Հուլիս 2012

Հուլիս 13, 2012թ. 11:36

Ռուսաստանի ջավախքյան սփյուռքը մտահոգված սիրիահայության ճակատագրով,հայտարարություն են տարածել, որում նշում են` ջավախահայերը անհրաժեշտության դեպքում պատրաստ են ժամանակավոր ապաստան տալ իրենց հայրենակիցներին:


Հուլիս 13, 2012թ. 11:15

Հուլիսի 12-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանն այցելեց Վրաստանի նորանշանակ վարչապետ Իվանե Մերաբիշվիլիին: Հանդիպման ընթացքում կողմերի նախաձեռնությամբ քննարկվեցին հայ–վրացական հարաբերություններին առնչվող մի շարք հրատապ և կարևոր, այդ թվում` երկկողմ տնտեսական համագործակցությանը, մշակութային շփումների ակտիվացմանը, Վրաստանի հայ համայնքին և Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմին վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպումն անցավ ջերմ և փոխըմբռնման […]


Հուլիս 13, 2012թ. 11:02

Կոչ ենք անում իրավասու բոլոր պետական մարմիններին որոշումների կայացման յուրաքանչյուր գործընթաց իրականացնել օրենքի անշեղ պահպանմամբ:


Հուլիս 13, 2012թ. 11:01

Տանզանիայի Միացյալ Հանրապետության ներքին գործերի նախարարության կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշվել է որպես առանձին պետություն, հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով Տանզանիայի ներքին գործերի նախարարության կայքը: Վերջինում ԼՂՀ-ն նշված է այն պետությունների ցանկում, որոնց քաղաքացիները Տանզանիա մուտք գործելու համար պետք է մուտքի արտոնագիր ձեռք բերեն: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները Տանզանիա մուտք գործելու վիզա ստանալու համար պետք է […]


Հուլիս 13, 2012թ. 10:16

«Կլոր սեղանի» շուրջը բանավիճում են թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԸ, արաբագետ ՀԱՅԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ, վերլուծաբան ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԸ:


Հուլիս 12, 2012թ. 18:55

Այսօր՝ հուլիսի 12-ին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր՝ Վլադիմիր Գրիգորյան) հրապարակել է դատական ակտը, որի համաձայն՝ 1996թ. ՀՀ գերագույն դատարանի կողմից Արսեն Արծրունու գործով կայացված որոշումը կվերանայվի և կհամապատասխանեցվի ՀՀ քրեական օրենսգրքի 222-ի առաջին մասին (բանդիտիզմ) և 38-104 հոդվածների 2-րդմասի 1-ին կետին (երկու կամ ավելի անձանց սպանությունը), իսկ նրա նկատմամբ […]


Հուլիս 12, 2012թ. 18:43

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը չգիտի, թե ինչ է փոխվել իր և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի մի քանի օր առաջվա այն խոսակցությունից հետո, երբ ԱԺ դահլիճում քննարկել են հարցը, թե արդյո՞ք իրատեսական է 44 ստորագրություն հավաքելը՝ «Հարսնաքարի» գործով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար և ինքն ասել է, որ ոչ: «Ես այն ժամանակ էլ՝ […]


Հուլիս 12, 2012թ. 17:03

«Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցությունը տարածել է հայտարարություն: Ստորև ներկայացնում ենք այն. Հաշվի առնելով, որ 2012թ. հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունները հասարակական մեծ հնչեղություն են ստացել` առաջացնելով հանրային դժգոհության մեծ ալիք եւ ինքնաբուխ զանգվածային ակցիաներ, Նկատի ունենալով, որ ԱԺ կողմից արագ եւ համարժեք արձագանքը կնպաստի հասարակության մեջ լարվածության թուլացմանը, անպատժելիության […]


Հուլիս 12, 2012թ. 16:57

Հայ ազգային կոնգրես»-ը  հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ նախաձեռնում է հուլիս 17-ից հրավիրել ԱԺ արտահերթ նստաշրջան, նվիրված «Հարսնաքարում» ռազմական բժիշկներին դաժանորեն ծեծի ենթարկվելու  դեպքին և պահանջելու է օրակարգ մտցնել նաև Աժ ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու մասին ձևաչափը: « Նախագիծը պատրաստ է: Այսօր ժամը 18:00-ից կստանանք քարտուղարությունից ձևաթուղթ, ինչը նշանակում է, որ 24 ժամվա ընթացքում պետք է  […]


Հուլիս 12, 2012թ. 16:49

Հուլիսի 12-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունել է ԵԽ Գլխավոր քարտուղարի նորընտիր տեղակալ, ԵԽ Ծրագրերի գլխավոր տնօրեն Գաբրիելա Բատաինի-Դրագոնիին: Նախարար Նալբանդյանը շնորհավորել է տիկին Բատաինի-Դրագոնին ԵԽ Գլխավոր քարտուղարի տեղակալ ընտրվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի ԵԽ քարտուղարության աշխատանքների արդյունավետության բարձրացմանը և կազմակերպության բարեփոխումների սահուն ընթացքին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում […]