19 Նոյեմբեր 2013

Նոյեմբեր 19, 2013թ. 22:21

Ուկրաինային հասկացրել են, որ եթե դու փոխում ես քո տնտեսական համագործակցության վեկտորը, քո շուկան, ուրեմն քո նոր գործընկեր ԵՄ-ն պետք է փոխհատուցի կորսված ռուսական շուկայի դիմաց: Իսկ այդ փոխհատուցումը կազմում է հսկայական գումարներ, ինչը Եվրոպան երբեք չի տրամադրի Ուկրաինային:


Նոյեմբեր 19, 2013թ. 22:16

Թվում է, համանախագահները լուրջ են տրամադրված բանակցությունները տեղապտույտից դուրս բերելու հարցում։ Ըստ ձեզ, նախագահների հանդիպումը տալի՞ս է այդ հնարավորությունը։ Պատասխանելով մեր այս հարցին, ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ երեկ նշեց. «Ակնկալել, թե Վիեննայում կընդունվի «ճակատագրական» ինչ-որ որոշում՝ շատ եւ շատ վաղաժամ է, բայց նման հանդիպումները շատ կարեւոր են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման տեսակետից։ […]


Նոյեմբեր 19, 2013թ. 12:17

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կայցելի դեկտեմբերի սկզբին: Այդ մասին երեկ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսին: «Էդվարդ Նալբանդյանի հետ մենք բանակցություններ վարեցինք, որոնք դիտարկում ենք որպես դեկտեմբերի սկզբին Հայաստանի Հանրապետություն ՌԴ նախագահի սպասվող այցի նախապատրաստական առանցքային փուլերից մեկը»,- ասել է Լավրովը: ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Եվրասիական տնտեսական […]


Նոյեմբեր 19, 2013թ. 00:07

Այն, որ բջջային հեռախոսը վտանգավոր է առողջության համար, արծարծվել է բազմիցս։ Մասնագետները նախազգուշացնում են, որ բջջային հեռախոսը թուլացնում է իմունիտետը, խաթարում պսիխիկան, մեծացնում մարդու կենսաբանական տարիքը։ Հատկապես վնասակար են դրանք մինչեւ 18 տարեկան դեռահասներին։ Սակայն մենք մի տեսակ անտեսում ենք այս ամենը։ Եվ շատ իզուր։ Վերջերս երեխաների կողմից բջջային հեռախոսի օգտագործումը սահմանափակելու անհրաժեշտության մասին հայտարարեց […]


Նոյեմբեր 19, 2013թ. 00:02

«Հավաքների ժամանակ կանանց հորդորում են սեռական հարաբերություններ ունենալ պետական պաշտոնյաների հետ եւ պետական նշանակության տեղեկատվություն կորզել: «Արեւաբուժություն» աղանդը հովանավորվում է Թուրքիայից: Այս աղանդի նպատակն է Հայաստանից պետական գաղտնիքներ դուրս հանել»: