20 Մարտ 2014

Մարտ 20, 2014թ. 18:53

Օրերս պոլսահայ լեզվաբան, գրող, հրապարակախոս Սևան Նիշանյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության բարձր պարգևի՝ աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի անվան մեդալի: Այս մասին ասվում է Սփյուռքի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ լինելով պոլսահայ մշակույթի բարձր արժեքների ճշմարիտ կրողը՝ Սևան Նիշանյանը իր հարուստ փորձն ու գիտելիքները ծառայեցրել է նաև համամարդկային խնդիրների լուծման […]


Մարտ 20, 2014թ. 18:26

Այս տարի աշխարհը նշում է Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակը, և Հայաստանը ևս դրանից անմասն չի մնալու: Հայաստանի ազգային արխիվը Ֆրանսիայի հետ ապրիլին կկազմակերպի վիրտուալ համակարգչային ցուցահանդես, որը հասանելի կլինի ՀՀ ազգային արխիվի, ՀՀ արտգործնախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Ֆրանսիայի արտգործնախարարության կայքում: Եվ ամսաթիվը պատահական չէ, այն պետք է գործի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Հայաստան ժամանելու հետ: […]


Մարտ 20, 2014թ. 16:19

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Հայաստանի ազգային արխիվը փորձում է ստեղծել Հայոց ցեղասպանության զոհերի անունների շտեմարան, սակայն ակնհայտ է, որ մեծ հաջողություններ չեն լինի, քանի որ դա արդեն ուշացած է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը՝ ավելացնելով. «Եթե 1920-30-ականներին անեինք, շատ մեծ տվյալներ կունենայինք, սակայն արդեն բավականին ուշացել […]