Քարահունջի հանդեպ «անտարբեր» չէ նաեւ Մեծ Բրիտանիան, որն առաջ է քաշում այն միտքը, թե կան որոշակի զուգահեռներ բրիտների կողմից կառուցված Սթոունհենջի եւ հայկական Քարահունջի միջեւ: Անգլիացիների անհանգստությունն առավել սրվում է, երբ հաստատվում է այն փաստը, որ հայկական Քարահունջը մոտ 3 հազար տարով ավելի հին է անգլիական Սթոունհենջից:
20 Նոյեմբեր 2013
Նախընտրելի կլինի, որ նման օրինագծերը խորհրդարանի քննարկմանը ներկայացվեն բոլոր խմբակցությունների համաձայնությունն ապահովելուց հետո միայն: Այլապես, երբ խորհրդարանական ընդդիմադիր մի քանի պատգամավորներ այս հարցն օրակարգ են բերում մեծամասնության ցանկությանը հակառակ, ապա թվում է, որ նրանք զուտ հատվածական շահեր են հետապնդում՝ սխալ ազդանշան ուղարկելով Ադրբեջանին ու աշխարհի մյուս երկրներին, թե իբր Հայաստանը դեմ է Արցախի անկախությանը:
Ես չեմ ուզում մտնել դետալների մեջ և կասեմ ընդամենը հետևյալը. Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է ու այդ շրջանակներում պաշտպանված, և չմոռանաք նաև, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է: Ահա սա’ է բանալին, որտեղ լուծվում են բոլոր հարցերը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի գլխավոր նպատակն է: Այս մասին խոսել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի օգնական Վլադիմիր Նիկիշինը նոյեմբերի 19-ին տեղի ունեցած «ՀԱՊԿ-ը և անվտանգության ժամանակակից մարտահրավերները» միջազգային գիտաժողովում: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի անդամ չհանդիսացող Ադրբեջանին զինելու, ապա ըստ գեներալ-մայոր Նիկիշինի՝ դա նաեւ տվյալ երկրի քաղաքականության վրա ազդեցություն ունենալու միջոց է: Ռազմարդյունաբերական համալիրները պետություն են […]




