Թեգ` Թուրքիա

Սեպտեմբեր 23, 2009թ. 21:05

Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների կողմից նախաստորագրված արձանագրությունների հասարակական քննարկումները շարունակում են բացահայտել երկու երկրների ղեկավարների իրական տրամադրվածությունը հակառակ կողմի հանդեպ: Չնայած այն հանգամանքին, որ թե’ Երևանը, և թե’ Անկարան շարունակում են բարձրաձայնել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման իրենց վճռականության մասին, այնուամենայնիվ, փաստերը ցույց են տալիս, որ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարներն այդքան էլ անկեղծ […]


Սեպտեմբեր 22, 2009թ. 17:53

Ըստ թուրքական մամուլի, Հունաստանը Ֆրանսիայից գնել է հեռահար հրթիռներ: Այս լուրը լուրջ անհանգստություն է առաջացրել Թուրքիայում: Չնայած հունական կողմն առայժմ որևէ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել, սակայն թուրքական թերթերն արդեն եզրահանգումներն են արել. «Յենի Շաֆաք» թերթի պնդմամբ հրթիռները գնվել են Հունաստանին Թուրքիայից պաշտպանելու համար: Ավելին` այդ հրթիռները Մերիչի շրջանից նշանառության տակ են առել Ստամբուլը, իսկ […]


Սեպտեմբեր 22, 2009թ. 12:59

Հարցազրույց ակադեմիկոս ՍԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ հետ –Ձեր կարծիքով, երկու երկրների արտգործնախարարների կողմից նախաստորագրված արձանագրություններն ի՞նչ մտահոգիչ կետեր  ունեն, որոնք հետագայում կարող են մեզ համար խոչընդոտներ առաջացնել: – Նախաստորագրված արձանագրությունը, որ ներկայացված է հասարակական-քաղաքական քննարկման, իր ծալքերում, այո, ունի թաքնված վտանգներ: Մենք ծանոթ ենք թուրքական դիվանագիտությանը: Մենք պետք է  պարզենք, թե արձանագրություններում տեղ գտած «կլոր» արտահայտություններում չկա՞ն […]


Սեպտեմբեր 22, 2009թ. 11:59

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլն այս օրերին դարձել է համաշխարհային քաղաքականության կարևորագույն իրադարձություններից մեկը: Վերջին մեկ-երկու շաբաթների ընթացքում այս հարցի կապակցությամբ իրենց դիրքորոշումն են արտահայտել քիչ թե շատ քաղաքական կշիռ ունեցող գրեթե բոլոր պետությունների ղեկավարները: Հայաստանի և Թուրքիայի առաջնորդների աշխատասեղանները պարզապես հեղեղվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ոգևորող նամակներով, որոնք հեղինակել են հիմնականում արևմտյան երկրների ղեկավարները:


Սեպտեմբեր 21, 2009թ. 12:41

ՀՅԴ-ի կազմակերպած հացադուլին, նստացույցին և ստորագրահավաքին արձագանքողների թիվը գնալով մեծանում է: 7 օրվա ընթացքում հավաքվել է ավելի քան 35.000 ստորագրություն: «Ստորագրահավաքից մեր ակնկալիքներն արդարացվել են: Իմանալով նախապայամանների բուն էությունը` երիտասարդները միանում են մեր նախաձեռնությանը: Ժողովուրդը  Թուրքիայի հետ հարաբերությունների խնդրին այնպես չէ տրամադրված, ինչպես Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը: Մոտ 1.000 հոգի սիրիահայ, նույնքան իրանահայ է մասնակցել ստորագրահավաքին:Ստորագրողների […]

Թեգեր` [, ]

Սեպտեմբեր 19, 2009թ. 10:40

ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը պատասխանելով Panorama.am-ի հարցին, ասել է. «Եթե Թուրքիան պատրաստ չէ ճանաչել Ցեղասպանությունը, ապա առնվազը պարտավոր են հարգալից լինել Ցեղասպանություն վերապրածների ու նրանց ժառանգների հանդեպ:


Սեպտեմբեր 18, 2009թ. 19:25

Այսօր «Արմատ» մամուլի ակումբում հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլի վերաբերյալ ասուլիս էր հրավիրել «Միտք» վերլուծական կենտրոնի նախագահ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Անդրադառնալով երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների նախաստորագրած արձանագրություններին` փորձագետը նշեց, որ դրանց հրապարակելուց հետո շատ խոցելի խնդիրներ միանգամից նկատվեցին, սակայն ընդհանուր առմամբ պետք է փաստել, որ արձանագրություններում նախապայմաններ իրականում կան. «Եթե մենք Ճանաչում ենք Թուրքիայի ներկայիս սահմանը, բնականաբար, հրաժարվում ենք պատմական Հայաստանի հանդեպ ունեցած պահանջատիրությունից և՛ բարոյական, և՛ քաղաքական առումներով»:


Սեպտեմբեր 18, 2009թ. 19:14

Ինչպես հայտնում է թուրքական «Միլլիեթ»-ը, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը ողջունել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի երեկվա հայտարարությունը, ըստ որի, հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսք լինել չի կարող, եթե Ադրբեջանին չվերադարձվեն գրավյալ տարածքները:


Սեպտեմբեր 18, 2009թ. 18:16

Թուրքական «Միլլիյեթ» թերթը հրապարակել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալի` արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հասցեին արած հայտարարությունը: Բայքալը ասել է, որ ապրիլին Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրություններից հետո Դավութօղլուն մայիսին հանդիպել է իրենց կուսակցության հետ և այդ փաստաթղթերի մասին ոչ մի ակնարկ չի արել:


Սեպտեմբեր 18, 2009թ. 16:07

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը,  լրագրողներին ներկայացնելով կուսակցության դիրքորոշումը, տեղեկացրեց, որ իրենք պնդում են, որ հայ-թուրքական բանակցություններն ընթանան առանց նախապայմանների, ողջամիտ ժամկետներում, քանի որ երբեք չի կարող խնդիրը կարգավորվել հայ ժողովրդի համար երկու առանցքային հարցերի հաշվին: Բանակցությունների հիմնական խոչընդոտը, ըստ Ա.Սաֆարյանի, կարող է լինել Թուրքիայում և Ադրբեջանում   առկա այն տեսակետը, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների […]