Սիրելի հայրենակիցներ, Տարելիցի առթիվ հերթական անգամ մեր հարգանքի ու վշտակցության տուրքը մատուցելով 2008թ. մարտի 1-ի զոհերի անմար հիշատակին, ցավոք, հերթական անգամ հարկադրված ենք նաեւ արձանագրելու, որ այդ ահավոր ոճրագործության հետ կապված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու եւ զոհերի հարազատներին նյութական փոխհատուցում հատկացնելու գործը, հակառակ հասարակության, քաղաքական ընդդիմության եւ միջազգային հանրության անդադրում ջանքերին, այդպես էլ մազաչափ անգամ […]
1 Մարտ 2015

Տորոնտոյի համալսարանում փետրվարի 27-ին ուսանողները բողոքի լուռ ակցիա են անկացրել մի դասախոսության ժամանակ, որը կրել է «Առաջին աշխարհամարտի 100-ամյակ: Մարդկային տառապանքը Արևելյան Անատոլիայում» խորագիրը: Բանախոսներն են եղել Հայոց ցեղասպանությունը ժխտողներ Ջասթին ՄակՔարթին (Justin McCarthy) և Բրյուս Ֆեյնը (Bruce Fein): Ինչպես գրում է ԱՄՆ-ում հրատարակվող Armenian Weekly հանդեսը, բողոքի ակցիան կազմակերպել են Կանադայի հայ երիտասարդական միությունը, […]
Հերթական անգամ ընտանեկան ալբոմը թերթելիս` հանդիպեցի հին մի լուսանկարի. ես եմ, քույրս, մայրս, բայց օտար երկրում: Ես փոքր էի և համարյա ոչինչ չեմ հիշում. ինչո՞ւ գնացինք, ինչո՞ւ նկարում հայրս չկա, ինչո՞ւ է մայրս տխուր, և վերջապես ինչո՞ւ վերադարձանք: Պատմությունը հետևյալն է. 1996 թվականի մի գարնանային երեկո, հերթական լարված քննարկումներից հետո ծնողներս որոշել են ինձ ու […]

«Առաջիկայում այստեղ ներկայացված քաղաքական ուժերը կլինեն խորհրդարանական ընտրապայքարի մրցակիցներ: Ազնիվ մրցակցության մեջ արդարորեն ձեռք բերված հաջողությունը միայն կլինի բոլորինս` մեր ժողովրդինը, Արցախի Հանրապետությանը»:
«Ազատության» հրապարակում հրավիրված հանրահավաքին հաջորդեց երթը դեպի Մյասնիկյան արձանի մոտ։ Հանրահավաքի մասնակիցներն անցան Մաշտոցի և Գրիգոր Լուսավորիչի պողոտաներով և ծաղիկներ և ծաղկեպսակ տեղադրեցին՝ ի հիշատակ 2008թ-ի մարտի 1-ի 10 զոհերի։ Նրանց հետ էին նաև «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ղեկավարությունը՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։ Ակցիայի մասնակիցներին ուղեկցում էր ՀՀ ոստիկանությունը։
Ռուսական «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը հայ-թուրքական սահմանին սահմանախախտ է բռնել: «Լույս մարտի 1-ի գիշերը Գյումրիի սահմանապահ ջոկատի ուղեկալներից մեկում սահմանի պաշտպանության տեխնիկական միջոցներից ահազանգի ազդանշան է ստացվել: Հայտնաբերվել են դեպի Հայաստանի Հանրապետության տարածքի խորքը տանող ոտնահետքեր»,- հայտնել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունում: Բռնված սահմանախախտի մոտ հայտնաբերվել է Չեխիա […]

ՀԱԿ–ը մինչ ապրիլի 24-ը զերծ կմնա զանգվածային միջոցառումներ անցկացնելուց. այս մասին այսօր Ազատության հանրահավաքում հայտարել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը: Ապա անդրադառնակով 7 տարի առաջ մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերին ասաց. «Թող ձեզ զարմանալի չթվա, բայց վարչախմբից այլ բան չէր էլ կարելի սպասել, որովհետև եթե նա բացահայտեր իր իսկ հրամանով գործված ոճրագործություններն […]

Այսօր՝ մարտի 1-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել էր կենտրոնական հոսպիտալ: ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի էջում գրել է, թե նախարարին ուղեկցում էին ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Է.Ապրիամովը, ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կ.Խաչատրյանը: Նախարարը անձամբ հանդիպել է մի քանի հիվանդների հետ, զրուցել նրանց հետ, մանրամասն տեղեկացել նրանց բուժման գործընթացի մասին: Հոսպիտալի պետը զեկուցել […]
Փետրվարի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է հինգերորդ բանակային զորամիավորման զորմասերում: Սեյրան Օհանյանը հետևել է ծառայության կազմակերպման ընթացքին, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությանն ու զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, շարային և ֆիզիկական պատրաստության մարզումներին: Զորամիավորման ստորաբաժանումներից մեկում Սեյրան Օհանյանը ստուգել է զորանոցային պայմանները, հետևել է հասարակական-պետական պատրաստվածության դասաժամի ընթացքին: Զրուցելով զինծառայողների հետ` պաշտպանության նախարարը ծանոթացել […]





