11 Դեկտեմբեր 2013

Դեկտեմբեր 11, 2013թ. 23:02

Հարգելի լրագրողներ, ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը դեկտեմբերի 12-ին՝ ժամը 9:30-ին, խաղաղ բողոքի ակցիա է իրականացնում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց՝ ընդդեմ Թուրքիո արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի այցի և այդ երկրի հայատյաց ու հակահայ գործողությունների: Ակցիան կմեկնարկի Հանրապետության հրապարակից՝ Կառավարության շենքի վրա գտնվող մեծ ժամացույցի տակից՝ ժամը 9:15: Հրավիրում ենք բոլոր ազգային երիտասարդական կազմակերպություններին և […]


Դեկտեմբեր 11, 2013թ. 20:49

Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանն այսօր կայացած ասուլիսին հայտարարեց, որ աղանդավորական կառույցները սկսել են ներխուժել ուժային կառույցներ, մասնավորապես, բանակ: «Բազմիցս դեպքեր կան, որ աղանդավորները հոգեորսություն են կատարում բանակում՝ իրենց կառույցի մեջ զինվորներին ներգրավելու համար»,- ասաց նա և ավելացրեց, որ կոնկրետ ութ այդպիսի դեպքի մասին ինքը անձամբ գիտի: Անդրադառնալով 2013թ.-ի աշնանային […]


Դեկտեմբեր 11, 2013թ. 20:31

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի՝ վաղը Հայաստան կատարելիք այցը ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը համարում է լավ հնարավորություն՝ միջազգային հանրությանը ցույց տալու, որ թուրքական դիվանագիտությունը բլեֆ չէ: «Դավութօղլուն շանս դեռ ունի, եթե շատ է ցանկանում, վաղը մի քանի քայլեր պետք է անի. լավ է՝ ուշ, քան՝ երբեք, եթե, իհարկե, թուրքական քաղաքականությունը […]


Դեկտեմբեր 11, 2013թ. 20:23

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել, որում անդրադառնում է գազի գնի թանկացմանը, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, Հայաստանի էներգետիկ հնարավորություններին՝ նշելով, որ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը ոտքի է կանգնում։ Գրառման մեջ ասվում է. «Հայաստանում քաղաքացիական հասարակությունը ոտքի է կանգնում։ Կուտակային նկատմամբ շարժումը, դեկտեմբերի 10-ի երթը վկայում […]


Դեկտեմբեր 11, 2013թ. 18:07

Թուրքիան չպետք է իրավունք ունենա ծառայելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովում կամ ՄԱԿ-ի որևէ այլ բաժնում՝ նրա ունեցած երկար փորձի համար որպես մարդու իրավունքների խոշոր խախտող և հարևան երկրների խաղաղության ու անվտանգության հիմնական սպառնալիք: