28 Հունվար 2014

Հունվար 28, 2014թ. 18:11

Իր տեսակով նա իսկական հոգևորական է. տեսակ, որն այնքան անհրաժեշտ է գործունյա և ազնիվ հայորդիներին եկեղեցուն կապելու համար: Թող շատ-շատերը նրանից օրինակ վերցնեն.


Հունվար 28, 2014թ. 16:37

«Եթե օրգանիզմը ներսից առողջ չէ, նա չի կարող դրսի տարատեսակ վտանգներին դիմակայել, սակայն այս դեպքում ներքաղաքական իրավիճակը չպետք է խառնել բանակի հետ»,- այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը։ Նա հարցադրում արեց. «Ո՞ւր են այն իրավապաշտպանները, որոնք ճղճղալով բանակին վարկաբեկում են, երբ ինչ-որ մի ցավալի դեպք է կատարվում բանակում։ Բանակի մասի՞ն եք մտածում, մի՞թե […]


Հունվար 28, 2014թ. 14:39

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը երկիր այցելած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին. «Թուրքիան իր բոլոր արխիվները բացել է պատմաբանների համար: Սխալ կլիներ ցավը հետագա սերունդներին փոխանցելը: Այն ամենը, որն անհրաժեշտ է անել, պատմությունը պատմաբաններին փոխանցելն է: Մենք պատրաստ ենք […]


Հունվար 28, 2014թ. 14:35

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` Բանակի օրվա կապակցությամբ: Նախագահ Սարգսյանին հղված ուղերձում ասված է. «Մեծարգո Սերժ Ազատի, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա կապակցությամբ: Այն, որ հայոց բանակն այսօր տարածաշրջանում ամենամարտունակ […]


Հունվար 28, 2014թ. 14:32

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի կառավարության օրենսդրային գործունեության հանձնաժողովը հավանության է արժանացրել Հայաստանի ու Ռուսաստանի միջև նախորդ տարվա հունիսի 25-ին Երևանում ստորագրված ռազմա-տեխնիկական համագործակցության պայմանագրի վավերացման մասին օրինագիծը: Պլանավորված է նաև փաստաթուղթը ներկայացնել Ռուսաստանի կառավարության նիստի դիտարկմանը, ինչից հետո վավերացման նպատակով այն ուղարկել խորհրդարան: Պայմանագիրը նախատեսում է ռազմական տեխնիկայի ոլորտում կողմերի միջև արդյունավետ փոխգործակցություն: […]


Հունվար 28, 2014թ. 14:24

Արցախի անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում շարունակվում են հայազգի լեգենդար զորավարներ Ա.Սուվորովի և Վ.Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի կառուցման աշխատանքները: Ուսումնարանի ապագա սաները զինվորական կրթություն կստանան դպրոցահասակ տարիքից: Նման ուսումնարանների փորձ կա Ռուսաստանում, ինչպես նաև Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում: Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարանը համապատասխանելու է բոլոր արդիական միջազգային նորմերին ու չափանիշներին՝ արժանիորեն համարվելով ամենաժամանակակիցը ԱՊՀ տարածքում: […]


Հունվար 28, 2014թ. 13:28

ՄԽ համանախագահները, դժբախտաբար, ճիշտ որակում չեն տալիս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող` Ադրբեջանի սադրիչ դիվերսիոն գործողություններին և, ինչ-որ տեղ խրախուսելով, մեծացնում են ապակայունացման վտանգը տարածաշրջանում: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ ՄԽ համանախագահների հայտարարության մասին: «ԼՂ բանակցություններն […]


Հունվար 28, 2014թ. 12:38

«168 ժամը» գրում է. «Իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ «Էմիրաթ Կովկաս» կազմավորման ղեկավար Դոկա Ումարովը ծրագրավորել է ահաբեկչական գործողություն իրականացնել Հայաստանում գտնվող ռուսական օբյեկտներից մեկում։ Թե որքանով են ստույգ այս տեղեկությունները, դժվար է պարզել: Համենայնդեպս, նույն աղբյուրների փոխանցմամբ, Հայաստանի իրավապահ մարմիններն այդ մասին տեղեկացված են։ Ումարովը հայտարարել է, որ պետք է ձախողել Սոչիի ձմեռային […]


Հունվար 28, 2014թ. 12:36

Հայկական ժամանակը» գրում է. «ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ամենայն մանրամասնությամբ կազմել է այն ապրանքների ցանկը, որոնց ներկրումը Հայաստան ՄՄ անդամ դառնալուց հետո կհարկվի լրացուցիչ մաքսատուրքով։ Թանկանալու է սննդամթերքը, դեղորայքը, ամենօրյա կենցաղում օգտագործվող բազմաթիվ ապրանքներ։ Այսպես, առնվազն 5 տոկոսով թանկանալու է Հայաստան ներկրվող տավարի միսը։ Եթե մինչև հիմա տավարի մսի վրա գործում էր 10 տոկոս մաքսատուրք, ապա […]


Հունվար 28, 2014թ. 12:34

Այցի շրջանակում նա Թուրքիայի իշխանություններին կոչ է արել ճանաչել Օսմանյան կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը. հայտնում է Газета.Ru-ն:ց «Նման դեպքերը հիշելը միշտ ցավոտ է, սակայն` անհրաժեշտ»,- ասել է նա: Օլանդը նաև ավելացրել է, որ Ֆրանսիան ցեղասպանությունը ժխտելու համար պատասխանատվություն սահմանող օրինագիծ կընդունի: