30 Սեպտեմբեր 2014

Սեպտեմբեր 30, 2014թ. 23:08

Ադրբեջանի պատմության ինստիտուտի նախագահ Յաղուբ Մահմուդովը ստանձնել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Էնվեր փաշային գովերգելու պարտականությունը: Ըստ Haberler-ի՝ Աթաթուրքի անվան համալսարանի մշակույթի և ներկայացումների կենտրոնում կազմակերպված միջոցառման ժամանակ ելույթ ունեցած Մահմուդովն անդրադարձել է պատմությանն ու այն իմանալու կարևորությանը երիտասարդների շրջանում: Ադրբեջանցին պնդել է, որ Խաչակրաց արշավանքից հետո շարունակվել են թուրքերի դեմ շարժումները, որոնք պատճառ են դարձել, […]


Սեպտեմբեր 30, 2014թ. 23:02

Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը սպառնալիքներից գործուն քայլերի է անցել` որոշ առեւտրականների պայմանագրերը խզելու գրավոր պահանջներ է ներկայացրել` պատճառաբանելով, թե իրենց առեւտրային տարածքում շինաշխատանքներ են նախատեսվում:


Սեպտեմբեր 30, 2014թ. 22:54

Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հունաստանի Հանրապետության Նախագահ Կարոլոս Պապուլիասի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է Հայաստանի և Հունաստանի նախագահների առանձնազրույցը: Սերժ Սարգսյանը և Կարոլոս Պապուլիասը բանակցությունները շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ, որոնց ավարտին ստորագրվել են հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանն […]


Սեպտեմբեր 30, 2014թ. 21:18

<<Ուզում են մեր երկիրը 30 տարով հետ տանել ու կրկնել այն ցավալի իրողությունները, որոնք կատարվեցին մեր հարևան երկրներում: ՙԵռյակ՚-ը իրեն պետք է հաշիվ տա, ո՞ւր է մղում ժողովրդին, ի՞նչ ճանապարհներով է ուզում հասնել իր իսկ նպատակներին, իրենց համար նպատակը արդարացնում է՞ միջոցները>>:


Սեպտեմբեր 30, 2014թ. 21:03

Հայաստանը եկող տարվա հունվարի 2-ից արդեն կարող է լինել Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ-պետություն:

Համենայն դեպս նման հայտարարություն է արել Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության ԱՊՀ երկրների հետ Մաքսային միության եւ տնտեսական համագործակցության մարմինների փոխգործակցության դեպարտամենտի փոխտնօրեն Աննա Սիսոեւան: