25 Սեպտեմբեր 2014

Սեպտեմբեր 25, 2014թ. 23:31

Որպես պետություն՝ Թուրքիան կցանկանար լուծում տեսնել Հյուսիսային Կիպրոսի խնդրում, Թուրքիան կցանկանար ավարտված տեսնել Ադրբեջանի տարածքների օկուպացիան, Թուրքիան միշտ հստակորեն արտահայտվել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին», – սեպտեմբերի 24-ին ելույթ ունենալով Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում, հայտարարել է Էրդողանը:


Սեպտեմբեր 25, 2014թ. 23:02

Կրոնական ազատության գծով Կանադայի դեսպան Էնդրյու Բենեթը երեկ հայտարարությամբ է հանդես եկել, որում, մասնավորապես, ասվում է․ – «Կանադան դատապարտում է ԻԼԻՊ-ի կողմից Դեյր էզ Զորում գտնվող հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցու, ինչպես նաև մերձակայքում գտնվող Սուրբ Նահատակների Թանգարանի ոչնչացումը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և որտեղ պահպանվում էին 1915 թվականի բազմաթիվ զոհերի մասունքները»:


Սեպտեմբեր 25, 2014թ. 22:58

Սփյուռքի նախարարության կազմակերպած Հայաստան-Սփյուռք համաժողովի հազարից ավելի մասնակիցներ բուռն ծափահարություններով ընդունեցին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի անսպասելի հայտարարությունն առ այն, որ Կաթողիկոսարանը հայց է ներկայացնելու Թուրքիայի դատարան՝ պահանջելով վերադարձնել 1915-1923 թթ. Ցեղասպանության ժամանակ իր առգրավված կալվածքները: Վեհափառը բացատրեց, որ նախքան այս կարևոր որոշման կայացումը, նա վերջին երկու տարիների ընթացքում խորհրդակցել է միջազգային իրավունքի մասնագետների […]


Սեպտեմբեր 25, 2014թ. 22:45

Թուրքերը մի օր կանգնելու են համաշխարհային դատարանի առաջ և պատասխան են տալու հայ ժողովրդի նկատմամբ կատարած իրենց ոճիրների համար: Մենք այս ուղղությամբ պետք է լուրջ աշխատանքներ տանենք


Սեպտեմբեր 25, 2014թ. 22:39

Ամեն տոնի առթիվ իշխանությունները կոչումներ և պարգևներ են շնորհում: Դա անշուշտ պետական քաղաքականության մի լծակ է, մեր երկրում՝ նաև մարդկանց իշխանամետ դարձնելու կամ ընդհակառակը՝ «պատժելու» լծակ: Դա վատ, հակաժողովրդական լծակ է: Իհարկե, մենք բոլորս էլ ցանկանում ենք գնահատված լինել: Բայց կարծում եմ մտավորականը չպիտի իշխանություններից պարգևներ ակնկալի, ավելին նա սկզբունքորեն պիտի դրանք վնասակար համարի: Ես […]


Սեպտեմբեր 25, 2014թ. 21:59

Պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ կվավերացնի այդ արձանագրությունները միայն, եթե Լեռնային Ղարաբաղը` Ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին: Հայաստանում եւ Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «Գրողի ծոցը վավերացնեք»:


Սեպտեմբեր 25, 2014թ. 21:48

Հարցազրույց Լեւոն Հայրապետյանի փաստաբան ԻԳՈՐ ԿՈՄԱՐՈՎԻ հետ -Պարոն Կոմարով, սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած դատական նիստին Բասմանյան դատարանը, բավարարելով հետաքննության միջնորդությունը, եւս երեք ամսով երկարացրեց Լեւոն Հայրապետյանի կալանքի ժամկետը` մինչեւ դեկտեմբերի 15-ը: Ի՞նչ հիմքով դատարանը նման որոշում կայացրեց: -Ըստ ՌԴ քրեական օրենսգրքի, գոյություն ունեն համապատասխան ընթացակարգեր, որոնք նախաքննական մարմնին թույլ են տալիս երկարացնել կալանքի ժամկետը, եւ […]


Սեպտեմբեր 25, 2014թ. 21:22

Համագործակցելով «Իսլամական պետության» հետ Սեպտեմբերի 21-ին Սիրիայի հյուսիսում գտնվող Դեյր Էլ Զոր քաղաքի հայկական Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցումը իրեն «Իրաքի ու Լեւանտի իսլամական պետություն» կամ ուղղակի «Իսլամական պետություն» հորջորջող ահաբեկչական խմբավորման կողմից, բազմաթիվ հարցականներ է ծնում, որոնք բացահայտելու համար հարկավոր է վերականգնել վերջին շաբաթների Մերձավոր-Միջին Արեւելքի իրադարձությունների ժամանակագրությունը։ Ակնհայտ է, որ Իսլամական պետություն կոչվող խոշոր […]


Սեպտեմբեր 25, 2014թ. 21:18

Մանկապարտեզ ունենալը վերածվել է բիզնեսի յուրօրինակ տեսակի: Այդ օրենսդրական բացից օգտվում են ոչ միայն փող աշխատելու ցանկություն եւ գործարարի երեւակայություն ունեցող անհատները, այլեւ գրանտակեր կազմակերպությունները, որոնք նոր սերնդի միջոցով են փորձում իրենց գաղափարները հաստատել Հայաստանում:


Սեպտեմբեր 25, 2014թ. 21:12

Երեւանի տոնավաճառներում առեւտուր անող հազարավոր քաղաքացիներ իրենց դժգոհությունն ու բողոքն են հայտնում շրջանառության հարկի մասին օրենքի նոր դրույթների վերաբերյալ, որոնք ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 1-ից: Առեւտրականները երկու օր առաջ բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց, անգամ հանդիպել են վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ` նրան ներկայացնելով փոփոխված օրենքի հետ կապված իրենց մտավախությունները: Փոքր ու միջին առեւտրականները […]