Ամերիկայի Կալիֆորնիայի նահանգի խորհրդարանը մայիսի 8-ին կայացած քվեարկությամբ ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Քվեարկության արդյունքում 70 կողմ եւ 1 դեմ ձայներով Ամերիկյան խոշորագույն նահանգներից մեկը ընդունել է դեռ մայիսի 5-ին Նահանգային ասամբլեայի իրավական հարցերով հանձնաժողովի ընդունած բանաձեւը, որով ներկայացուցչական մարմինը խրախուսում եւ աջակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ որպես ազատ եւ անկախ պետություն զարգանալու ջանքերը, որպեսզի իր […]
8 Մայիս 2014
Հայաստանում ԱՄՆ դեսպան ջոն Հեֆերնը լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրել է 3 պատճառ, որը դրդել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին ներկայացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վեց կետանոց հիմնարար սկզբունքները: Առաջին պատճառը, ըստ դեպսանի, մայիսի 14-ին հրադադարի կնքման 20 ամյակն է: «Հրադադարի քսանամյակին ընդառաջ ա գտավ, որ արժե քաղաքականությունը ներկայացնող, պարզաբանող հայտարարություն անել»,- լրացրեց դեսպանը: […]
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների մասին ելույթով նախօրեին հանդես եկել Քարնեգիի միջազգային հիմնադրամում: Ելույթում առկա շեշտադրումների վերաբերյալ panorama.am-ը զրուցել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, փորձագետ Կարեն Բեքարյանի հետ: «Պետք է նշել, որ ելույթը բավական հետաքրքիր էր: Սակայն այլ հարց է, թե այդ հետաքրքրության արդյունքում տխրում ե՞ս, թե […]
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի հանրապետությունների նախագահների հետ ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում դիտել է ՌԴ Զինված ուժերի կառավարման վարժանքները, որից հետո մասնակցել է Կրեմլում հիշյալ երկրների նախագահների հետ ոչ պաշտոնական հանդիպմանը: Իր ելույթում նախագահն անդրադարձել է Հայաստան–ՀԱՊԿ համագործակցությանը, ուկրաինական դեպքերին, նշել է, որ Ղրիմում […]
Հաջորդ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Գալիք շաբաթ կնշենք հրադադարի համաձայնագրի ստորագրման 20-ամյակը: Չնայած մենք կարող ենք փոքր-ինչ հպարտանալ, որ կարողացել ենք խուսափել պատերազմի անմիջական վերսկսումից, բայց պետք է նաեւ համաձայնենք, որ ներկայիս իրավիճակն անընդունելի եւ անկայուն է»,- ասել է ամերիկացի դիվանագետը:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի և ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի վերջին հայտարարություններին՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը շեշտել է.
Դեպի անցյալ վերադարձի մասին խոսք անգամ լինել չի կարող: Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշվել է նրա ժողովրդի կողմից 1991 թ. անկախության հանրաքվեի ժամանակ՝ ազատ և իրավական կամաարտահայտության միջոցով: ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը բացառիկ արժեքներ են, որոնք ենթակա չեն որևէ սակարկության:




