Հունիս 2011

Հունիս 29, 2011թ. 19:11

Աշխատանքային այցելությամբ Վրաստան ժամանած, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր գործընկերոջ՝ Գրիգոլ Վաշաձեի հետ: «Մեր երկրների միջեւ հարաբերությունները անկախության վերականգնումից ի վեր այսքան ակտիվ եւ օրինակելի չեն եղել», ողջունելով Էդվարդ Նալբանդյանին ասաց Գրիգոլ Վաշաձեն: Նախարարներ Նալբանդյանն ու Վաշաձեն գոհունակություն հայտնեցին հաստատված պարբերական շփումների կապակցությամբ, ինչը հնարավորություն է ընձեռում հետեւելու երկու երկրների ղեկավարների մակարդակով ձեռք բերված […]


Հունիս 29, 2011թ. 15:06

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ընդունվել է բանաձև` «Օսմանյան կայսրության քրիստոնյա ժողովուրդների` հայերի, հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանության վերաբերյալ»: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասացին Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Մկրտիչ Մինասյանն ու Վեհաժողովի մասնակից հայկական կողմի ներկայացուցիչ Ռուզան Առաքելյանը: Բանաձևը միաձայն ընդունել են վեհաժողովի մասնակից բոլոր 28 երկրների ներկայացուցիչները, ինչը մեծ ոգևորություն է առաջացրել […]


Հունիս 29, 2011թ. 15:06

1997 թ. ԱՄՆ-ում պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի խմբագրությամբ լույս տեսավ մի անգլերեն երկհատորյակ` «Հայ ժողովուրդը հին ժամանակներից մինչև մեր օրերը»: Այդ կոլեկտիվ աշխատության հեղինակների թվում են Ռ. Թոմսոնը, Ջ. Ռասելը, Ջ. Բուռնությանը, Ռ. Սյունին, Ն. Գարսոյանը: Սակայն այդ գիրքը սուր քննադատության արժանացավ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում։ Հայաստանի հին շրջանի պատմության շարադրումը հանձնված էր Հարվարդի համալսարանի […]


Հունիս 29, 2011թ. 11:14

Ադրբեջանահայության համախմբումն ու տարածաշրջանում ի նպաստ հայության հզոր քաղաքական գործոն դառնալուն միտված ադրբեջանահայերի ջանքերը դուրս են թե’ արտաքին, թե’ ներքին որոշ ուժերի սցենարներից:


Հունիս 29, 2011թ. 10:50

Վաֆա Գուլուզադեի ջղաձգումներն անցել են բոլոր սահմանները. «Ադրբեջանական բանակը թեկուզ հենց այսօր պատրաստ է Հայաստանից քարը քարին չթողնել», ասել է ադրբեջանցին ու լեզուն կծել, հանկարծ «հիշելով»…


Հունիս 28, 2011թ. 19:09

Սլովենիայի նախագահի խնդրանքով, Սերժ Սարգսյանը ներկայացրել է Կազանում տեղի ունեցած հանդիպման արդյունքները: Դանիլո Թյիրկը կարծիք է հայտնել, որ միայն խաղաղ բանակցություններով է հնարավոր լուծել ԼՂ խնդիրը և ուժի կիրառումը կամ դրա սպառնալիքը համարել է անընդունելի: ArmAr.am


Հունիս 27, 2011թ. 09:49

«330-ականներին Վրթանես Եպիսկոպոսապետ Վաչե Մամիկոնյանի հերոսական նահատակությունից հետո օրենք սահմանվեց, որ երկրի համար նահատակվածները դասվեն սրբերի կարգին, և նրանց հետնորդների նկատմամբ խնամք ու հոգատարություն սահմանվի: Սա շատ ուսանելի պետք է լինի նաև այսօրվա համար: Մենք ունենք ազատամարտիկներ, որոնք այսօր շատ վատ են ապրում: Մեծ հոգսի մեջ են, թե առողջական, թե ընտանիքների նյութական ապահովվածության իմաստով: Իսկ […]


Հունիս 25, 2011թ. 19:35

Բանակցային ողջ գործընթացի ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ կողմերի տեսակետները մոտեցնելու ավելի հարմար պահ, քան ստեղծվել էր Կազանից առաջ, չի եղել, սակայն համանախագահների լավատեսական կանխատեսումները չիրականացան, հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի անդամ հանդիսացող Լիբերալ կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը։ Նա միաժամանակ կանխատեսեց, որ Կազանից հետո բանակցությունները նույն ձեւաչափով կշարունակվեն մինչեւ այս տարվա վերջ։ «Ենթադրում եմ, որ […]


Հունիս 25, 2011թ. 18:29

Այսօր թուրքերի ճակատը պարզ անող ամենագեղեցիկ պալատներն ու մզկիթները հայ ճարտարապետների գործերն են:


Հունիս 25, 2011թ. 12:59

Իսկ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ դիտել է Ռուսաստանի նախագահի մրցանակի համար անցկացված ձիարշավը: