Ի վերջո, կայացավ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի երկար սպասված հանդիպումը: Երեկ Երևանի ժամանակով 20:40-ին սկսված հանդիպումն ընթացել է երկու ժամ, որից հետո երկու ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Ինչպես նախատեսված էր կողմերը քննարկել են բազմաբնույթ հարցեր, այդ թվում անդրադարձել են հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Բարաք […]
Թեգ` Թուրքիա
Թուրքիայում քրդերը մեծամասշտաբ բողոքի ցույցեր են սկսել: Ցուցարարները պահանջում են բարելավել Իմրալի կղզում ցմահ բանտարկված Աբդուլահ Օջալանի բանտային պայմանները: Թուրքիայի արդարադատության նախարար Ս. Էրգինը ստիպված է եղել որոշ պարզաբանումներ տալ: Էրգինը վստահեցրել է, որ Օջալանի նկատմամբ որևէ հատուկ պատժամիջոց չի իրականացվում: «Իմրալը միջազգային չափանիշներին համապատասխանող բանտ է, որտեղ լավ կամ վատ խուց չկա, բոլորը միանման […]
Նոյեմբերի 22-ին Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` հանդիպման նախօրեին Ալիևը կրկին սովորույթի համաձայն խրոխտացել էր, թե եթե այդ հանդիպումն էլ արդյունք չտա, ապա Ադրբեջանը կընդհատի բանակցությունն ու կպատրաստվի խնդրի ուժային լուծման տարբերակին: Այս հայտարարությունը որոշ քաղաքագետների այնքան լուրջ ընդունեցին, որ սկսեցին վերլուծություններով հանդես գալ, և նույնիսկ ակամա «յուղ լցնելով» ադրբեջանական ռազմատենչ հոխորտանքների «կրակին»: Այսպես. ռուս […]
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպմանը: Սպիտակ տանը Օբամա-Էրդողան հանդիպման օրակարգային հարցերն են լինելու` Թուրքիայում անցկացվող ժողովրդավարական բարեփոխումները, Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացը, կիպրական հարցը, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագիրը, Պակիստանում, Աֆղանստանում և Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակը: Թուրքիայի դիվանագիտական աղբյուրները տեղեկացրել են, որ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման գործընթացից բացի […]
Ադրբեջանի` Հեյդար Ալիևի անվան ՊՆ բարձրագույն ռազմական դպրոցի պետ Հ.Փիրիևը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Նախիջևանի բանակային կորպուսներից մեկի շտաբի պետ: Նրա փոխարեն ռազմական դպրոցի պետ է նշանակվել գնդապետ Միրզալի Յուսիֆովը, ով մինչ այդ ՊՆ պահպանության գնդի հրամանատարն էր: Եթե նկատի ունենանք այն, որ Նախիջևանում ծառայության նշանակվելն Ադրբեջանի բանակում համարվում է «աքսոր», ապա կարելի […]
Կիպրոսի խորհրդարանի նախագահ Մարիոս Գարոյանը կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության փաստը: Այդ մասին հաղորդում է Financial Mirror պարբերականը: «Կարծում եմ՝ մեր պարտքն է վերահաստատել մեր անկասելի հավատը հրեշավոր հանցագործության միջազգային ճանաչման պայքարում: Մենք արդարություն ենք խնդրում ու պահանջում ենք պատմական արդարության վերականգնում, այլ ոչ թե կեղծարարություն: Թուրքիայի փորձերը՝ հարաբերությունները կարգավորել […]
Այսօր Թուրքիայի արհմիությունների հինգ ֆեդերացիաներ, որոնք միավորում են ավելի քան 2.5 միլիոն թուրք աշխատավորների, 24 ժամյա «կանխազգուշացնող» գործադուլ են հայտարարել: Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, բողոքի ակցիայի պատճառով կխափանվեն տրանսպորտի, կրթության, առողջապահության, ֆինանսական և այլ ոլորտների աշխատանքները: Թուրքիայի արհմիությունների կանխազգուշացնող գործադուլի մասնակիցները զանց են առել վարչապետ Թայիփ Էրդողանի զգուշացումներն այն մասին, որ միջոցառման կազմակերպիչները կկրեն […]
Թուրքիայում «քրդական նախաձեռնությունների» հետ կապված քննարկումների և լարված դեբատների ժամանակաշրջանում «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ) և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերաբերյալ թուրքական մամուլում սենսացիոն տեղեկություններ են հայտնվել: Ինչպես գրում է «Այսօր» լրատվական գործակալությունը, «Մուսավաթ»-ը, հղում անելով թուրքական «Աքսիոն» հանդեսին, գրում է, որ Ադրբեջանում ՔԲԿ-ի ազդեցության տակ գտնվող 8 հազար քուրդ կա: «Ըստ «Աքսիոն»-ի, իրականում, ՔԲԿ-ականներից և Հյուսիսային […]
«Ղարաբաղյան խնդրի կարգավորումն ու հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման գործընթացն իրար հետ ոչ մի կապ չունեն»,- այսօր հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների խորհրդի նոր նախագահ Միշելին Կալմի-Ռեյը։ Նրա կարծիքով, Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները երկու երկրների խորհրդարանների կողմից պետք է վավերացվեն. «Մենք հույս ունենք, որ Հայաստանը և Թուրքիան առաջիկայում կվավերացնեն արձանագրությունները։ Ինչ վերաբերում է Ղարաբաղյան […]
Պաշտոնական այցով այսօր Թուրքիայում գտնվող Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ հանդես է եկել համատեղ մամուլի ասուլիսով: Երկու երկրների նախագահներն անդրադարձել են Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացին: Իտալացի լրագրողի այն հարցին, թե ինչպիսին է Թուրքիայի նախագահի վերաբերմունքը` Եվրախորհրդարանի նախագահի այն հայտարարության առնչությամբ, թե Թուրքիան ընդհանուր մշակույթ չունի Եվրոպայի հետ, Գյուլը պատասխանել է, թե […]




