1 Նոյեմբեր 2011

Նոյեմբեր 1, 2011թ. 22:00

Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է իր հաժարականի դիմումը: Այսօր կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է որպես առաջիկա ընտրություններում ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը: Վերջինս ընդունել է առաջարկը եւ սեփական նախաձեռնությամբ առաջարկել հրաժարականի դիմում ներկայացնել Ազգային Ժողովի նախագահի պաշտոնից, որպեսզի առաջիկա ընտրություններին կարողանա կենտրոնանալ միայն նախընտրական գործընթացների […]


Նոյեմբեր 1, 2011թ. 16:00

Կազանյան հանդիպումից հետո տողերիս հեղինակը ղարաբաղյան հակամարտության բանակցային այդ հանգրվանին տվեց ոչ թե ձախողում բնորոշումը, այլ` հաջողում: Նման բնորոշման հիմքում բոլորովին էլ ընկած չէր այն ակնկալիքը կամ ցանկությունը, որ տապալելով Կազանում բանակցությունների սեղանին դրված առաջարկների ստորագրումը` կտապալվի նաեւ հակամարտության կարգավորման ողջ գործընթացը: Բանակցային գործընթացի այլընտրանքն անորոշ արդյունքով պատերազմն է եւ, հետեւաբար, տարածաշրջանի ապագայի կործանարար տեսլականը, […]


Նոյեմբեր 1, 2011թ. 15:02

Այսօր «Ժառագություն» խմբակցության պատգամավոր Անհաիտ Բախշյանը նամակ է ուղղել Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարին: Ստորեւ ձեզ ենք ներկայացնում նամակի բովանդակությունը: «Սույն թվականի հոկտեմբերի 3-ին ԺԽ-Ե-0594/11 թվագրված պատգամավորական հարցմանս ի պատասխան 17.10.2011 թվականին ստացել եմ` Երեւանի գործող քաղաքապետի նամակը, իմ կարծիքով, կեղծված  ստորագրությամբ, որի մասին մտահոգություններս կիսել եմ թե Կարեն Կարապետյանի, թե քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի հետ: Խնդրում […]


Նոյեմբեր 1, 2011թ. 12:21

«2012 թվականին պետք է առաջնահերթություն համարվի տնտեսական աճը»,-այսօր ԱԺ-ում սկսված բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Կայունությունից անցում դեպի տնտեսական աճ»,-ըստ Տ. Սարգսյանի` սա է բյուջեի հիմքում դրված գաղափարական հիմքերից մեկը: Վարչապետի գնահատմամբ` 2011 թ. 8 ամսում գրանցված 5 տոկոս տնտեսական աճը վկայում է տնտեսության կայունության մասին, եւ իրատեսական է դարձնում տարեկան […]


Նոյեմբեր 1, 2011թ. 11:56

Հայ եկեղեցու սեփականությունը հայ ժողովրդի սեփականությունն է: Եվ այն ինչ անում է ՀՀ կառավարությունը Հայ եկեղեցու համար` դա նվազագույնն է, որ կարող է անել:


Նոյեմբեր 1, 2011թ. 11:30

«Ինչու ենք ուզում Հայաստանը Չեռնոբիլ դարձնել: Չխրատվեցի՞նք…»


Նոյեմբեր 1, 2011թ. 11:03

ՀՀ տրանսպորտի նախարարությանը, ինչպես տրամաբանությունն է հուշում, եթե չասենք սույն նախարարության անմիջական պարտականությունը, պետք է գոնե հետաքրքրի Հայաստանի քաղաքների միջև տրանսպորտային հաղորդակցությունը: