Հուլիս 2023

Հուլիս 31, 2023թ. 23:49

Այն, ինչ այսօր Ադրբեջանն իրականացնում է Արցախի դեմ, հետևանք է Հայաստանի իշխանության կողմից վարվող հակահայկական քաղաքականության: Փաշինյանն Ալիևին տվել է Արցախը պարտադրանքով ինտեգրելու բոլոր հնարավորությունները, Արցախին  ճնշելու բոլոր հնարավոր գործիքները: Եվ Բաքուն քայլ առ քայլ իրականացնում է նոր գործողություններ Արցախի ու արցախահայության դեմ: Հուլիսի 29-ին  Լաչինի միջանցքում` Հակարիի կամրջի վրա տեղադրված ապօրինի անցակետից ադրբեջանցի սահմանապահները […]


Հուլիս 31, 2023թ. 23:25

Պետությունը՝ ընդդեմ Հայրենիքի Կան շրջանակներ, որոնք կարծում են, թե այս ծրագրային հոդվածաշարում բարձրացվող հարցերն ունեն բացառապես տեսական նշանակություն և որևէ կապ չունեն իրական քաղաքականության և հողի վրա Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ: Անշուշտ, նման պնդումները հիմնականում պայմանավորված են օրեցօր սրվող աղետալի վիճակով և տագնապից ծնված անհամբերությամբ և «մի բան արեք» հուսահատ ճիչի արտացոլանքն են: Այո՛, իրավիճակն […]


Հուլիս 31, 2023թ. 23:21

Նախորդ հոդվածում հիմնավորել էի, թե ինչու «ի՞նչ անել» հարցից առաջ հարկ է պատասխանել «ո՞վ ենք մենք» և «ի՞նչ ենք ուզում» հարցերին: Այսօր կփորձեմ անդրադառնալ դրանցից առաջինին: Կարող է թվալ, որ այն շատ պարզ հարց է, և, վստահաբար, ձեզնից յուրաքանչյուրը սահուն կշարադրի իր պատկերացումները: Իրոք որ, տարբերակների պակաս չի լինի` անկեղծ-զգացմունքայիններից մինչև մեր պատմությունը ռաբիսության աստիճանի պարզունակացնող […]


Հուլիս 31, 2023թ. 23:17

Անգամ մինչև բանտարկվելս հաճախ էի ներկա գտնվում քննարկումների, որոնց թեման պայմանականորեն կարելի է անվանել «այլընտրանքային ծրագիր»: Հասարակության մոտ անելանելիության և ֆատալիզմի զգացողություն ձևավորելու և ամրապնդելու նպատակով իշխանական տոքսիկ քարոզչությունը սերմանում է «մենք այն վիճակում ենք, որ ով էլ գա իշխանության, նույն բանն է լինելու» արատավոր և կեղծ թեզը` կանխելու համար աղետի ելքն իշխանափոխության մեջ փնտրելու բնական […]


Հուլիս 31, 2023թ. 23:09

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար եւ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի հետագա վատթարացումը՝ անհրաժեշտ է փաստահավաք առաքելություն ուղարկել։ Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Թինի Քոքսը։ Կազմակերպության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Քոքսը հիշեցրել է հունիսի 20-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին ուղղված խնդրանքը՝ առաքելությունը հնարավորինս արագ կազմակերպելու համար։ Ըստ Քոսքի` առաքելությունը պետք […]


Հուլիս 31, 2023թ. 22:59

23-ամյա Անին Արցախի շուրջ 8 ամիս շարունակվող շրջափակման ծանր հետեւանքները կրողներից մեկն է՝ Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից: 6 ամսական հղի էր, երբ Արցախը հունիսի 15-ին հայտնվեց լիակատար շրջափակման մեջ, եւ սկսվեց հումանիտար աղետը: Ծանր ապրումները, վիտամինների բացակայությունը, թերսնումը հղիության ծանր ընթացքը զուգորեցին նաեւ ծանր հոգեկան ապրումների հետ: Նա հղիության 6-րդ ամսում կորցրել է երեխային: «Ծանր […]


Հուլիս 31, 2023թ. 10:13

Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո «NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանի ու «Aravot.am»-ի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ ակնհայտորեն իշխանության կողմից կազմակերպված արշավն ու տեռորը «լրագրողական ոլորտի հասարակական կազմակերպության» համարում ունեցող որոշ խմբերի կարծիքով հետևանքն է ոչ թե իշխանությունների կողմից մամուլին ճնշելու և ազատ խոսքը լռեցնելու ակնհայտ նկրտումների, այլ Անի Գևորգյանի ու Հռիփսիմե Ջեբեջյանի «վատ պահվածքի»։ Մասնավորապես […]


Հուլիս 31, 2023թ. 00:09

Հայաստանում գտնվող արցախցի երիտասարդները երեկվանից Երևանում Կարմիր խաչի միջազգային գրասենյակի առջև նստացույց են անում` ի պաշտպանություն Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի, ում երեկ Հակարիի կամրջի ադրբեջանական ապօրինի անցակետից ադրբեջանցի ոստիկաններն առևանգել էին և տարել անհայտ ուղղությամբ։ 168.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Ամալիկ Զախարյանն ասաց, որ նստացույցն իրականացնելու են այնքան ժամանակ, մինչև ազատ չարձակեն Վագիֆ Խաչատրյանին: Իսկ […]


Հուլիս 31, 2023թ. 00:03

Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պարզ է չէ՞, որ Ադրբեջանի համար Հայաստանի ու Արցախի գրեթե յուրաքանչյուր բնակիչ այն նույն «մեղադրանքի» կրողն է ու «ձերբակալման» ենթակա անձը, ինչ երեկ Հակարիի կամրջից առևանգված 68-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանը: Այս դեպքում առևանգել են անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենայով բուժման համար Հայաստան տեղափոխվող մարդու: Հենց սրանք են […]


Հուլիս 30, 2023թ. 23:57

Պուտին. Թուրքիան դարձել է տարանցիկ երկիր Եվրոպայի համար, և, սկզբունքորեն, նրա դերը, որպես տարանցիկ երկիր, մեծանալու միտում ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հաջորդ չորեքշաբթի հավանական է հեռախոսազրույց ունենա իր թուրք գործընկեր Էրդողանի հետ։ Պատասխանելով այս տարվա օգոստոսին Թուրքիա իր այցի հնարավորության մասին՝ Պուտինն ասել է. «Չգիտեմ, պայմանավորվել էինք, որ կհանդիպենք. կամ նա […]