Մարտ 2015

Մարտ 3, 2015թ. 14:15

Գյումրի քաղաքում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության կասկածյալ Վալերի Պերմյակովը ենթարկվել է ամբուլատոր դատաhոգեբանական փորձաքննության և ըստ այդ եզրակացության՝ճանաչվել մեղսունակ: Այս մասին Tert. am-ին հայտնի դարձավ նախաքննությանը մոտ կանգնած աղբյուրի տեղեկություններից: Հիշեցնենք, որ ՌԴ հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի նախագահ Միխայիլ Պտիցինը, ըստ «Ազատության», հայտարարել էր, որ մոտ ապագայում դատարանը մի շարք աղմկահարույց գործեր է լսելու, […]


Մարտ 3, 2015թ. 00:30

Այսօր, երբ հայությունը պատրաստվում է նշել Հայոց ցեղասպանության 100-ամյակը, շատ մարդկանց, հատկապես Եղեռնին իրենց հարազատներին կորցրած մարդկանց զգացողությունները բառերով ուղղակի աննկարագրելի են: Սակայն, կարծես թե բնության օրինաչափությանը հակառակ գնալով, որոշ խավարասերներ դուրս են ելել արևերես, այս դեպքում` հրապարակային տիրույթ: Այնուհանդերձ, նրանց հանդգնության «գաղտնիքը» շատ պարզ է` Հայաստանից հեռու են, վստահ են, որ իրավական պատասխանատվության չեն […]


Մարտ 2, 2015թ. 23:26

1894-96թթ. հայերի զանգվածային կոտորածներն ուղեկցվել են հայկական մշակութային ժառանգության` համակարգված և հետևողականորեն իրագործված ոչնչացմամբ: Կասկածից վեր է, որ Օսմանյան կայսրությունում հայության ազգային զարթոնքի դեմ պայքարը սուլթան Աբդուլ Համիդ II-ի ներքին քաղաքականության առաջնային խնդիրներից էր: Այդ քաղաքականությունն առաջին հերթին ուղղված է եղել հայկական հոգևոր-մշակութային հաստատությունների դեմ: Հայտնի է, որ թուրքական բռնատիրության պայմաններում հայկական վանքերն ու եկեղեցիները […]


Մարտ 2, 2015թ. 23:03

Վերջին տարիներին ներդրումներ կատարելու պատրվակով Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցեր ընկերությունը ներգրավել է մեծածավալ վարկային միջոցներ, ինչի հետեւանքով հայտնվել է դրանք սպասարկելու եւ նոր միջոցներ վերցնելու խնդիրների առաջ։ Բէցերի վարկային պորտֆելը գնահատվում է 225 մլն դոլար։ Եթե առաջիկայում չլուծվեն ընկերության ֆինանսական դժվարությունները, ապա կարող են խնդիրներ առաջանալ Հայաստանի էներգամատակարարման կայունության առումով։ Այդ մասին օրերս Հանրային ծառայությունները կարգավորող […]


Մարտ 2, 2015թ. 22:54

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն իր ֆեյսբության էջում գրում է. “Բրյուսել, ԵԺկ քաղաքական ասամբլեայի նիստին նախապատրաստվելիս: Վաղը կարևոր օր է, քննարկվելու է նաև “ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ” հայկական երեք կուսակցությունների` ՀՀԿ, ՕԵԿ, Ժառանգություն, համատեղ ներկայացրած բանաձևի նախագիծը: Լիահույս ենք…”:


Մարտ 2, 2015թ. 22:37

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ -Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանությունից անցել է 48 օր, սակայն գլխավոր կասկածյալը չի փոխանցվել ՀՀ իրավապահ մարմիններին, հանցագործության նախաքննությունը չի իրականացվում հայ իրավապահների կողմից, ձգձգվում է նախաքննությունը: Այս ամենը մտահոգիչ չե՞ն: – Անկեղծ ասած, ներկայիս գործընթացում ես որևէ մութ, մտահոգիչ հանգամանքներ չեմ տեսնում: Ասել, թե նախաքննությունը […]


Մարտ 2, 2015թ. 20:37

Բրյուսելում վաղը կքննարկվի ԵԺԿ ում հայկական կողմի ներկայացրած բանաձը Հայոց ցեղասպանության դատապարտման մասին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանը իր ֆեյսբուքյան էջում: «Արմեն Աշոտյանը եվրոպացիներին Անմոռուկներ կբաժանի. սպասենք լավ լուրերի»,-գրել է նա: Հիշեցնենք, որ ավելի վաղ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Tert.am-ին հայտնել էր, որ Եվրոպական ժողովրդական […]


Մարտ 2, 2015թ. 20:00

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնին: Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից՝ նրան ուղեկցել է գրող, հրապարակախոս Զորի Բալայանը: Նախագահը ողջունել է հյուրին՝ ընդգծելով, որ ուրախ է Երևանում կրկին հանդիպելու հայ ժողովրդի լավագույն բարեկամներից մեկին: Սերժ Սարգսյանը կարևորել է հատկապես 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում, մեր ժողովրդի բարեկամների […]


Մարտ 2, 2015թ. 19:09

Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար, պրն. Բան Կի Մունին, պատճենը` Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ , պրն. Բրեդլի Բուզետոյին Հարգարժան պրն. Բան Կի Մուն, պրն. Բրեդլի Բուսետո, Ձերդ Գերազանցություն, 2014 թվականի (Սիրիայում և Իրաքում) և 2015 թվականի (Եվրոպայում) տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները ստիպում են մեզ` Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ՄԱԿ-ի Եվրոպական կառույցների […]


Մարտ 2, 2015թ. 18:24

ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգը դարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած 43-րդ նահանգը: Հարավային Դակոտայի Ներկայացուցիչների պալատը 51 կողմ եւ 17 դեմ ձայներով վավերացրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: Փաստաթուղթը պարունակում է կոչ` արդար լուծում տալու Հայոց ցեղասպանության հարցին, այն դատապարտում է ժխտումը եւ խրախուսում է Հարավային Դոկոտայի դպրոցներում Ցեղասպանության մասին դասավանդումը: