28 Նոյեմբեր 2011

Նոյեմբեր 28, 2011թ. 19:12

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն նշել է, որ ցանկացած քայլ դեպի խաղաղություն իրենց՝ կրոնական գործիչներին, շատ ուրախացնում է: Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հասնել խնդրի լուծմանը, ինչին երկու երկրների հոգևոր առաջնորդները պատրաստ են սատարել:


Նոյեմբեր 28, 2011թ. 19:08

«Չի’ կարելի թույլ տալ, որ երկու մեծ կրոնները` քրիստոնեությունը եւ մահմեդականությունը, որոնք դավանում են մեր ժողովուրդները, փորձեն հակադրել միմյանց: Առավել եւս անթույլատրելի ենք համարում հակամարտության քողի տակ պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգության հուշարձանները ոչնչացնելու գործողությունները»:


Նոյեմբեր 28, 2011թ. 18:13

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` նոյեմբերի 28-ին, ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:


Նոյեմբեր 28, 2011թ. 17:21

«Առաջնորդվելով ղարաբաղյան հարցը խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքով` հայկական կողմը խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, իսկ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների դեպքում պատասխան գործողությունների է դիմում ադրբեջանական դիպուկահարների սադրանքները չեզոքացնելու նպատակով միայն», նկատել է Հայաստանի պաշտպանության նախարարը:


Նոյեմբեր 28, 2011թ. 15:03

Մարդկության զարգացման կարևորագույն գործոններից մեկը արդարացի, ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում կատարված քննդատությունն է: Այս մշակույթը, սակայն,  նորանկախ Հայաստանում դեռևս ձևավորման փուլում է: Հետևապես, մեզանում քննադատությունները մեծամասամբ կառուցողական նպատակ չեն հետապնդում, և ոչ միշտ են լինում օբյեկտիվ: Այդ խմբի մեջ վստահաբար կարելի է դասել տարբեր մասնագիտության տեր մարդկանց կողմից զանգվածային լրատվամիջոցներով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու […]


Նոյեմբեր 28, 2011թ. 11:08

Ջավախահայ ազգային- քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի ողջ գործունեությունն ուղղված է եղել ջավախահայության խնդիրների հիմնարար լուծմանը, ինչը, սակայն, չհանդուրժեց Սահակաշվիլու ռեժիմի կողմից: 2008 թվականին Վրաստանի իշխանությունները քաղաքական հաշվեհարդար տեսան Չախալյանի նկատմամբ. նա ձերբակալվեց ու դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Արդեն չորս տարի է, որ ջավախահայ ազգային գործիչը բանտարկված է և գտնվում է Վրաստանի Ռուսթավիի թիվ 6 խիստ […]