“Չգիտեմ, թե ինչո՞ւ են վարչապետի փոփոխության ֆոնին ոմանք ակտիվորեն նման մտքեր շրջանառում, բայց դա իրականության հետ ոչ մի կապ չունի: Քաղաքական որոշումը սեպտեմբերի 3-ին կայացվեց, ու այժմ մնացել է ընդամենը կատարել համապատասխան փաստաթղթային աշխատանք: Ես նախկին վարչապետի հրաժարականը ամենևին չեմ կապում արտաքին գործոնների հետ, առավել ևս, այն չեմ դիտարկում ՄՄ անդամակցման ու ԵՄ համագործակցության հակադրման հարթության մեջ”
15 Ապրիլ 2014
Գենդերը հայ կնոջը քարոզում է` ժամանակ մի կորցրու երեխա ունենալու, նրան դաստիարակելու համար, զբաղվիր քեզանով ու հասարակական բարձր դիրք գրավիր` ձգտելով օգտվել տղամարդկանց հետ հավասար իրավունքներից: Արդյոք սա հակազգային քարոզչություն չէ՞:
Հայոց ցեղասպանության հարցը չի ընդգրկվի Միացյալ Նահանգների Սենատի օրակարգում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն թուրքական «Haber7» հեռուստաընկերության հետ զրույցում՝ հավելելով, թե այդ մասին իրեն հեռախոսով տեղեկացրել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին: Դավութօղլուի խոսքերով, Թուրքիան այդ հարցի շուրջ զարգացումներին չափազանց ուշադիր է հետևում, «և եթե այդ բանաձևը հայտնվի Սենատի օրակարգում, այդ դեպքում Թուրքիան չի լռի»: […]
Ըստ հրապարակման՝ Քեսաբի գրոհը պլանավորվել է ամիսների ընթացքում: Թուրքիայի իշխանությունները օժանդակել են ապստամբ խմբավորումներին՝ թույլատրելով նրանց հատել ուժեղ ռազմականացված հսկողության տակ գտնվող թուրքական սահմանային անցակետը, որի դիրքը ռազմավարական կարևոր նշանակություն ուներ գրոհի հաջողության համար:




