Հայկական ավանդական կուսակցությունները` Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան եւ Ռամկավար ազատական կուսկացությունները հանդես են եկել հայությանն ուղղված կոչով: «Վերջին օրերին բավական մեծ թափ է ստացել ապատեղեկատվությունը Քեսաբի եւ քեսաբահայության վերաբերյալ, որի արդյունքում տարբեր լրատվամիջոցների կողմից շրջանառության մեջ են դրվել անհիմն եւ ոչ ճիշտ լրատվություններ: Իրականությանը չհամապատասխանող այդ տեղեկատվությունների շարքից վերջինն այն լուրն էր, թե Հայաստանի […]
8 Ապրիլ 2014
Սահմանադրական դատարանի որոշումից հետո ստեղծվել է մի իսկական խառնաշփոթ, որի պատճառը հակասական մեկնաբանություններն են, իսկ շարունակվող «հակամարտությունը» հետեւյալ հարցադրման շուրջ է՝ վճարե՞լ, թե՞ չվճարել կուտակային գումարները: Չնայած Սահմանադրական դատարանը տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի իրավական գնահատականը, սակայն պարզվեց, որ այն բավարար չէ պայքարն ավարտված համարելու համար, որն այսօր մի նոր փուլ է թեւակոխել: Մի կողմում […]
«Վերջին հարձակումը կատարվել է Ալ-Քայիդայի ահաբեկչական խմբերի կողմից՝ Թուրքիայի տարածքից։ Դաժան գործողությունների արդյունքում, որոնք հիմնականում ուղղված էին քաղաքացիական բնակչության դեմ, տեղի ունեցավ բնակիչների տեղահանում։ Ծայրահեղական խմբավորումները պղծել են Քեսաբի հայկական եկեղեցիները և մեծ վնաս պատճառել բնակիչների սեփականությանը։ Սա շարունակվող մարդասիրական ճգնաժամ է։
Ապրիլի 7-ին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Այն ինչ վերջերս տեղի ունեցավ Քեսաբում, եւ հարակից շրջաններում, շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Խնդրին անդրադառնում է նաեւ միջազգային մամուլը, ցավոք երբեմն չճշտված տեղեկություններով, երբեմն էլ՝ ապատեղեկատվությամբ: Այսօր մենք հնարավորություն ունենք լսելու տեղեկություններ առաջին ձեռքից, առաջին` որովհետեւ Հրանտ […]
Այսօր ԵԽ ԽՎ լիագումար նիստում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը ԵԽ ԽՎ-ում ժողովրդավարության գործընկերոջ կարգավիճակ տալու հարցը: Հայ պատգամավորն անընդունելի է համարել, որ չճանաչված մեկ այլ պետություն` Պաղեստինը, կարող է ստանալ նման կարգավիճակ, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` ոչ: Ավելին՝ Ն.Զոհրաբյանն առաջարկել է, որ բոլոր այն դեպքերում, երբ ԵԽ ԽՎ-ում քննարկվի […]
“Անչափ կարեւոր է, որ կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակեն Կարմիր խաչի հետ համագործակցությունը: ԵԽ անդամ երկրները ենթակա են իրենց իսկ ստորագրած միջազգային կոնվենցիաներին, Ժնեւյան կոնվենցիային եւ պարտավոր են հարգել դրանք: Եւ, իհարկե, որեւէ մեկը իրավունք չունի անմարդկային վերաբերմունք ցուցաբերել գերիների, ռազմագերիների հանդեպ”:
Ինչ ճակատագիր է սպասվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքին։ Մեր հարցերին պատասխանում է իրավապաշտպան ԱՐՏԱԿ ԶԵՆՅԱԼՅԱՆԸ -Հրաժարական տվեց այն պաշտոնյան, որի համար կենսաթոշակային համակարգի ներդրումը երկրում սկզբունքային հարց էր։ Ի՞նչ է լինելու համակարգի ճակատագիրը, նոր մոդե՞լ է ներդրվելու, թե՞ նոր կառավարությունը կընթանա օրենքում առկա հակասահմանադրական նորմերի վերափոխման ճանապարհով: -Կարծում եմ, պետք է համատեղել բաշխողական եւ կուտակային […]
“Շատ լուսաբանողներ մեր բանակը սեւացնելը, բանակի հասցեին քար նետելը նորաձեւության միտում են դարձրել, շատ երիտասարդների համար զբաղմունք է դարձել միանգամից արձագանքել բանակում առկա երեւույթներին, եւ այն նոր է տեղի ունենում` գրում են, թե հերթական դեպքն է եղել: Ի՞նչ են ուզում դրանով ընդգծել, թե մեր բանակում հաճա՞խ են նման բաներ լինում եւ դրանք շարունակակա՞ն են լինելու”. Սեյրան Օհանյան
Ինչ ճակատագիր է սպասվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքին։ Մեր հարցերին պատասխանում է իրավապաշտպան ԱՐՏԱԿ ԶԵՆՅԱԼՅԱՆԸ -Հրաժարական տվեց այն պաշտոնյան, որի համար կենսաթոշակային համակարգի ներդրումը երկրում սկզբունքային հարց էր։ Ի՞նչ է լինելու համակարգի ճակատագիրը, նոր մոդե՞լ է ներդրվելու, թե՞ նոր կառավարությունը կընթանա օրենքում առկա հակասահմանադրական նորմերի վերափոխման ճանապարհով: -Կարծում եմ, պետք է համատեղել բաշխողական եւ կուտակային […]




