15 Նոյեմբեր 2013

Նոյեմբեր 15, 2013թ. 01:14

Այսօր նույնն Եվրոպայի ներսում է խաթարվել արժեհամակագը: Եվրոպան իր քաղաքական, առևտրային, տնտեսական շահը հաճախ գերակա դարձնելով, աչք է փակում շատ կարևոր հարցերի վրա: Եթե Եվրոպան ուզում էր, որ Հայաստանի հետ այդ գործընթացը ճիշտ հունով ընթանար, չպետք է կիրառեր երկակի ստանդարտներ: Ի վերջո, իր քայլով հավատ ու վստահությունն է կորցնում:


Նոյեմբեր 15, 2013թ. 00:12

Նոյեմբերի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ կայացել է ԵԽ նախարարների կոմիտեի նիստը։ Ինչպես հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից՝ Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում ամփոփել է Հայաստանի նախագահության օրոք Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի վեցամսյա գործունեությունը։ Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ հայկական նախագահության գերակայությունները, ինչպես նաև՝ նպատակները, սահմանվել էին ի պատասխան […]


Նոյեմբեր 15, 2013թ. 00:06

Հեղինակը պատմում է, որ քսաներորդ դարի սկզբին Թուրքիայում իրականացվել է Հայոց ցեղասպանություն՝ պետական քաղաքականության մակարդակով։ Եվ վրդովմունք է արտահայտել, որ մինչ օրս համաշխարհային հանրությունը , տարբեր պատճառներով եւ նկատառումներով այդպես էլ չի ճանաչել մարդկության դեմ գործված այդ հրեշավոր հանցագործությունը։


Նոյեմբեր 15, 2013թ. 00:01

Մեզանում կարծես ավանդույթ է դարձել՝ կարևորագույն խնդիրները ուշադրության են արժանանում միայն այն դեպքում, երբ հասարակական մեծ հնչեղություն են ստանում: Սիրված արվեստագետ Վարդան Պետրոսյանի կալանավորման փաստն հանդիսացավ հենց այն առիթը որպեսզի հանրությունն իր ձայնը բարձրցնի, իսկ պատասխանատու շրջանակները՝ դատախազություն, գործադիր ու օրենսդիր վերհիշեն, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելն այլևս լուրջ հակազդեցության է արժանանում, հետևաբար այլընտրանքային […]


Նոյեմբեր 15, 2013թ. 00:00

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նոյեմբերի 12-ի այցը Անկարա սոսկ պատեհ առիթ էր բացահայտելու այն նոր մարտահրավերները, որոնց առաջ կանգնել է թուրքական դիվանագիտությունը մի կողմից՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մոտենալու, մյուս կողմից՝ Մաքսային միություն Հայաստանի մուտք գործելու սեպտեմբերի 3-ի որոշման հետեւանքով։ Հարց է առաջանում. ի՞նչ կապ ունեն իրար հետ այս երկու, թվում է միմյանցից տարբերվող զարգացումները, […]