3 Նոյեմբեր 2011

Նոյեմբեր 3, 2011թ. 20:30

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա` նոյեմբերի 3-ի հրամանագրով իր դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայել Մինասյանը: ArmAr.am


Նոյեմբեր 3, 2011թ. 17:10

«Ժառանգության» կենտրոնական գրասենյակում կուսակցության վարչության նախագահ եւ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր` նոյեմբերի 3-ին, հանդիպել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնի հետ եւ խոսել արտաքին ու ներքին քաղաքականության բազմաթիվ հարցերի շուրջ: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը եւ կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հանդիպել են Եվրոպական վերակառուցման եւ զարգացման բանկի (ԵՎԶԲ) փոխնախագահ Յան Ֆիշերի գլխավորած պատվիրակությանը, […]


Նոյեմբեր 3, 2011թ. 16:00

«EXPO-RUSSIA ARMENIA 2011» ցուցահանդեսին մասնակցում են շուրջ 70 ձեռնարկություններ Ռուսաստանի և Հայաստանի 30 շրջաններից։


Նոյեմբեր 3, 2011թ. 16:00

Այսօր Երևանում բացվեց է հայ-ռուսական 4-րդ ամենամյա «EXPO-RUSSIA ARMENIA 2011» արդյունաբերական ցուցահանդեսը, որն այս տարի նվիրված է Հայաստանի անկախության 20-ամյակին։ Նոյեմբերի 3-5-ը ընթացող «EXPO-RUSSIA ARMENIA 2011» ցուցահանդեսին մասնակցում են շուրջ 70 ձեռնարկություններ Ռուսաստանի և Հայաստանի 30 շրջաններից։ Ցուցահանդեսին մասնակից  ռուսական և հայկական ձեռնարկությունները ներկայացնում են  էներգետիկայի, մեքենաշինության, լեռնահանքային արդյունաբերության, բժշկության, նանոտեխնոլոգիաների, տրանսպորտի և կապի, շինարարության […]