Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հիասթափվել է, որ Հայաստանն ու Ուկրաինան հրաժարվել են Ասոցացման մասին համաձայնագիրը կնքելու ծրագրերից: Վիլնյուսյան գագաթաժողովից առաջ տարածած իր հայտարարությունում նա շնորհավորել է Մոլդովային ու Վրաստանին՝ ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագումը ծրագրելու կապակցությամբ: «Սակայն ես խորապես հիասթափված եմ Հայաստանից ու Ուկրաինայից՝ կապված գագաթաժողովի ընթացքում Ասոցացման մասին համաձայնագիրը ստորագրելու ծրագրից հրաժարվելու հետ: […]
28 Նոյեմբեր 2013
Ապագայի հեռանկարները հետաքրքիր կարող են լինել Հայաստանի ու Իրանի՝ տարածաշրջանային մերձեցման առումով: Այս մասին ասվում է IRAN.ru կայքում հրապարակված հոդվածում: Հոդվածում նշվում է, որ մեծ բացթողում կլինի Ռուսաստանի կողմից առաջադրված ինտեգրացիոն նախագծի շրջանակում չօգտվել ստեղծված իրավիճակից ու հարաբերությունները էլ ավելի չբարելավել: Փորձագետները գնալով ավելի հաճախ են խոսում Իրանի՝ ՄՄ-ին հետագայում անդամակցելու հնարավորության մասին: Դա հետագայում […]
Արեւելյան գործընկերության անդամ երկրներում հասարակ քաղաքացիները կարեւորագույն դեր են խաղում երկրում միջազգային նորմերի տարածման գործում: Այդ մասին նշվում է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի ուղերձում, որն ընթերցել են Վիլնյուսում նոյեմբերի 28-ին քաղաքացիական հասարակության կոնֆերանսի ժամանակ: «Ամեն օր «Արեւելյան գործընկերության» անդամ վերց երկրներում ՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում, շարքային քաղաքացիները կարեւորագույն դեր են խաղում […]
Հայաստանը Ռուսաստանի համար ավելի մեծ նշանակություն ունի, քան Եվրոպայի,- կարծում է գերմանաբնակ պրոֆեսոր Անդրանիկ Մելիք-Թանգյանը,որն աշխատում է Հանս-Բոկլեր հիմնադրամի Տնտեսագիտական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտում: Ըստ այդմ էլ` Եվրոպան ավելի ըմբռնումով կմոտենա` Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու որոշմանը, քան Ռուսաստանը` ԵՄ Ասոցացման համաձայնագրին միանալուն: «Ակնհայտ է,որ այս որոշումը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ ռուսական զորքերն […]
Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը ժամանակավորապես կասեցնելու որոշումը հիասթափություն էր ոչ միայն ԵՄ-ի, այլեւ Ուկրաինայի ժողովրդի համար; Այսօր Վիլնյուսում բացված Արեւելյան գործընկերության երկրոդ բիզնես ֆորումի ժամանակ ասել է ԵՄ Ընդլայնման եւ Եվրոպական հարեւանության հարցերով հանձնակատար Ստեֆան Ֆյուլեն: Բայց առաջարկը դեռ սեղանի վրա է, հիշեցրել է նա, եւ Ասոցացման համաձայնագիրը կստորագրվի անմիջապես, հենց պատրաստ լինի Ուկրաինան: […]
Վրաստանի եվրաինտեգրման գործընթացն այլևս անդառնալի է. Թբիլիսին նախաստորագրեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը։ Այսօրվա իրադարձությունը նախաստորագրման տեխնիկական բաղադրիչն է, պաշտոնական մասը ծրագրված է վաղը առավոտյան: Վրացական կողմից փաստաթղթի տեխնիկական նախաստորագրումը կատարել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Դավիդ Զալկալիանին։ Դիվանագետը նախորդ երեք տարիների ընթացքում գլխավորել էր ԵՄ-ի հետ բանակցող վրացական պատվիրակություննը: «Այս փաստաթղթի ստորագրմամբ Վրաստանի եվրաինտեգրման […]
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հանձնարարել է «Ռոսատոմին» կառավարության անունից Հայաստանի կառավարության հետ ստորագրել ատոմային անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր, հայտնում է «Գոլոս Ռոսիի»- ն։ Ինչպես նշված է համաձայնագրի նախագծում՝ կողմերը իրականացնում են համագործակցություն «հայկական ԱԷԿ- ի գործարկման եւ նոր էներգաբլոկների կառուցման հետ՝ կապված Հայաստանի Հանրապետության ատոմային անվտանգության ենթակառույցները արդիականացնելու» նպատակով։ Այս ուղղությամբ աշխատանքները կտարվեն ՄԱԳԱՏԷ- ի […]
Ներկայացնում ենք ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ելույթը Հարգարժան գործընկերներ,Տիկնայք և պարոնայք, Նախ և առաջ ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել լիտվական կողմին Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովին ընդառաջ այս կարևոր միջոցառման` ԵՄ խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հանդիպման և Հանուն ժողովրդավարության խորհրդարանական ֆորումի կազմակերպման, բարձրակարգ ընդունելության և հյուրընկալության համար: Շատ հաճելի […]
Մեր նպատակն է միասին աշխատել տարածաշրջանի գործընկերների հետ՝ աստիճանաբար կառուցելու օրենքի գերակայության վրա հիմնված ժողովրդավարական, բարեկեցիկ եւ կայուն հարեւանություն։
Եվրոպական կառույցները՝ ԵՄ, ՄԱԿ ԵԽ ԽՎ, ԵԱՀԿ աշխարհակալ ուժերի գործիքներն են, համաշխարհային կառավարման լծակները, որոնք անդադար վերահսկում են Եվրոպան, որպեսզի հանկարծ իրենց ՙուղեգծից՚ դուրս չգա:




