19 Մարտ 2014

Մարտ 19, 2014թ. 21:52

“Մեր արեւմտյան գործընկերները, Միացյալ Նահանգների գլխավորությամբ, իրենց գործնական քաղաքականության մեջ գերադասում են առաջնորդվել ոչ թե միջազգային իրավունքով, այլ ուժեղի իրավունքով: Նրանք հավատացել են իրենց ընտրյալ եւ բացառիկ լինելուն, այն բանին, որ իրենց թույլ է տրված որոշել աշխարհի ճակատագիրը, որ միայն իրենք կարող են իրավացի լինել: Նրանք գործում են այնպես, ինչպես խելքներին փչի…”


Մարտ 19, 2014թ. 21:48

Ըստ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ, Հայաստանի իշխանությունների չեզոք գնահատականը ուկրաինական իրադարձություններին այս պահին ճիշտ է. «Իսկ ինչի՞ համար պետք է այդ հակամարտությունում բռնել ինչ-որ մեկի կողմը: Դա իր հետ կարող է բերել բազմաթիվ խնդիրներ: Ուկրաինայում բնակվում են մեր հայրենակիցները, որոնց թիվը հասնում է 100 հազարի: Հայեր կան Ուկրաինայի բոլոր շրջաններում, նաեւ, ի դեպ, նրանք ներգրավված են հակամարտության […]


Մարտ 19, 2014թ. 21:28

Vesti.az-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, ոչ վաղ անցյալում ելույթ ունենալով ՌԴ Պետդումայում, անդրադարձել է Ղրիմի դեպքերին: Իր ելույթում Ժիրինովսկին վիրավորել է ադրբեջանցիներին՝ հայտարարելով, որ գոյություն չունի այնպիսի ազգ, ինչպիսիք են ադրբեջանցիները: Ժիրինովսկու խոսքերով՝ ադրբեջանցիներ բառը ռուսերեն թարգմանությամբ նշանակում է կասպիցցիներ. «Ռուսերեն թարգմանությամբ ի՞նչ է ստացվում Ադրբեջանը: Ազեր- Խազար դենիզի, այսինքն Կասպից ծով, […]


Մարտ 19, 2014թ. 21:21

Украинская правда-ին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին (2000-2005 թվականներ) խորհրդական Անդրեյ Իլարիոնովն անդրադարձել է Ուկրաինայի վերջին զարգացումներին: Այդ հարցազրույցը կրճատումներով ներկայացվում է ստորև. «Ինչո՞ւ է ագրեսիա իրականացվում Ուկրաինայի դեմ: Կա Ուկրաինայի վրա հարձակվելու նպատակ և պլան, որը պատրաստվել է բազում տարիներ առաջ: 6 տարի առաջ այն հրապարակվել է, այդ թվում նաև […]


Մարտ 19, 2014թ. 20:28

ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի որդին՝ Սերգեյ Խրուշչովը, մեկնաբանել է Ղրիմի միացումը Ռուսաստանին։ Նրա կարծիքով՝ դա «բնական գործընթաց է, որն ամբողջությամբ համապատասխանում է ինչպես ղրիմցիների, այնպես էլ ռուսների շահերին», գրում է «Комсомольская правда»-ն։ «Ղրիմցիները նույնպիսի իրավունք ունեին անջատվելու Ուկրաինայից, ինչպես Ուկրաինան իրավունք ուներ անջատվելու Խորհրդային միությունից»,- ասել է Սերգեյ Խրուշչովը։ Նա պատմել է նաև, […]