The Wall Street Journal-ը նույնպես անդրադարձել է Քեսաբում տիրող իրավիճակին: «Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող և մեծաթիվ բնակչություն ունեցող Քեսաբի իրադարձություններում Թուրքիայի ներգրավվածությունը հիշեցնում է պատմության սև էջերը՝ Օսմանյան կայսրության կազմակերպած` 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը»,- գրում է yerakouyn-ը՝ հղում տալով The Wall Street Journal-ին:
1 Ապրիլ 2014
Մի քանի օր է, որ համացանցում մեկը մյուսի հետևից տարածվում են դաժան սպանությունների մասին պատմող լուրեր, արյունոտ տեսարաններ պատկերող լուսանկարներ ու տեսանյութեր, որտեղ իբրև թե զանգվածաբար խոշտանգվում, գնդակահարվում են քեսաբահայերը: Մինչ սարսափելի տեսարաններ պատկերող այս լուսանկարներն արագընթաց տարածվում են սոց. ցանցերում, արժանանալով աշխարհասփյուռ հայության վրդովմունքին ու բողոքին, զուգահեռաբար, շրջանառվեց մեկ այլ տեղեկատվություն, որով հայության ուշադրությանն է հրավիրվում այն փաստի վրա, որ հիշյալ տեսանյութերը, լուսանակարները ոչ մի առնչություն չունեն Քեսաբի ու քեսաբահայության հետ, դրանցում պատկերված անձինք հայեր չեն:
Պատմաբան Համլետ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Իհարկե, լարվածություն կա, բայց վախ ՝ ոչ: Մենք գիտենք, որ երբ էլ հետ գնանք, մենք պետք է սկսենք զրոյից: Բայց մենք միայն հետ գնա;ու մասին ենք մտածում: Քեսաբն ու շրջակա գյուղերը , մեր պատմական հողերն են: Նույնիսկ ամենփոքրին, որ հարցնում ենք ՝ ուր կուզես գնալ՝ օրինակ՝ Լիբանան թե Քեսաբ, պատասխանը մեկն է ՝ Քեսաբ:
Մենք հողին կապված ժողովուրդ ենք: Մենք այստեղ հազարամյակների պատմություն ունենք: Ինչպես կարող ենք թողնել մեր պատմությունը և ու՞ր կարող ենք գնալ: ՀԵռանալ դեպի անորոշությու՞ն: Քեսաբը մեզ համար բարոյական իմաստ ունի: Քեսաբը մեր փոքրիկ Հայաստանն է:
Լրատվամիջոցներում ու սոցցանցորում շրջանառող տեսագրությունը, որում հայաբնակ Քեսաբում զինյալները սպանում են 80 հայերի, իրական չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը: Ըստ նրա՝ դեռեւս օրեր առաջ Քեսաբում երեսուն մարդ էր մնում, հիմնականում տարեց մարդիկ, որոնք ինքնուրույն շարժվել չէին կարող: Սակայն այժմ նրանց եւս Լաթակիա են տեղափոխել: Չափարյանն ընդգծել է, […]
« Կեղծ տեղեկատվությունը, լուսանկարները եւ տեսանյութերը արագ են տարածվում, քանի դեռ օգտատերերն ուղղակի ժամանակ չեն ծախսում դրանք ստուգելու համար: Անգամ խմբագրություններն են սխալվում եւ առանց փաստերը ստուգելու օգտագործում սոցիալական մեդիայով տարածվող կեղծ բովանդակությունը » #SaveKessab անունով տեղեկատվական արշավն աշխարհին պատմում է թուրք-սիրիական սահմանին գտնվող Քեսաբ շրջանի հայության խնդիրների մասին: Մարտի 21-ի առավոտյան Սիրիայի ապստամբները ներխուժել […]
ՀՀ ԱԺ-ի պատգամավորների 6 հոգանոց խումբը արդեն վերադարձել է Սիրիայից՝ Լաթաքիայից: Նրանք պատրաստվում են իրենց տպավորությունները ներկայացնել երկրի ղեկավարությանը եւ քննարկել, թե նյութական ինչ աջակցություն են ցուցաբերելու Լաթաքիայի եկեղեցում պատսպարված քեսապցի գաղթականներին: Պատգամավորները նաեւ հակված են Քեսապում տեղի ունեցածը իրավական տեսանկյունից բարձրացնելու եւ ներկայացնելու միջազգային հանրությանը՝ որպես մարդու իրավունքի կոպտագույն խախտում: Ներկայացնում ենք ԳԱԼԱ-ի հարցազրույցը […]




