Հակահայկականության ու հակաֆաշիզմի ուղղությամբ մասնագիտացած ադրբեջանցի քաղաքագետներից մեկը վերջին օրերին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, թե հնարավոր է Ադրբեջանը հարված հասցնի Հայաստանի տարածքում գտնվող Մեծամորի ատոմակայանին, այն էլ այնպիսի հարված, «որ հայերը փառք տան Չեռնոբիլի դեպքերին»: Նման խելացնոր հայտարարությանն իր հոդվածներից մեկում հակահարված է տվել վերլուծաբան Իվան Ռատցիգերը` նշելով, որ դեռ կարճ ժամանակ […]
Թեգ` Հայաստան
«Ղարաբաղյան խնդրի կարգավորումն ու հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման գործընթացն իրար հետ ոչ մի կապ չունեն»,- այսօր հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների խորհրդի նոր նախագահ Միշելին Կալմի-Ռեյը։ Նրա կարծիքով, Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները երկու երկրների խորհրդարանների կողմից պետք է վավերացվեն. «Մենք հույս ունենք, որ Հայաստանը և Թուրքիան առաջիկայում կվավերացնեն արձանագրությունները։ Ինչ վերաբերում է Ղարաբաղյան […]
Թուրքերը շարունակաբար փորձում են աշխարհին հավատացնել` միաժամանակ իրենք էլ իրենց ասածին հավատալով, թե Ուրարտուն կարող է ինչ-ինչ կապ ունենալ միայն միջնադարում Հայկական լեռնաշխարհ ներթափանցած իրենց քոչվոր նախնիների հետ: Սա հայկական մշակույթը յուրացնելու թուրքական հայտնի ձեռագիրն է: Բայց, դե, օդում հնչած նման անպատասխանատու հայտարարություն բավարար հիմք չի կարող հանդիսանալ հայկական մշակույթի յուրացման համար: Այսօր թուրքերը բավական […]
Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու բանակցությունները` արցախյան հարցի խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքների հետագա զարգացման ճանապարհին: Այս մասին տեղեկատվություն է տրամադրում ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական կայքը: Կայքում մասնավորապես գրված է. «Նրանք համաձայնել են համանախագահների առաջարկությանը` մինչ այս տարվա նոյեմբերը կազմակերպել հերթական երկկողմ հանդիպումը (6-րդն այս տարվա ընթացքում)` եվրոպական մայրաքաղաքներից մեկում»: Սակայն Ադրբեջանի […]
Սենսացիոն քաղաքական ընդհարումներ են տեղի ունենում Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը տեղական «Լիդեր tv» հեռուստաընկերությանն այսօր առավոտյան տված հարցազրույցում մեկնաբանել է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունն ու նաև Բուրսայում տեղի ունենալիք ֆուտբոլային հանդիպումը: Մամեդյարովի խոսքով. «Հայաստանին հաջողվեց ջախջախել թուրքական լեգենդար դիվանագիտությունն ընդամենը երեքուկես ժամվա ընթացքում: Հայերը ցույց տվեցին, որ դիվանագիտորեն վախ […]
Հայաստանում և ողջ Սփյուռքում շարունակվում են լուրջ մտահոգություններ արտահայտվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող նախաստորագրված արձանագրությունների շուրջ: Այդ մտահագություններից մեկն էլ առնչվում է փաստաթղթում տեղ գտած պատմական ենթահանձնաժողովի ստեղծմանը: Անհանգստության պատճառն հասկանալի է. նման երկկողմ հանձնաժողովի գոյությունը, փաստորեն, քննարկման առարկա է դարձնում Հայոց Ցեղասպանության փաստը, և դրանով իսկ, արժանահավատ դարձնում Թուրքիայի հայտնի դիրքորոշումը, այն է` […]
Հոկտեմբերի 4-ին Լոս Անջելեսի Հիլթոն հյուրանոցի սրահում Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի Արևմտյան ափի եւ Լատինական Ամերիկայի երկրների հայաշատ համայնքների ազգային տարբեր կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչների հետ: Ներկայացնում ենք նրա ելույթը: «Այսօր մենք բավականաչափ արդյունավետ ու կարևոր քննարկում ծավալեցինք, քննության առանք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա փուլը, դիտարկեցինք հեռանկարները, վերաամրագրեցինք ազգային երկարաժամկետ մեր նպատակները: Սա […]
Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Armar.am կայքի շրջանակներում շարունակում ենք հրապարակել մեր վերլուծաբան Հրանտ Մելիք-Շահնազարյանի պատկերացումները` Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունների վերաբերյալ:
Հարցազրույց` նկարիչ Նիկոլ Աղաբաբյանի հետ
-Այսօր բուռն քննարկումներ են ծավալվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ: Եվ մասնակից պետությունները, և մեր իշխանությունները հայտարարում են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ պետք է հաստատվեն առանց նախապայմանների: Ուրեմն, ի՞նչն է մեզ անհանգստացնում:
Այսօր կայացել է Եվրոպական կառույցների հետ Հայաստանի պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Քննարկվել են «Եվրոպական հարևանության քաղաքականության ՀՀ-ԵՄ 2009-2011 թվականների միջոցառումների ծրագրի» իրականացմանը վերաբերող հացեր: Նշվել է, որ ծրագրով վեց հիմնական` քաղաքական, իրավական, ենթակառուցվածքային, հումանիտար, շրջակա միջավայրի, առողջապահության և սոցիալական, ֆինանսատնտեսական և առևտրային ուղղություններով […]




