2 Դեկտեմբեր 2013

Դեկտեմբեր 2, 2013թ. 23:58

Հայկական փորձագետները, տնտեսագետները, ինչպես հարկն է հաշվարկել են այն օգուտներն, որոնք կարող է ունենալ Հայաստանը համագործակցելով Մաքսային միության հետ: Նման հայտարարություն արեց այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գյումրիում կայացած հայ-ռուսական երրորդ տարածաշրջանային համաժողովի ժամանակ: «Սա հայ ժողովրդի ու հայկական ղեկավարության ինքնիշխան որոշումն է: Ռուսաստանը կանի ամեն ինչ աջակցելու հայկական կողմի այս որդեգրած ուղղությունը: Հայաստանը լիիրավ […]


Դեկտեմբեր 2, 2013թ. 23:49

ՀՀ նախագահի նստավայրում ավարտվել են հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները: Երկու երկրների նախագահների առանձնազրույցից հետո, կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց արդյունքներով ստորագրվել են մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եվ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Մասնավորապես, ստորագրվել են՝ • Հայաստանի […]


Դեկտեմբեր 2, 2013թ. 23:35

Ինչպես գրում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունից՝ ի պատիվ պետական այցով Հայաստան ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, այսօր երեկոյան կազմակերպվել է պետական ընդունելություն: ՌԴ նախագահին և նրան ուղեկցող ներկայացուցչական պատվիրակության անդամներին` նախարարներին, նահանգապետներին, ընկերությունների ղեկավարներին ու Ռուսաստանի գիտական և ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներին ուղղված իր […]


Դեկտեմբեր 2, 2013թ. 23:25

Հայաստանի համար ռուսական գազի հազար խորանարդ մետրը կարժենա 189 դոլար: Այդ մասին հաղորդել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կատարած այցի ընթացքում փաստաթղթերի կնքման արդյունքների հիման վրա: «Համաձայնագրերում ամրագրված գազի գնի բանաձեւը մեզ հնարավորություն է տալի բնական գազը վաճառել հազար խմ-ի դիմաց 189 դոլարով: Եվրոպայում այն գրեթե 500 դոլար է կազմում»,- նշել է Պուտինը: Բացի […]


Դեկտեմբեր 2, 2013թ. 23:23

Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու հարցով ճանապարհային քարտեզը կստորագրվի դեկտեմբերի 24-ին, Մոսկվայում կայանալիք Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում: Այս մասին լրագրողներին հայտնել է Երեւանում գտնվողն ռուսական պատվիրակության աղբյուրը, որն ուղեկցում է պետական այցով Հայաստանում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: «Մենք նախագահների կողմից ստորագրման ենք պատրաստում փաստաթղթերը: Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու հարցով ճանապարհային քարտեզը կստորագրվի դեկտեմբերի 24-ին, Մոսկվայում կայանալիք Եվրասիական […]


Դեկտեմբեր 2, 2013թ. 23:16

Հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը եւ դաշնակցային փոխգործակցությունն այսուհետ եւս ընդլայնվելու են` ի շահ երկու պետությունների եւ նրանց քաղաքացիների բարգավաճման, ի բարօրություն տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ամրապնդման: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, պետական այցով Հայաստանում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատվին կազմակերպված պետական ընդունելության ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանն ասել է, որ Վլադիմիր […]


Դեկտեմբեր 2, 2013թ. 21:27

Լինելով ՀԱՊԿ անդամ, Հայաստանը ռուսական զենք կգնի ներռուսաստանյան գներով: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Երեւանում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Պուտինն ընդգծել է, որ զենքի գները ոչ միայն անվտանգության հարց է, այլեւ՝ տնտեսական, քանի որ կապված պետական բյուջեի ծախսերի հետ: «Գտնվելով Գյումրիում, մենք նաեւ հանդիպեցինք ռուսական 102-րդ […]


Դեկտեմբեր 2, 2013թ. 20:30

ՀՀ նախագահի նստավայրում ավարտվել են հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները, որոնց հաջորդել է ՀՀ և ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի համատեղ մամուլի ասուլիսը, որի ժամանակ ՀՀ նախագահը տեղեկացրել է, որ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջպետական նախագահական խորհրդի ստեղծման մասին, ինչպես նաև աշխատակազմերին հանձնարարել են մշակել Խորհրդի աշխատանքները […]


Դեկտեմբեր 2, 2013թ. 17:01

Պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր, մինչ ՀՀ Նախագահի նստավայրում պաշտոնական հանդիպումներ ու բանակցություններ սկսելը, նախագահ Սերժ Սարգսյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին հանձնել է 1915թ. ցեղասպանությունից փրկված […]


Դեկտեմբեր 2, 2013թ. 10:04

Այս հրաշալի հուշարձանը խորհրդանշում է երկու քրիստոնյա ժողովուրդների` հայերի ու ռուսների բարեկամությունը: