31 Հունվար 2014

Հունվար 31, 2014թ. 21:47

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանում հրադադարի խախտման դեպքերի հաճախացմանը: ՌԴ ԱԳՆ-ի կայքում տեղադրված հայտարարությունում, մասնավորապես, ասված է. «Մեր մտահոգությունն ենք հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ: Վերջին օրերին շփման գծում և սահմանին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախացման արդյունքում զինծառայողների շարքերում զոհեր կան: Հաղորդվում է […]


Հունվար 31, 2014թ. 21:17

Օջալանը լինելով թուրքական պետության գերին՝ փաստորեն առաջադրանք կատարեց: …նա խորհուրդ է տալիս հայերին «չխաբվել արտասահմանյան կապիտալի աղբյուրների սոսկալի խաղերին», այսինքն՝ Սփյուռքին, որը պայքար է մղում Ցեղասպանության ճանաչման համար:


Հունվար 31, 2014թ. 20:48

Չեխիայում պետական այցով գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հանդիպում է այդ երկրի նախագահ Միլոշ Զեմանի հետ: Այս մասին փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը: Չեխիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ «Ազատություն»ռադիոկայանի լրագրողը հարց է ուղղել ՀՀ նախագահին, թե, ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, հայկական կողմն այնքան ջանասիրաբար է լծվել ՄՄ-ին միանալու գործին, որ իրենք չեն […]


Հունվար 31, 2014թ. 18:53

ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ 2014թ. հունվարի 29-ին հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ է դիմել Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջևը` իր, կնոջ և երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով: Այս որոշումը հիմնավորվել է ադրբեջանական իշխանությունների կողմից նրա հանդեպ գործածված հալածանքներով: Մասնավորապես` Ջավիդ Օրուջևը պատմել է, որ իր նկատմամբ […]


Հունվար 31, 2014թ. 17:25

Այսօր ադրբեջանցի «հավատի զինվորները» Սիրիայում են կռվում: Ադրբեջանական իշխանությունները ադրբեջանցի ահաբեկիչների միջոցով նախապատրաստում են ապագա Ղարաբաղյան պատերազմի համար նախատեսվող պրոֆեսիոնալների բանակը…


Հունվար 31, 2014թ. 17:23

Վերջին օրերին թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցները անընդհատ լուրեր են տարածում սահմանագծին լարվածության պահպանման ու Ադրբեջանի կողմից զինտեխնիկայի կուտակումների մասին: ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը, մեկնաբանելով վերոնշյալ լուրերը, նշել է, որ իսկապես, հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ադրբեջանական դիվերսիոն խմբերի կողմից իրականացված հարձակումների ու դիպուկահարների ակտիվության հետեւանքով, լարվածությունը սահմանագծին պահպանվում է: Ս.Հասրաթյանը հաստատել է […]


Հունվար 31, 2014թ. 16:40

Մանուչարյանի հետ համաձայն եմ այն հարցում, որ արեւմտյանն իր էությամբ այսօր հակաեվրոպական է, որովհետեւ Եվրամիությունը գնաց հեշտացված ազատությունների ճանապարհով: Եվ մեզ էլ, երբ փորձեցինք եվրաինտեգրվել, պարտադրեցին օրենքներ, որոնք, կարծում եմ, մեզ հարիր չեն: