Նազարբաևը կարող էր դիմել գործնական քայլի և օգտագործելով իր վետոյի իրավունքը` տորպեդահարել ՄՄ-ին Հայաստանի անդամակցումը, բայց չգնաց դրան: Նշանակում է, որ նման հայտարարության հնչեցումն ընդամենը ադրբեջանահաճ քայլ էր, ուզում էր ցույց տալիս, թե ինքը Արցախի հարցում հաշվի է նստում Ադրբեջանի դիրքորոշման հետ, և ուրիշ ոչինչ:
10 Հունվար 2014
Հունվար 10, 2014թ. 00:44
Շատ կարևոր հարց եք բարձրացնում, չեմ թաքցնի՝ մտահագություններ ունեմ: Բոլոր երկրների հետ հարաբերվելիս ՝ լինի թշնամի, թե ռազմավարական գործընկեր, մեր քայլերը պետք է բխեն միայն մեկ տրամաբանությունից` պետական, ազգային պատվախնդրությունից: Եթե լինենք զգոն ու խոհեմ, հաստատ կհաջողենք, հակառակ դեպքում, դրախտում էլ մեզ համար վատ է լինելու:




