Հոկտեմբեր 2014

Հոկտեմբեր 31, 2014թ. 00:33

Բաց հանքի շահագործումը կվնասի մեր երկրի ռազմավարական ջրային պաշարներին, քանի որ նախագծի ենթակառուցվածքը հիմնականում տեղակայված է Արփա եւ Որոտան գետերի ջրհավաք ավազանում, ինչպես նաեւ Կեչուտ եւ Սպանդարյան ջրամբարների մոտակայքում, որոնք իրենց հերթին մտնում են Սեւանա լճի ավազանի մեջ:


Հոկտեմբեր 31, 2014թ. 00:26

Մեզանում միտումնավոր շրջանառվում է այն թյուր կարծիքը, թե թուրք հասարակությունն իր անցյալի մասին ոչինչ չգիտի, նրա մոտ “ինֆորմացիայի սով” է, և եթե հայերս կարողանանք լուսավորել “բանից անտեղյակ” թուրքերին, ապա ամեն ինչ այլ ընթացք կունենա: Մտահոգիչն այն է, որ այս պարզամիտ ընկալումը մեզանում ոմանց դուր է եկել, քանզի թուրքերին ՙլուսավորելու՚ գործին լծվելը, պարզվում է, մեծ փողեր աշխատելու հնարավարություն է:


Հոկտեմբեր 31, 2014թ. 00:15

Անգլերենով և թուրքերենով գրված այս նոր արձանագրությամբ Սուրբ Խաչ եկեղեցին հստակորեն նշված է որպես հայկական եկեղեցի: Սակայն, դեռևս մի խնդիր կա: Թեև եկեղեցու անունը անգլերենով ճիշտ է գրված՝ Աղթամար, սակայն թուրքերենով այն ներկայացված է թուրքացված անունով՝ Աքդամար:


Հոկտեմբեր 30, 2014թ. 18:30

«Միշտ եղել եմ այս թեզի կողմնակից. եթե չկա Լեռնային Ղարաբաղի կողմը, այս բանակցություններում արդյունավետություն չի լինելու, իսկ Փարիզը դրան որևէ նշանակություն չի տալիս»


Հոկտեմբեր 30, 2014թ. 16:47

ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկմանը արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանին ՀՀԿ–ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը հարցրեց, թե Ասոցացման համաձայնագրի համար ձևավորված աշխատանքային խումբն արդյո՞ք դեռ գոյություն ունի և նաև հետաքրքրվեց, թե ԵՄ-ի հետ հարաբերությունների շարունակման համար աշխատանքներն արդյո՞ք սկսվել են։ Շավարշ Քոչարյանը նշեց, որ քանի դեռ համագործակցության ոլորտները հարցականի տակ էր ԵՏՄ անդամակցության պատճառով, թե ինչ պարտավորություններ […]


Հոկտեմբեր 30, 2014թ. 16:03

«Եկե՛ք, սկզբում կողմնորոշվենք Ղարաբաղի կարգավիճակում ու նոր քննարկենք այդ հարցը: Այնպես որ, հենց Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծվի, մենք ուրախ կլինենք նրան տեսնել ԵՏՄ կազմում: Ինչպես Ղարաբաղը ճանաչված չէ, այնպես էլ Հարավային Օսիան, Աբխազիան և մյուսները»:


Հոկտեմբեր 30, 2014թ. 15:42

«Մաքսակետի հարցը բանակցությունների առարկա չի եղել, այդպիսի հարց չկա, և պայմանագրում որևէ կետ չկա նրա մասին, որ մենք պարտավոր ենք դնել: Որտեղ մենք կդնենք մաքսակետ, ու դա վերաբերում է բոլոր անդամ-պետություններին, մեր սուվերեն կամքն է:


Հոկտեմբեր 27, 2014թ. 00:39

Ծախում էի շուկայում ձու,
Հանդիպեցի մի գյուղացու,
Ոտքերը՝ ծուռ, ձեռքերը՝ ծուռ,
Տրորեցի ոտքը նրա,
Նա էլ ընկավ քթի վրա:

Նմանատիպ գրվածքների, որոնց դժվար է անգամ ստեղծագործություն անվանելը, այսօր հաճախ կարելի է հանդիպել մանկական գրականության մեջ: Այսպե՞ս ենք սերունդ դաստիարակում:


Հոկտեմբեր 27, 2014թ. 00:33

Երբ իմացա, որ Արմեն Մարտիրոսյանը հրատարակել է երեխաներին սեռական դաստիարակության երկհատորյակ, ապշել էի: Մտածեցի՝ հինգ տարեկանից մինչև տասնչորս տարեկան երեխան ինչպե՞ս կարող է սեռական դաստիարակություն ստանալ:


Հոկտեմբեր 25, 2014թ. 00:10

«Եթե կա մեկը, ում կարող ես ամեն ինչ պատմել ու ոչինչ չթաքցնել, ուրեմն երջանիկ ես»: 1929թ. հոկտեմբերի 24-ին Ստեփանավանում ծնվել է թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ: 1954 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954 -1991 թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։ 1997-2006 թթ. […]