարից հետո: Հարություն Մեսրոպյանի անտարբերությունը, սակայն, ավելի խորը եւ գլոբալ պատճառ ունի: «Հիմնական պատճառը դա այն է, որ պետությունը ընդհանարպես եւ տնտեսությունը […]
13 Հուլիս 2011
Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի գլխավորած պատվիրակությունն այսօր` հուլիսի 13-ին մեկնում է Բրյուսել, որտեղ հուլիսի 14-ին կմասնակցի Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայմանը նվիրված ավագ պաշտոնյաների հանդիպմանը: ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում ե, որ հուլիսի 14-ին Բրյուսելում կկայանա նաեւ արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ համագործակցության ենթակոմիտեի երկրորդ նիստը, որի օրակարգում են ընդգրկված սահմանների կառավարմանը, մուտքի վիզաների […]
Րաֆֆի Հովհաննիսյան. «Ժողովուրդը ինքը պետք է որոշի, թե ինչ պետություն է ուզում, հավատա իր ուժերին. միայն այդ դեպքում կլինի քաղաքացու եւ երկրի հաղթանակը»:
Վաշինգտոնում Լավրովի հանդիպումներից մեկ օր առաջ Ադրբեջանում պաշտոնական դեմքերի շուրթերից հայտարարություններ են հնչել, որ Բաքուն պատրաստ է Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տրամադրել, իսկ հետո` ավելի լավ է միանգամից անցնել խաղաղության համաձայնագրի մշակմանն առանց հիմնարար սկզբունքների համաձայնեցման: Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ բացատրություններ է տվել «միջանկյալ կարգավիճակի» վերաբերյալ: «Խոսքն այն մասին է, որ միջանկյալ կարգավիճակը նշանակում […]
«Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի դեպքում Ադրբեջանը շատ ավելի մեծ կորուստներ կունենա»
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 14-ին ժամանում են Ադրբեջան: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Բաքվում միջնորդները քննարկելու են արցախյան հիմնախնդրի կարգավորման հետագա գործընթացը: Համանախագահները հանդիպումներ կ ունենան Ադրբեջանի նախագահ Ալիեւի եւ ԱԳ նախարար Մամեդյարովի հետ: Սպասվում է համանախագահների այցը նաև Երեւան, ապա Լեռնային Ղարաբաղի հանրապետություն: ArmAr.am
ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը հուլիսի 12-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի եւ Իգոր Պոպովի, նաեւ իր անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Աժուբալիսը գոհունակություն է հայտնել համանախագահների կողմից գործադրվող ջանքերի առնչությամբ` բանակցություններում ճեղքում գրանցելու համար: Նա կոչ է արել քաղաքացիական հանրությանը ներգրավվել կողմերի միջեւ վստահության ստեղծմանն ու ամրապնդմանը: […]




