Հանրապետության Նախագահի հետ Ֆինանսների նախարարության աշխատակազմի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ աշխատակիցներից մեկի հարցին, թե ի՞նչ արդյունքներ ունեցավ մեր երկրի համար նախօրեին ավարտված վիլնյուսյան գագաթնաժողովը, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Նորմալ: Ես, անկեղծորեն ասած, ի տարբերություն, երևի, շատ-շատերի, չէի համարում, որ Վիլնյուսը վերջնակետ է, որին պետք է ձգտել հասնել, այնուհետև բերել ցույց տալ, ասել՝ սրանք են արդյունքները: Եվ […]
Նոյեմբեր 2013
Վիլնյուսյան գիտաժողովը ՙպարզաջրեց՚ եվրոչինովնիկների մտքերը, հասկանալի դարձավ, որ Արևելյան գործընկերության ծրագրի տապալումից ջղաձգված ու դեռ շոկից դուրս չեկած Արևմուտքը նոր խաղ է ծրագրում, ուր գլխավոր դերակատարները տեղական կատարածուներն են:
Երեկ ընդունվել է Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարությունը, որտեղ ասվում է. «Եվրոպական միությունն ու Հայաստանը ունեն սերտ կապեր եւ վերահաստատում են իրենց հանձնառությունը ավելի զարգացնել եւ ամրապնդել Արեւելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը: Հենվելով ընդհանուր արժեքների վրա, երկու կողմերը հանձնառու են զարգացնել համագործակցությունը՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների եւ դատական համակարգի շարունակական բարելավմանը, մարդու իրավունքների […]
Վիլնյուսում ստորագրվելիք հռչակագրի նախնական տարբերակում Հայաստանի վերաբերյալ ասվում է. «Եվրամիությունն ու Հայաստանն այսօր վերահաստատել են իրենց հաստատակամությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունն ավելի զարգացնելու եւ խորացնելու վերաբերյալ՝ շեշտելով իրենց հարաբերությունների ներկայիս հիմքերը վերանայելու եւ թարմացնելու անհրաժեշտությունը: Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում գագաթաժողովի մասնակիցները վերահաստատել են յուրաքանչյուր գործընկերոջ սուվերեն իրավունքը՝ ազատորեն ընտրելու Եվրամիության […]
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հիասթափվել է, որ Հայաստանն ու Ուկրաինան հրաժարվել են Ասոցացման մասին համաձայնագիրը կնքելու ծրագրերից: Վիլնյուսյան գագաթաժողովից առաջ տարածած իր հայտարարությունում նա շնորհավորել է Մոլդովային ու Վրաստանին՝ ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագումը ծրագրելու կապակցությամբ: «Սակայն ես խորապես հիասթափված եմ Հայաստանից ու Ուկրաինայից՝ կապված գագաթաժողովի ընթացքում Ասոցացման մասին համաձայնագիրը ստորագրելու ծրագրից հրաժարվելու հետ: […]
Ապագայի հեռանկարները հետաքրքիր կարող են լինել Հայաստանի ու Իրանի՝ տարածաշրջանային մերձեցման առումով: Այս մասին ասվում է IRAN.ru կայքում հրապարակված հոդվածում: Հոդվածում նշվում է, որ մեծ բացթողում կլինի Ռուսաստանի կողմից առաջադրված ինտեգրացիոն նախագծի շրջանակում չօգտվել ստեղծված իրավիճակից ու հարաբերությունները էլ ավելի չբարելավել: Փորձագետները գնալով ավելի հաճախ են խոսում Իրանի՝ ՄՄ-ին հետագայում անդամակցելու հնարավորության մասին: Դա հետագայում […]
Արեւելյան գործընկերության անդամ երկրներում հասարակ քաղաքացիները կարեւորագույն դեր են խաղում երկրում միջազգային նորմերի տարածման գործում: Այդ մասին նշվում է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի ուղերձում, որն ընթերցել են Վիլնյուսում նոյեմբերի 28-ին քաղաքացիական հասարակության կոնֆերանսի ժամանակ: «Ամեն օր «Արեւելյան գործընկերության» անդամ վերց երկրներում ՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում, շարքային քաղաքացիները կարեւորագույն դեր են խաղում […]
Հայաստանը Ռուսաստանի համար ավելի մեծ նշանակություն ունի, քան Եվրոպայի,- կարծում է գերմանաբնակ պրոֆեսոր Անդրանիկ Մելիք-Թանգյանը,որն աշխատում է Հանս-Բոկլեր հիմնադրամի Տնտեսագիտական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտում: Ըստ այդմ էլ` Եվրոպան ավելի ըմբռնումով կմոտենա` Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու որոշմանը, քան Ռուսաստանը` ԵՄ Ասոցացման համաձայնագրին միանալուն: «Ակնհայտ է,որ այս որոշումը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ ռուսական զորքերն […]
Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը ժամանակավորապես կասեցնելու որոշումը հիասթափություն էր ոչ միայն ԵՄ-ի, այլեւ Ուկրաինայի ժողովրդի համար; Այսօր Վիլնյուսում բացված Արեւելյան գործընկերության երկրոդ բիզնես ֆորումի ժամանակ ասել է ԵՄ Ընդլայնման եւ Եվրոպական հարեւանության հարցերով հանձնակատար Ստեֆան Ֆյուլեն: Բայց առաջարկը դեռ սեղանի վրա է, հիշեցրել է նա, եւ Ասոցացման համաձայնագիրը կստորագրվի անմիջապես, հենց պատրաստ լինի Ուկրաինան: […]
Վրաստանի եվրաինտեգրման գործընթացն այլևս անդառնալի է. Թբիլիսին նախաստորագրեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը։ Այսօրվա իրադարձությունը նախաստորագրման տեխնիկական բաղադրիչն է, պաշտոնական մասը ծրագրված է վաղը առավոտյան: Վրացական կողմից փաստաթղթի տեխնիկական նախաստորագրումը կատարել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Դավիդ Զալկալիանին։ Դիվանագետը նախորդ երեք տարիների ընթացքում գլխավորել էր ԵՄ-ի հետ բանակցող վրացական պատվիրակություննը: «Այս փաստաթղթի ստորագրմամբ Վրաստանի եվրաինտեգրման […]




