Հունվար 2012

Հունվար 16, 2012թ. 20:39

2011 թվականի դեկտեմբերի 16-ին Գերմանիայի նորդռայն-վեստֆալյան գողտրիկ քաղաքը` Ախենը, վերածվել էր «փոքրիկ Հայաստանի»: Պատճառը կայսերական այս քաղաքում կազմակերպված Գերմանիայի հայ երիտասարդների հերթական ձմեռային հանդիպումն էր:


Հունվար 14, 2012թ. 17:06

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 14-ին ընդունել է 2011 թ. դեկտեմբերի 30-ին մահացած ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի հարազատներին: Ինչպես տեղեկացնում է նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը, Սեյրան Օհանյանը լսել է զինծառայողի մահվան հանգամանքների վերաբերյալ նրանց մտահոգությունները և ներկայացրել դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի և ծառայողական քննության այս պահի արդյունքները: Պաշտպանության նախարարը հանձնարարություններ է […]


Հունվար 14, 2012թ. 16:10

Մեր ազգի արիադավան (հեթանոս) – ցեղակրոն հատվածին նախապես շնորհավորել էինք նաեւ հունվարի 1-ի` Մեծն Հայորդի Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա – 126-ամյակի առթիվ:Այժմ շնորհավորում ենք նաեւ հունվարի 14-ի` Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրվա կապակցությամբ` մաղթելով արդար աշխատանք, երջանկություն, համբերություն եւ քաջություն, նաեւ ազգային ու պետական խնդիրները հաղթանակով լուծելու կամք ու կարողություն: Հայությանը մաղթում ենք հաջողություններ՝ Միացյալ […]


Հունվար 14, 2012թ. 15:19

«Ինքն իրեն յարգող ժողովուրդը իր ինքնապաշտպանութեան յոյսը դնում է նախ իր բազուկի, իր զէնքի վրայ»:


Հունվար 14, 2012թ. 14:14

Թուրքիայի նախագահին տված հարցազրույցը «Շարք աուսաթ» օրաթերթին, առաջին հայացքով նորություն չի բերում Հայոց ցեղասպանության նկատմամբ Անգարայի պաշտոնական կեցուածքների վրա:


Հունվար 13, 2012թ. 23:10

Բարոյական ու քաղաքական կողմնորոշիչների աստիճանական կորուստը, ազգային ինքնագիտակցության անխոհեմ, իսկ երբեմն էլ ուղղորդված լվացումը մեր հասարակությանը (եւ ոչ միայն մեր) հասցրել են այնպիսի նվաստացուցիչ իրավիճակի, երբ քաղաքացին ամաչում կամ վախենում է խոստովանել, որ ինքն ազգայնական է… Չգիտես ինչու, հարկ է լինում երկար բացատրություններ տալ «ազգային» եւ «ազգայնական» աշխարհայացքների միջեւ տարբերության վերաբերյալ, մտնել պատմա-տերմինաբանական լաբիրինթոսները, որոնք […]


Հունվար 13, 2012թ. 20:28

…փոքր դատերով, հայոց ահռելի կորուստների դիմաց ընդամենը մի քանի միլիոն դոլար շահե՞լն է արդարացի փոխհատուցումը, գուցե մի քանի միլիոննե՞րն են ոգևորում մեր հայրենակիցներին, այն դեպքում, երբ ցեղասպանության պատճառով մեր ժողովրդի կրած նյութական կորուստների արժեքն անցնում է միլիարդավոր դոլարների սահմանը:


Հունվար 13, 2012թ. 20:27

Պոլսո Հայոց պատրիարքարանը դիմել է դատարան` Ստամբուլի հայտնի շինություններից մեկը` «Սանասարյան Հան»-ը հայկական համայնքին վերադարձնելու խնդրով։ Այդ մասին հաղորդում է թուրքական Hurriyet պարբերականը` ընդգծելով, որ հայցը աննախադեպ է, եւ դատարանը արդեն ժամանակավոր կալանք է դրել պատմական շինության վրա` մինչեւ վերջնական վճռի հրապարակումը։ «19-րդ դարի վերջին կառուցված սպիտակ շենքը բավական մութ ու սեւ անցյալ ունի», – […]


Հունվար 13, 2012թ. 19:34

Անշուշտ, նման մոտեցումը ոչ միայն վիրավորանք է` ուղղված ցեղասպանության ենթարկված մեկ ու կես միլիոն հայերի հիշատակին ու նրանց ժառանգների հասցեին, այլև մերժելի հենց իրավական տեսանկյունից:


Հունվար 13, 2012թ. 18:14

«Հունվարի 15-ին մի խումբ քաղաքացիներ, այդ թվում եւ ես Երեւանից ուղեւորվելու ենք Լոռիի մարզ եւ ողջ օրվա ընթացքում գտնվելու ենք Թեղուտ, Շնող գյուղերում եւ այդ գյուղերի մերձակա տարածքներում: Նկատի ունենալով, որ վերը նշված վայրերում հնարավոր են մարդկանց մեծ կուտակումներ, խնդրում եմ ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցները` անվտանգությունը ապահովելու համար»,- ասել էր նա: