7 Մայիս 2014

Մայիս 7, 2014թ. 22:48

Միրկադիրովները, յունուսները Ալիևի վաչախմբից տարբերվում են միայն նրանով, որ այսօր դեռ դեմ են պատերազմի վերսկսմանը, և դարձյալ ոչ թե նրա համար, որ հայամետ են, այլ որովհետև գիտեն, որ դա կարող է կործանարար լինել Ադրբեջանի համար:


Մայիս 7, 2014թ. 22:45

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանությունը «Artsakhpress.am»-ին Հարց․ Ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքին անվստահություն հայտնելու, նրա հետ աշխատելուց հրաժարվելու եւ նրան այդ պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովի հայտարարությունը։ Պատասխան․ Այդ հայտարարությունն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման հերթական դրսևորումն է՝ միտված ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի խաթարմանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության […]


Մայիս 7, 2014թ. 22:42

ՙԴեմ եմ՚-ն իր արդարացի պահանջներում կտրուկ է ու նույնքան անզիջում. բա’վ է այլևս չենք ուզում լսել որևէ խոստում ու հայտարարություն, քանի որ դրանք մենք արդեն բավականաչափ լսել ենք, այժմ բացառապես ուզում ենք տեսնել հանրային պահանջի անհապաղ ու ամբողջական կատարմանն ուղղված հստակ գործողություններ:



Մայիս 7, 2014թ. 17:50

“Թույլ տվեք ներկայացնել “հաստատված” փոխզիջման հիմնական տարրերը, որոնք բոլորն էլ հանրայնացվել են նախագահներ Օբամայի, Մեդվեդևի և Սարկոզիի 2009թ. Լ՛Ակիլայի և 2010թ. Մուսկոկայի համատեղ հայտարարություններում հիշատակվելով: Այս սկզբունքներն ու տարրերը կազմում են Մինսկի խմբի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԱՄՆ քաղաքականության հիմքը: