«Հռոմից ավելի հին մայրաքաղաքը» ֆիլմում Երևանի հնագույն քաղաք լինելը հաստատում են օտար գիտնականները, ովքեր տարիներ շարունակ զբաղվում են սեպագրերի վերծանմամբ և պեղումներ կատարելով:
31 Մայիս 2014
Հարցազրույց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻ հետ -Անդրադառնալով Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստին Նազարբաեւի ընթերցած նամակում առկա պահանջին` մատնացույց եք արել ՄԱԿ-ի կանոնակարգը եւ նշել, որ «ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններ» հասկացություն գոյություն չունի: Ի՞նչ է դա նշանակում։ -Մենք բազմիցս լսում ենք նման արտահայտություններ` միջազգայնորեն ճանաչված սահմաններ, ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններ։ Դրանք […]
Ո՛չ Եվրամիության, ո՛չ Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ ձեռք բերված պայմանավորվածություններում Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի սահմանին մաքսակետ տեղադրելու մասին դրույթ չի եղել: Այս մասին ասել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը։ Վերջինիս բնորոշմամբ, համադրելի եւ համեմատելի օրինակներ չեն Առեւտրի համաշխարհային կազմակերպությունն ու Եվրասիական տնտեսական միությունը. «Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցությունը փաստացի կամ իրավաբանորեն որեւէ կերպ, որեւէ […]
Պետք է բացատրություն պահանջի, թե ինչպե՞ս կարելի է հաշվի առնել, քննել այն երկրի կարծիքը, որը բոլորովին մտադիր չէ անդամակցել ՄՄ-ին, ոչ էլ գոնե դիտորդի կարգավիճակով է ուզում մասնակցելԵՏՄ-ին: Հայաստանը պետք է հստակ պարզաբանում պահանջի՝ Նազարբաև-Ալիև անձնական հարաբերությունները ի՞նչ առնչություն ունեն ՄՄ-ի, ԵՏՄ-ի հետ:
Արտակ Մովսիսյանի «10 հայ ականավոր թագուհիներ» գիրքը մրցույթի «Իմ երկիրը» անվանակարգում ստացել է հատուկ մրցանակ: Մովսիսյանը շատ ուրախ է մրցանակի համար: «Միջազգային շուկայում մեր գրքերը ներկայանալի են: Կասկած չկա, որ հայ գիրքը հայ ազգին ամենալավ բնութագրող կողմերից մեկն է: Շնորհակալություն եմ հայտնում ընթերցողներին և մրցույթի կազմակերպիչներին»,-նշեց Մովսիսյանը:
«Նա պետք է ասեր, որ մեր ու Ղարաբաղի մեջ չի կարող տնտեսական սահման լինել, քանի որ Ղարաբաղը պորտալարով է կապված Հայաստանին»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն Մեծ Բրիտանիային երկրի ներքին գործերին միջամտելու փորձի մեջ է մեղադրել: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, դժգոհության առիթն ընդդիմադիր ակտիվիստների, մասնավորապես` Անար Մամեդլիի, Բաշիր Սուլեյմանլըի եւ Էլնուր Մամեդովի նկատմամբ ներկայացված մեղադրանքների շուրջ Մեծ Բրիտանիայի արձագանքն է եղել: «Դա անկախ դատական համակարգի աշխատանքին միջամտության եւ բացարձակապես անընդունելի ճնշման փորձ է: Հիշյալ անձինք հարկերից խուսափելու եւ անօրինական ձեռնարկատիրությամբ […]
Հայտարարությունում, որտեղ անդրադարձ կա մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական տնտեսական միության անդամակցման համար Հայաստանին ներկայացված կոշտ պայմանին, ասվում է. «Սույն թվականի մայիսի 29-ին Աստանայում Հայաստանին Եվրասիական Միությանն անդամակցելու կապակցությամբ Ղազախստանի նախագահ Նազարբաեւի միջոցով հնչած կոշտ պայմանը մտահոգության առիթ է դարձել հայկական քաղաքական շրջանակներում: 2013 թ. սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Մաքսային Միությանը անդամակցելու մտադրության մասին ՀՀ նախագահ Ս. […]
ՀՀ Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում հանդիպում է ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հերթական հաշվետու հավաքի մասնակիցների հետ: Այս մասին տեղեկանում ենք president.am կայքից։ ՀՀԿ նախագահը հանդիպում է ունեցել ՀՀԿ ԵԿ խորհրդի հետ, պատասխանել խորհրդի անդամներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ինչպես կուսակցական թեմաներին, այնպես էլ մեր երկրի ներքին և արտաքին […]
Ի թիվս Եվրոպայի տարբեր հայկական համայնքների, Հայաստանի անկախության վերականգնման օրը` մայիսի 28-ը, առանձնահատուկ ծրագրով նշվեց նաև Գերմանիայի Ուննա քաղաքում: Կին կոմպոզիտորների միջազգային գրադարանը (Internationale Komponistinnen-Bibliothek) համագործակցելով Ուննայի քաղաքապետարանի հետ, կազմակերպել էր Հայ Ակադեմիականների Միության (ՀԱՄ) փոխնախագահուհի, կոմպոզիտոր և դաշնակահարուհի Արմինե Ղուլոյանի հեղինակային երեկոն, որն այս անգամ նվիրված էր արվեստագետի հայրենիքի անկախության վերականգնման կարևոր իրադարձությանը: Ղուլոյանի […]




