Վրաց պատրիարքարանի հունվարի 22-ի հայտարարությունը, որում արտահայտված է հայկական Սուրբ Նշան եկեղեցու պատկանելիությունը վիճելի նկատելու Վրաց եկեղեցու մոտեցումը, բացարձակապես անհասկանալի է: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ամենայն հայոց կաթողիկոսի մամլո խոսնակ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Ըստ Տեր Վահրամի, Վրաց պատրիարքարանի հայտարարությունն անհասկանալի է այն պարագայում, երբ եկեղեցու հաստատման վիմագիր արձանագրությունն ուղղակի փաստում է դա. […]
Հունվար 2012
Բակո Սահակյան. Ստեփանակերտը, լինելով մեր հանրապետության դեմքը, որտեղ կենտրոնացված է բնակչության պատկառելի զանգվածը, պետք է ունենա հարմարավետ ապրելու համար համապատասխան պայմաններ եւ արժանավայել տեսք:
Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքներում Ֆրանսիայի Սենատի քվեարկությունը կարելի է դիտարկել իբրեւ բեկումնային հանգրվան:
Ֆրանսիայի Սենատում Ցեղասպանության օրինագծի քննարկումների ժամանակ Թուրքիայի իշխող կուսակցությունում Էրդողանի մասնակցությամբ քննարկվել է օրինագծի ընդունման դեպքում Ֆրանսիայի դեմ կիրառվելիք պատժամիջոցները։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ իշխող կուսակցության ներսում քննարկվել են հետեւյալ տարբերակները. Օրինագիծը խափանելու համար օգտագործել միջազգային իրավունքի բոլոր հնարավորությունները, Պատժամիջոցները պետք է լինեն շարունական, ոչ թե՝ ժամանակավոր, Առաջին որոշումով Թուրքիա վերադարձած դեսպանն այս անգամ ավելի երկար […]
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության առջեւ ելույթ ունենալու ժամանակ անդրադարձել է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին։ Թուրքիայի վարչապետը նշել է, թե ոչ ոքի թույլ չեն տա Թուրքիային օգտագործել իրենց քաղաքական շահերի համար եւ վճռական են իրենց հայտարարած պատժամիջոցների կիրառման հարցում։ «Մենք պատժամիջոցները կկիրառենք զարգացումներից ելնելով […]
Սքեմով հոգևորականի յուրաքանչյուր շարժումն ու դեմքի արտահայտությունը քարոզչության մաս է կազմում: Ձեռքերը գրպանում ու ծխախոտը բերանին խոսող հոգևորականը կարևոր չէ թե ինչ է խոսում, նա ինչ էլ խոսի դա կլինի հակաքարոզչություն:
Ֆրանսիայի Սենատը մոտ ութ ժամ տեւած ծանր քննարկումներից հետո 127 կողմ եւ 86 դեմ ձայներով ընդունեց այդ երկրի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Էժան տրանսպորտային միջոց, որը կարող է տեղափոխել մեծ քանակությամբ բեռներ և վայրէջք կատարել ցանկացած վայրում. օդապարիկների այս հատկությունն առավել գայթակղիչ է մի երկրի համար, որն անմիջականորեն կրում է տրանսպորտային շրջափակման դժվարությունը:
Կրոնը ի սկզբանե մարդկային մտքի անդաստաններում տարատեսակ ու խիստ անհատական ազդեցություն է գործել: Մեր ժամանակներում նույնպես այդպես է: Կրոնական դաշտի մասնատված լինելը, ցավոք, նաև այս պատճառով է: Այսօր ամբողջ աշխարհում տարբեր կերպ են ընկալում ու հաղորդակցվում Աստծու հետ: Սակայն բոլորին միացնող մեկ երևույթ կա, դա աղոթքն է` աղոթք առ միակ Աստվածը: Աղոթելը առանձնահատուկ ձիրք չէ, […]
Տարօրինակ է ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի դրսևորած անտարբերությունը` թույլ տալ, որ թուրքական քարոզչամեքենան անխափան գործի մեր երկրում:




