Արցախի համար այս ծանր օրերին, որոշեցի ներկայացնել իմ առաջին և երկրորդ այցերը Արցախ աշխարհ և թե ինչ է նշանակում ինձ համար Արցախը։ Մաս I Հայրս սովորություն ուներ, ամռան ամիսներին ինձ, քրոջս, հետագայում եղբորս հետ ճամփորդել Հայաստանի տարբեր շրջաններ, մեզ ցույց տալ մեր երկրի գեղատեսիլ վայրերն ու պատմական հուշարձանները։ Տարիներ անց միայն հասկացա, այդ ճամփորդությունների իմաստը։ […]
Հուլիս 2023
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում անցկացվող «Վաղվա Եվրոպան․ դիմակայել մարտահրավերներին և ձևավորել ապագան» խորագրով պանելային քննարկման ժամանակ անդրադարձել է Եվրամիություն (ԵՄ) – Թուրքիա հարաբերություններին։ Նա հայտարարել է, որ Թուրքիան և ԵՄ-ն կիսում են նույն արժեքները և պետք են մեկը մյուսին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Նախարարը մասնավորապես նշել է․ «Ինչքան Թուրքիան […]
«Ես տեղեկություններ չունեմ, մենք ընդհանրապես դեմ չենք հանդիպումների, եթե պահպանվի համապատասխան ձեւաչափը, սակայն այդ ձեւաչափը Ադրբեջանը չի պահպանում»: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով այն տեղեկատվությանը, թե ԱՄՆ միջնորդությամբ եվրոպական քաղաքներից մեկում պետք է կայանա Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը: «Ադրբեջանի պայմաններն էլ հայտնի են, այն է, որ Արցախը պետք […]
Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես և խոստացել էինք, հուլիսի 28-ին սկսել ենք Սուրբ Հակոբավանքի վերականգնումը: Վանքի վանահայր Տեր Հովհաննես քահանայի առաջարկած այս նախագիծը համախմբել է ոչ միայն մերձակա գյուղերի, այլ նաև Արցախի տարբեր շրջանների, Մարտակերտի, Ստեփանակերտի բնակիչներին։ Մի քանի սերունդ է աշխատել միասին՝ սկսած 16-17 տարեկան երիտասարդներից մինչև 83 տարեկան պապիկը: Սկսել […]
Մեր ողջ ժողովրդի նկարագիրն է այսօր Արցախ աշխարհում։ Ի՞նչ է այնտեղ տեղի ունենում։ Ձգտում են մի ողջ ժողովրդի ստորացնել, անարգել, տենչում են սովի մատնել, սպանել ու ոչնչացնել։ Եվ դա ոչ միայն ֆիզիկապես՝ մեր հավերժական թշնամու կողմից, այլև հոգեպես՝ մեր իսկ կողմից։ Ասվում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի քարոզում: «Յուրաքանչյուրի խղճի վրա է ծանրացած այսօրը, […]
Հետևելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ միջազգային տարբեր հարթակներում ունեցած ելույթներին, համոզվում ես, որ նրա իշխանության տարիներին Արցախի Հանրապետության շահերի պաշտպանությունը եղել է բարձրակետում։ Պետական, քաղաքական գործիչը հստակ սահմանել է հայկական «կարմիր գծերը»՝ բանակցությունների սեղանին դնելով հայկական օրակարգը։ Նրա իշխանության տարիներին թե դիվանագիտական, թե՛ ռազմական հարթությունում Արցախի Հանրապետության կարգավիճակի ու անվտանգության հարցերը եղել են առաջնայնություն։ […]
Հայաստանի նախկին իշխանությունների կողմից դիվանագիտական ճակատում տարած հսկայածավալ աշխատանքի շնորհիվ հայկական երկու հանրապետությունների` Հայաստանի ու Արցախի անվտանգությունը հուսալի ձեռքերում էր։ Շնորհիվ նախկինների խորամիտ քաղաքականության՝ խաղաղ ու անվտանգ էր ողջ տարածաշրջանը: Դրան մեծապես նպաստում էր վերջին տարիներին դաշնակից երկրների` Հայաստանի ու Ռուսաստանի միջև կնքված բազմաթիվ պայմանագրերը․ դրանք ուղղված էին ռազմաքաղաքական, տնտեսական և մշակութային բնագավառներում համագործակցության խորացմանը, […]
Նիկոլ Փաշինյանը անկախ Հայաստանի պատմության մեջ այն միակ ղեկավարն է, ով ԵԽԽՎ բարձր ամբիոնից այդպես էլ չխոսեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորության մասին: Առ այսօր ՀՀ իշխանությունը չի հայտարարել, որ Հայոց ցեղասպանությունը շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում: ՀՀ ներկայիս իշխանությունը ոչնչացնում է Հայկական հարցը, սրանք աշխատում են Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի դեմ, անում […]




