Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 17-ին ընդունել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանին եւ ճարտարապետ Արթուր Մեսչյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախում Մատենադարանի հիմնադրման եւ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել […]
17 Մարտ 2014
Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի ընտանիքի անդամները դիտարկում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու իրավական մեխանիզմները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը` Հարություն Ինջիղուլյանը: «Մենք այժմ իրավական ոլորտում աշխատանքի փորձ ունեցող մեր բարեկամների հետ քննարկում ենք հարցը, թե ինչ հնարավորություններ կան ՄԻԵԴ հայց ներկայացնելու համար»,-ասաց Հարություն Ինջիղուլյանը: Միջազգային իրավունքի մասնագետ Արա […]
Թուրքիայում անազատության մեջ գտնվող, Թուրքիայի քաղաքացի հայազգի մատավորական, քաղաքացիական գործիչ, լեզվաբան Սեւան Նշանյանի ազատության համար հանրաճանաչ մտավորականների եւ քաղաքացիական գործիչների մասնկացությամբ ստեղծվել է «Ազատություն եւ արդարություն Սեւան Նշանյանին» միջազգային կոմիտե։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նորաբաց կոմիտեից, այն ստեղծվել է՝ նկատի ունենալով մտավորականի նկատմամբ բանտարկության վճռի անընդունելիությունը, հետզհետե անտանելի դարձող` նրան պարտադրված բանտային պայմանները և նոր ու […]
ՀՀ ԱԺ նախագահ, Միջխորհրդարանական միությունում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 17-ին Ժնեւում մասնակցեց Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովի աշխատանքներին: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Կարեն Ճշմարիտյանը, Հեղինե Բիշարյանը, Կարինե Աճեմյանը: Առավոտյան տեղի ունեցավ Միջխորհրդարանական միության ղեկավար խորհրդի նիստը, որից հետո աշխատանքները սկսեց Միջխորհրդարանական միության 130-րդ վեհաժողովը: Վեհաժողովի աշխատանքներին մասնակցում էին շուրջ 150 […]
Հայաստանը կողմ է, որպեսզի ուկրաինական ճգնաժամը կարգավորվի երկխոսությամբ, խաղաղ և բանակցային միջոցներով` ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիման վրա: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով Առաջին լրատվականի այն հարցին, թե ինչպիսի դիրքորոշում ունի Հայաստանն Ուկրաինայում ընթացող զարգացումների վերաբերյալ` Ղրիմի հանրաքվեից հետո։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի […]
Հարցազրույց ՀԴԿ առաջնորդ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ -ՀՀՇ-ն օրերս հայտարարեց «Եվրոպական ալյանս» նախաձեռնության մասին. ցանկանում է միավորել «արեւմտյան քաղաքակրթության կողմնակիցներին», այս հարցը քննարկել քաղաքական, հասարակական կազմակերպությունների, անհատների հետ: Ի՞նչ կարծիքի եք այս նախաձեռնության մասին: -Որեւէ մեկը չի կարող արգելել կամ դեմ լինել նման, այսպես կոչված, ալյանսի ստեղծմանը, բայց եկեք առաջին հերթին նախ հասկանանք՝ ինչ է նշանակում […]




