Թեգ` Թուրքիա

Հոկտեմբեր 19, 2009թ. 12:30

Թուրքական Hurriet թերթին վերլուծաբան Բարչին Իյնանչն ասել է հետևյալը. «Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպանն ինձ ասել է, որ դժվար թե Ղարաբաղի հայերը այլեւս համաձայնեն ապրել Ադրբեջանի ենթակայության տակ:Որքան էլ դժվար լինի Ադրբեջանի համար, նրանք պետք է հասկանան, որ ղարաբաղյան խնդիրն այնքան էլ չի կարեւորվում միջազգային քաղաքականության մեջ: Եվ այն, որԱդրբեջանն իր նավթադոլարներով ուզում էր «հետ բերել» […]


Հոկտեմբեր 15, 2009թ. 17:50

Մեր զրուցակիցն է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը –Արձանագրութjունների ստորագրումն արդեն փաստ է£ Ըստ Ձեզ, այնուամենայնիվ, դրանք առանց նախապայմանների՞ են, թե՞… -Կարծում եմ, որ դրանք առանց նախապայմանների են։ Քանի որ այն նախապայմանները, որոնք թուրքական կողմը փորձում էր ներկայացնել` ցեղասպանւթյան ճանաչման քաղաքականությունից հրաժարում, Ղարաբաղի հարցում միակողմանի զիջումներ` հօգուտ Ադրբեջանի և Ղարսի պայմանագրի վերահաստատում, արձանագրություններում […]


Հոկտեմբեր 14, 2009թ. 14:00

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նկատմամբ անտարբեր չեն    ոչ տարածաշրջանի մեր հարևան պետությունները, ոչ էլ միջազգային քաղաքական դաշտի գլխավոր խաղացողները: Այլ կերպ լինել չէր էլ կարղ: Տարածաշրջանը դարձել է «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք»  գլոբալ քաղաքական ուժահոսքերի մեծ խաչմերուկը, դրանց հատման ու բախման կետը: Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև փակ սահմանը որոշակիորեն սահմանափակում է քաղաքական խոշոր դերակատարների գործունեությունը […]


Հոկտեմբեր 14, 2009թ. 12:00

Վերջին 30-40 տարիներին Թուրքիան մեծ հաջողությունների է հասել տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում, ապահովելով բազմաթիվ չափորոշիչներ, որոնք նրան թույլ են տալիս ագրարային-արդյունաբերական երկրից վերածվել արդյունաբերական-ագրարային պետության և միաժամանակ ստեղծել տարաբնույթ նշանակության զարգացած ենթակառուցվածքներ։ Թուրքիան ստեղծել է արդյունաբերության և բանկային համակարգի զարգացման առաջատար ոլորտներ և, չնայած այն բանին, որ դեռ պահպանում է զարգացող երկրի որոշ ցուցանիշներ, […]


Հոկտեմբեր 13, 2009թ. 13:55

Քաղաքական գիտությունների թեկնածու Լևոն Շիրինյանը «Արմատ»մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև նախաստորագված արձանագրություններին և ՀՀ ղեկավարության կատարած քայլերն անվանեց դիվանագիտորեն ճիշտ մշակված. «Հայաստանը սրանով ներքաշվեց համաշխարհային քաղաքականության բարձր ոլորտներ: Այսօր մենք պետք է ճշգրտենք մեր հետագա անելիքները և  փորձենք իրականությունը տեսնել այնպես, ինչպիսին որ այն կա և ոչ թե այնպես, […]


Հոկտեմբեր 13, 2009թ. 13:00

Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման պատվիրակության կազմում էր նաև արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Նա այսպես մանրամասնեց փաստաթղթի ստորագրման ձգձգման պատճառները. «Առաջինը պետք է ելույթ ունենային փաստաթղթերը ստորագրող երկրների ԱԳ նախարարները, ապա ելույթներով պետք է հանդես գային բոլոր ներկաները»,-ասում է պարոն Քոչարյանն ու հավելում, թե քանի որ շատ էր կարևորվում բանավոր  խոսքը, տեքստերը պետք է նախապես տրամադրվեին […]


Հոկտեմբեր 9, 2009թ. 19:15

Թուրքական մամուլի ուշադրությունից զերծ չի մնացել այն փաստը, որ արևմտյան մամուլը  մեծ հետաքրքրությամբ հետևում է  հայ-թուրքական հարաբերությունների գործընթացին և  արձանագրությունների ստորագրմանը: Թուրքական պարբերականներին զայրացրել է, մասնավորապես, բրիտանական «The Economist» թերթի  մեկնաբանությունները, ինչի առնչությամբ թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը գրում է. անգլիական պարբերականը, դատելով սփյուռքահայության ցույցերից, եզրակացրել է, որ թեպետ փորձ է արվում  հայերի ու թուրքերի միջև  նոր […]


Հոկտեմբեր 7, 2009թ. 20:45

2002 թվականից հետո, երբ Թուրքիայում իշխանությունն անցավ «Արդարության և զարգացման կուսակցությանը», պաշտոնական Անկարայի հարաբերությունները հարևան Իրանի հետ բավական մտերմացան: Թուրքիայի ղեկավարությունն օգտագործում է յուրաքանչյուր առիթ, որպեսզի ցույց տա Իրանի իշխանություններին իր լոյալությունն իրանական քաղաքականության նկատմամբ: Գործը հասավ նույնիսկ նրան, որ Թուրքիայի առաջնորդներն սկսեցին քննադատել Իսրայելի ղեկավարներին արաբների նկատմամբ կոտորածներ իրականացնելու մեջ: Մի երևույթ, որն աննախադեպ […]


Հոկտեմբեր 7, 2009թ. 13:50

Հայաստանում և ողջ Սփյուռքում շարունակվում են  լուրջ մտահոգություններ արտահայտվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող նախաստորագրված   արձանագրությունների շուրջ: Այդ մտահագություններից մեկն էլ առնչվում է փաստաթղթում տեղ գտած պատմական  ենթահանձնաժողովի ստեղծմանը: Անհանգստության պատճառն հասկանալի է. նման երկկողմ հանձնաժողովի գոյությունը, փաստորեն, քննարկման առարկա է դարձնում Հայոց Ցեղասպանության փաստը, և  դրանով իսկ, արժանահավատ դարձնում Թուրքիայի հայտնի դիրքորոշումը, այն է` […]


Հոկտեմբեր 6, 2009թ. 19:03

«Ադրբեջանը գիտակցում է, որ օրեցօր դժվարանում է Ղարաբաղի վերադարձը»: Այդ մասին ասվում «Tumgazeteler» կայքէջում տեղ գտած մի հոդվածում: հոդվածագիրը գրում է, թե այն ժամանակ, երբ Ղարաբաղն «օկուպացվեց» հայկական զինուժի կողմից, Ղարաբաղի ապագան արդեն որոշվել էր: 10 տարի անց Ղարաբաղի հիմնախնդիրն այլևս օրակարգում չի լինի, քանի որ հայերն օր օրի ավելի ու ավելի են ամրապնդում իրենց […]