27 Ապրիլ 2014

Ապրիլ 27, 2014թ. 17:18

Այո, մենք իշխան ժոովուրդ ենք, մենք գիտենք իշխանության գինը, բայց եթե այդ իշխանությունը սկսում է մեծամտանալ, գիտենք նաև հիասթափվել: Հայը հրաշալի ժողովուրդ է ու, եթե իր հանդեպ տեսնում է անկեղծ հարգանք, արժանապատիվ վերաբերմունք, տեսնում է, որ երկրի վարչապետն իր հետ է իր հոգսերը կիսողը, այդժամ ինքն էլ պատրաստակամ է նվիրումի, պատրաստ է իր իշխանության հետ համատեղ ուժերով հաղթահարելու դժվարությունները:


Ապրիլ 27, 2014թ. 16:41

Ապրիլ 24-ի կապակցությամբ բոլոր քաղաքական հայտարարություններից թերեւս ամենաուշագրավը նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանի գրասենյակի կողմից տարածված «Ուղերձ՝ 1915 թվականի իրադարձությունների մասին» փաստաթուղթն էր, որը վաղօրոք կազմվել էր Թուրքիայի արտգործնախարարությունում՝ այդ հաստատության ղեկավար Ա. Դավութօղլուի անմիջական ղեկավարությամբ։ Փաստորեն Անկարան միջազգային-քաղաքական ասպարեզ նետեց «քաղաքակիրթ» ուրացման տեխնոլոգիա՝ հաջողության առաջին «դափնիները» պոկելով տեղի ունեցողին մեծագույն ուշադրությամբ հետեւող Միացյալ Նահանգների […]


Ապրիլ 27, 2014թ. 16:33

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ արված հայտարարությանը: Վիգեն Սարգսյանը Ծիծեռնակաբերդում պատասխանեց «Արմենպրես»-ի թղթակցի հարցին: -Պարո՛ն Սարգսյան, ապրիլի 24-ի նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անսպասելի հայտարարություն արեց: Ինչպե՞ս կմեկնաբանեք դրանում շարադրված մոտեցումները: -Մենք ուշադրությամբ ծանոթացանք Թուրքիայի վարչապետի այդ հայտարարությանը, փորձելով դրանում […]


Ապրիլ 27, 2014թ. 16:17

Աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է Արեւելյան գործընկերության 5-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված բարձր մակարդակի հանդիպմանը, որտեղ հանդես է եկել ելույթով: «Հինգ տարի առաջ հենց այստեղ` Պրահայում, մեկնարկեց Արեւելյան գործընկերություն կոչվող մեր համատեղ ճամփորդությունը, որն ընդլայնեց եւ լրացրեց համաեվրոպական արժեքային համակարգի վրա հիմնված Եվրոպական միության հետ մեր համագործակցության օրակարգը: Այսօր ես […]