(խմբագրի խոսքը) Հայ ժողովուրդն աշխարհին հայտնի է ոչ միայն իր գիտական-մշակութային պատկառելի ժառանգությամբ, այլեւ, ցավոք, ցեղասպանության ենթարկված լինելու հանգամանքով։ Այս վերջինն, անշուշտ, անչափ ցավալի է, սակայն պակաս ցավալի չէ եւ այն, որ որպես այդպիսին համաշխարհային հանրությանը հայտնի դարձավ տակավին վերջին երկու-երեք տասնամյակներին, այն դեպքում, երբ մարդկության դեմ երբեւէ սանձազերծված ամենազարհուրելի եւ մասսայական ոճրագործություններից մեկը՝ Հայոց […]
Սեպտեմբեր 2011
Այս պարտվողական դասական գործընթացի սկիզբը հայոց դիվանագիտութեան մէջ ներդրվեց 1918 թվականին եւ որին վերջ դրվեց 2011 թվականի փետրվարի 4-ին: 1918 թվականի ապրիլին Տրապիզոնում ընդհատված թուրք-անդրկովկասեան բանակցութիւնները մայիսի սկզբներին վերսկսվեցին Բաթումում։ Թուրքերը մայիսի 26-ին վերջնագիր ներկայացրին անդրկովկասեան պատվիրակութեանը եւ հենց նույն օրը Անդրկովկասի Սեյմը կազմալուծվեց, ինչը նշանակում էր, որ նորահռչակ հանրապետութիւններից յուրաքանչյուրն ինքն էր պարտավորված լուծել […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վարշավայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարելիք առաջիկա այցի մանրամասներին: ArmAr.am
Արեւմտեան Հայաստանի Կառավարութիւնը եւ Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը առաջնորդվում է մեկ գաղափարախոսությամբ, որի հիմքը համազգային սթափ մտածողութիւնն է, խարսխված համամարդկային քաղաքակրթական արժեքների վրա եւ առաջնորդվում է միայն ազգային շահերով, որն է՝ Արեւմտեան Հայաստանի իրավական – քաղաքական կայացումը պահանջատիրական մեկ փաթեթի շրջանակներում: Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը վեր է դասում ազգային շահերը կուսակցական, խմբակային եւ անհատական շահերից: Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի գաղափարախոսութեան հիմքը հանդիսանում է ներազգային իրավական – սոցիալական արդարութիւնը ու բարոյականութիւնը, որը համազգային համերաշխութեան երաշխավորն է:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված արտադրական ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող աշխատանքներին: Զեկույցներով հանդես են եկել արտադրական ենթակառուցվածքների նախարար Կառլեն Պետրոսյանը եւ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: Նախագահը կարեւորել է ոլորտի նշանակությունը հանրապետության տնտեսության զարգացման գործում եւ համապատասխան հանձնարարականներ տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, […]
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով Բաքվի եւ Անկարայի նախաձեռնությունը` Ադրբեջանին դարձնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, ասել է, թե Ադրբեջանի պետական քաղաքականությունն ուղղված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված նպատակների դեմ: Հիշեցնենք, որ ներկայումս Անկարան եւ Բաքուն ջանքեր են գործադրում, որպեսզի հոկտեմբերի 21-ի քվեարկության ժամանակ Ադրբեջանը դառնա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ: Շավարշ […]
«Երբ 2005թ. Կալիֆոռնիայում ես ճշմարտորեն խոսեցի պատմության մասին, ես գիտեի, որ բացասական հետևանքներ կլինեն ինձ համար: Կա’մ պետք է հարեի ԱՄՆ քաղաքականության` 1915 թվականի վերաբերյալ համաձայնեցված հայտարարություններին, որոնք համարում էի ապակողմնորոշող, կա’մ էլ պետք է գիտնականների առջև անկեղծ արտահայտվեի Հայոց ցեղասպանության մասին: Ես մտածեցի, որ ինձ համար այլընտրանք չկա, քան խոսել այդ մասին անկեղծ, և ես չեմ ափսոսում դրա համար»:
Դեռ երկու տասնամյակ առաջ հայերը չունեին մեկ անկախ պետություն: Այժմ նրանք ունեն երկուսը և անհամբեր սպասում են այն օրվան, երբ երկու պետությունները կմիանան երրորդին` Արևմտյան Հայաստանին՝ հաստատելով Միացյալ Հայաստանի Հանրապետությունը:
Նախաձեռնությամբ է հանդես եկել Երեւանի քաղաքապետրանը: Գաղափարին արձագանքել են մայրաքաղաքի Ա.Չեխովի անվան թիվ 55 դպրոցը, թիվ 47 մանկապարտեզը, ինչպես նաեւ բարեգործական ու մասնավոր ընկերություններ: Սեպտեմբերի 27-28-ը նրանք այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ գյուղի դպրոց:
Փաստն այն է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը Թուրքիան բաժանում են «թուրքական աշխարհից»: Կարելի է, իհարկե, դա համարել «անիծյալ սեպ», բայց դրանից էլ ոչինչ չի փոխվում: Եվ եթե մի օր թուրքական կառավարությունը դա ընդունի որպես անառարկելի իրողություն, ապա նրան կմնա մի բան` պայմանավորվել հայերի հետ:




