Հայերի զանգվածային սպանությունները, զանգվածային ճնշումները եւ արտաքսումները պատմական հայրենիքից, որն ընդգրկված էր Խորհրդային Ադրբեջանի կազմում, ինչպես նաեւ Սումգայիթից եւ Բաքվից, համաձայն բոլոր միջազգային օրենքների, բնութագրվում է որպես ցեղասպանություն։ Իսկ դա նշանակում է, որ պետք էր դատել հայերի ցեղասպանության կազմակերպիչներին եւ կատարողներին։
Փետրվար 2014
Կոչ ենք անում Շվեյցարական իշխանություններին բողոքարկել Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի անարդար որոշման դեմ. Ներկայացվում է միջնորդագիր: Այն ստորագրելու համար խնդրում ենք մտնել հետևյալ էջը. http://www.change.org/fr/pétitions/denialism-petition-against-the-rogue-decision-of-the-european-court-of-human-rights Ստորև ներկայացնում ենք միջնորդագրի տեքստը “2013թ. դեկտեմբերի 17-ին, Մարդու իրավունքների եվրապական դատարանը (ՄԻԵԴ), իր անվանը ոչ արժանի, ընդունեց մի որոշում, որը դեռ շատ երկար կմնա դատարանի պատմության մեջ որպես բացարձակ […]
Ըստ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ. «Այսօր Հայաստանում իրական ընդդիմություն են համարվում այն քաղաքական ուժերը, որոնք չունեն ֆինանսական ռեսուրսներ, որոնց ներկայացուցիչն անգամ որպես պահակ չի կարող աշխատանքի ընդունվել: Իսկ ովքե՞ր են ձեր ասած ոչ իշխանականները, նրանց մեծ մասը կամ օլիգարխներ են, կամ տարբեր տրամաչափի չինովնիկներ: Այնպես որ այս ուժերին ընդդիմություն չեմ համարում: Հայաստանում ամեն […]
Օրերս Բրյուսելում Եվրամիության գործադիր կոլեգիայի անդամ, ներքին գործերի եվրոպական կոմիսար Սեսիլիա Մալստրեմը զեկույց ներկայացրեց Եվրամիության երկրներում կոռուպցիայի մասին։
Եվրամիության ոչ մի երկիր չի կարող հպարտանալ, թե ազատ է կոռուպցիայից։ Պարզապես որոշ երկրներում հիվանդությունը մարգինալ է, իսկ մյուսներում լրջորեն ախտահարել է տնտեսական եւ քաղաքական հյուսվածքը, առօրյան։
«Զվարթնոցի» ուղեւորային հին մասնաշենքի քանդման կամ պահպանման հարցը դեռեւս որեւէ տրամաբանական լուծում չի ստացել։ Այսօր էլ ճարտարապետներն ու շինության պահպանման կողմնակիցները դիմում են տարբեր ատյանների` պահանջով կլոր շենքը ներառել պետության կողմից պահպանվող պատմաճարտարապետական հուշակոթողների ցանկում եւ այդպիսով խոչընդոտել այն ոչնչացնելու ծրագրին: Շինության պահպանման հոգածությամբ ձեւավորված հանրային նախաձեռնությունն այժմ էլեկտրոնային ստորագրահավաք է կազմակերպել համացանցում` ի պաշտպանություն […]
Ինչպես հայտնի է, Եվրամիությունը շրջանառության մեջ է դրել Արեւելյան գործընկերության պետությունների հետ համագործակցության նոր ծրագրի, այսպես ասած, «սեւագիր» տարբերակը։ 20 կետից բաղկացած «եվրոպական փաթեթը», սակայն, այլ բան չէ, քան ձախողված գործընթացը փրկելու փորձ, սակայն` ոչ հաջողված փորձ, ինչը դարձյալ փաստում է` խնդիրների լուծման եվրոպական սցենարների բացակայության մասին: Խնդրի շուրջ զրուցեցինք քաղաքագետ ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆԻ հետ։ -Եվրոչինովնիկները […]
«Նրանում, որ Հայաստանն այսօր անդամակցում է Մաքսային միությանը, իսկ Ուկրաինան քաղաքացիական պատերազմի շեմին է, իր մեղքի մեծ բաժինն ունի Եվրամիությունը: Հայաստանի համար լավագույն տարբերակը կոմպլեմենտար քաղաքականության իրականացումն է, այն ապահովում է հավասարակշռության Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ: Եթե եվրոպացիները ավելի լուրջ լինեին ու Հայաստանի պարագայում ժամանակին հենց այս առանձնահատկությունը հաշվի առնեին, ապա մենք հնարավորություն կունենայինք շարունակել […]
Ռուսաստանում վթարված ԿամԱԶ-ի վարորդ Հրաչյա Հարությունյանը Հայաստանում կլինի մինչեւ մայիս: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք է հայտնել նրա աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը: Նա նշել է, որ գործով առաջին դատական նիստը կկայանա մինչեւ մարտի 14-ը, հավանաբար դրանից հետո մի քանի նիստեր եւս կլինեն: Հարազատի պնդմամբ՝ մոտ մեկ ամիս կտեւի դատաքննությունը, իսկ դատավճռի հրապարակումից հետո՝ 2 ամսվա […]
Տեղեկատվական պատերազմները մղվում են վաղուց։ Բայց կան հիմքեր ենթադրելու, որ հենց դրանք են որոշում 21-րդ հարյուրամյակի դեմքը՝ դառնալով նրա այցեքարտը։ Ասվածի հերթական հաստատումն են տիեզերական մասշտաբի տեղեկատվական մարտերը, որ մեր աչքերի առջև ծավալվում են Սիրիայի շուրջ։ Տեղեկատվական պատերազմների արդիական թեմային է նվիրված մեր զրույցը տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Տեղեկատվական […]
Աշոտ Ենգոյան Քաղաքագիտության դոկտոր, ԵՊՀ քաղաքագիտության տեսության և պատմության ամբիոնի վարիչ 2013թ. Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովին հղած ամենամյա ուղերձում, իսկ մի փոքր ավելի ուշ պետության ղեկավարի ավանդական տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսում ՌԴ նախագահ Վ.Պուտինն առաջ է քաշել ռուսաստանյան հանրությունում սոցիալական գործընթացների հանդեպ պահպանողական մոտեցումներն ակտիվացնելու անհրաժեշտության գաղափարը։ Դա պայմանավորված էր, նախևառաջ, բնակչությանը դրսից պարտադրվող խորթ […]




